Ռոնալդուն երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ (տեսանյութ)
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ՝ մինչև 2021թ. հունիսի 30-ը:
««Ռեալում» մնալու հարցում կասկածներ չեմ ունեցել: Երջանիկ եմ ու ցանկանում եմ մնալ այստեղ: Սա իմ վերջին պայմանագիրը չէ «Ռեալի» հետ: Ուզում եմ խաղալ մինչև 41 տարեկան»,- մամուլի ասուլիսում ասել է Ռքոնալդուն:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2009թ.: