Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

«Նաիրիտի» նորանշանակ տնօրենը՝ «Նաիրիտի» թալանի մասնակից. հայտարարություն

«Նաիրիտի» ցույցերը համակարգող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Նոյեմբերի 7-ին, «Նաիրիտ» գործարանում տեղի է ունեցել տնօրենի փոփոխություն։ «Նաիրիտ» գործարանի տնօրենի պ/կ Ռուբեն Սաղաթելյանին տնօրենի պաշտոնում փոխարինել է «Նաիրիտի» գլխավոր տնօրենի՝ իրավական հարցերով խորհրդական Ռաֆայել Սանդոյանը։ «Նաիրիտի» համար օրհասական այս փուլում կադրային նման փոփոխությունը անտրամաբանական և անհասկանալի ենք համարում։ Սանդոյանը, լինելով «Նաիրիտի» նախկին տնօրենի՝ նաիրիտյան հայտնի սկանդալների հերոս և «Նաիրիտի» թալանով հարստացած Վահան Մելքոնյանի կադր, չի կարող լինել «Նաիրիտի» համար սրտացավ և «Նաիրիտի» վերագործարկման համար օգտակար անձ։ Հիմնավորելու համար այդ կասկածը, բավական է հիշեցնել հայտնի մի դատական դեպք, որի մասին բազմիցս գրվեց մամուլում։ Հիշեցնենք այդ դեպքը՝ մեջբերելով «Հետք» օրաթերթում տպագրված «Փողերի լվացման փորձը ձախողվեց. երկու տարբեր վճիռ «Նաիրիտի» գծով» նյութից․

Դեռևս 2002 թվականին այժմյան «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ի իրավանախորդ «Նաիրիտ» Ռանսաթ» ՓԲԸ-ի և «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերության միջև կնքվել է կաուչուկի մատակարարման պայմանագիր, համաձայն որի` «Նաիրիտը» պարտավորվել է գնորդի ներկայացրած պատվերով որոշված խմբաքանակով մինչև 2700 տոննա քլորոպրենային կաուչուկ մատակարարել` 1տ-1500 դոլարի համարժեք դրամով:

3 ամիս անց` 2003-ի հունվարին նույն ընկերությունները կնքել են համաձայնագիր, որով արձանագրել են, որ «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իրականացրել է ցուցահանդեսներում «Նաիրիտի» ապրանքների գովազդի հետ կապված աշխատանքներ:

Կատարած աշխատանքների գինը, ըստ համաձայնագրի, կազմել է 882 մլն դրամ, որը համարվել է որպես մատակարարվող ապրանքների դիմաց արված կանխավճար, և «Նաիրիտը» պարտավորվել է պարսկական ընկերությանը մատակարարել 1000 տոննա քլորոպրենային կաուչուկ համաձայնագրի կնքման պահից 60 օրվա ընթացքում: Սակայն ընկերությունը փոխադրամիջոց չի ուղարկել «Նաիրիտ» գործարանի տարածք, հետևաբար՝ ապրանքի մատակարարում տեղի չի ունեցել։

Այդ ընթացքում պարսկական ընկերության կողմից որևէ պահանջ չի ներկայացրել:

Տարիներ անց` 2008թ.-ին, «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունն իր պահանջի իրավունքները զիջել է անհայտ ծագման «Նումարդ թրեյդինգ» ընկերությանը, որը և դիմել է դատարան` նշելով, որ «Նաիրիտը» չի կատարել իր պարտավորությունները և պետք է վերադարձնի 882 մլն դրամը և տոկոսները: Իսկ դա կազմում է շուրջ 5 մլրդ դրամ, որից 882 մլն դրամը որպես պայմանագրով կատարված աշխատանքների գումար, իսկ ավելի քան 4 մլրդը` որպես պարտավորությունների խախտման հետևանքով առաջացած տույժի գումար:

«Նաիրիտի» կողմից դատարան է ուղարկվել պատասխան՝ հետևյալ բովանդակությամբ․«Հայցվոր ընկերությունը պարտավոր էր ապրանքներ մատակարարելու պահանջով ողջամիտ ժամկետում դիմել պատասխանող ընկերությանը, որը չի կատարել, որից ենթադրվում է, որ հայցվոր կողմը կորցրել է իր հետաքրքրությունը պայմանագրի նկատմամբ դեռևս 7 տարի առաջ: Պայմանագրի ուժով ծագած ցանկացած պարտավորություն պետք է կատարվի ողջամիտ ժամկետում` հակառակ դեպքում պետք է կիրառվի հայցային վաղեմություն»։

«Նումարդ թրեյդինգ» ընկերությունը դատարան է ներկայացրել մի գրություն, համաձայն որի` իբրև «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը 2006-ին գրավոր դիմել է պատասխանող ընկերությանը պարտավորությունների կատարման խնդրանքով: Այս գրությունը, սակայն, մուտք է արվել ոչ այնպես, ինչպես մուտք են արվում մյուս բոլոր գրությունները գործարան: Այդ ժամանակ գործարանի տնօրեն է եղել Կարեն Իսրայելյանը, ով պնդում է, որ նմանատիպ որևէ գրություն իրենք չեն ստացել: Ավելին` «Նաիրիտում» գրությունները միայն թվերով են մուտքագրվում, իսկ այս մեկում նաև տառ կա` «Ա» (1163 Ա), ինչը նշանակում է, որ գրությունը օրինական ճանապարհով չէ, որ մուտք է արվել, այլ հետին ամսաթվով հետագայում է «մտել» գործարան:

Այն ժամանակ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը բավարարել է հայցը` պարտավորեցնելով «Նաիրիտին» վճարել շուրջ 5 մլրդ դրամ, չնայած հայցվոր կողմը դատարան չի ներկայացել, և որևէ հարց ուղղելու հնարավորություն գործարանը չի ունեցել: Դատավոր Կուբանյանը հայցային վաղեմություն չի կիրառել` հիմք ընդունելով նաև վերոնշյալ գրությունը:

«Նաիրիտ» գործարանը», ի դեմս տնօրեն Վահան Մելքոնյանի, դատարանի վճիռը չի բողոքարկել, և շուրջ 5 մլրդ դրամը ձևակերպվել է որպես կրեդիտորական պարտք:

Միայն «Հետքի» աղմկահարույց բացահայտումներից, մամուլում աղմուկ բարձրացնելուց հետո Ֆինանսների նախարարության կողմից կատարվեցին ստուգումներ․«Փաստորեն, ընկերությունը վերը նշված պայմանագրով չնախատեսված ծառայության մատուցման փաստը ընդունելու, ծառայության մատուցումը հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ստանձնել է 882 մլն դրամի լրացուցիչ պարտավորություն և նշված անհիմն գործարքի պատճառով ձևակերպել ավելի քան 4 մլրդ դրամի վնաս»,- արձանագրել է ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը, որի տակ ստորագրել է նաև «Նաիրիտի» այդ ժամանակվա տնօրեն Վահան Մելքոնյանը:

Ֆինանսների նախարարության ստուգման արդյունքը որպես նոր երևան եկած հանգամանք օգտագործելով` «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը վերջապես վերաքննիչ բողոք է ներկայացրել 2012 թվականին։ Նույն տարվա նոյեմբերին Շենգավիթի դատարանը, այս անգամ դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ (որն, ի դեպ, բոլորովին վերջերս ձերբակալվեց կաշառք վերցնելու գործով), անկախ այն հանգամանքից, թե հիմնավոր է հայցը, թե ոչ, կիրառելով հայցային վաղեմություն՝ մերժել է այն ամբողջությամբ, ներառյալ նաև 882 մլն դրամը, որի օրինական պահանջատերն էր իրականական ընկերությունը։ Դատարանը վճռել է «Նումարդ թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել ավելի քան 247 մլն դրամ, որից շուրջ 98 մլն դրամը չվճարված պետական տուրքի գումար, իսկ մոտ 148 մլն-ը` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վճարված պետական տուրքի գումար: Այս բռնագանձումն, իհարկե, չիրականացվեց, քանի որ անհայտ օֆշորային ընկերությանը ԴԱՀԿ-ն չկարողացավ գտնել:

Հատկանշական է, որ Ռաֆայել Սանդոյանը, լինելով գլխավոր տնօրենի խորհրդական իրավական հարցերով, լինելով քաջատեղյալ նման խոշոր պահանջի մասին որպես «Նաիրիտ» գործարանի շահերը պաշտպանող կողմ, իմանալով վաղեմության ժամկետը ընդհատող գրության, ինչպես նաև՝ վերջինիս կեղծված լինելու մասին, ի պաշտոնե իմանալով, որ «Նաիրիտ» գործարանի հաշվապահական հաշվեկշռում իրանական ընկերության նկատմամբ 882 մլն. դրամի պարտավորություն չկա, երբևէ չի դիմել իրավապահ մարմիններին և չի տեղեկացրել «Նաիրիտ»-ում կատարված կեղծիքների մասին, և որ ամենակարևորն է, առաջին ատյանի դատարանում պարտվելուց հետո չի դիմել վերաքննիչ դատարան, այլ միայն մամուլի միջոցով աղմուկ բարձրացնելուց և «Հայգազարդ» ՓԲԸ-ի հայցը դատարանի կողմից վերադարձնելուց հետո փորձեց դիմել դատարան։

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ դատավոր Բարսեղյանի կողմից «Նաիրիտ» գործարանի հանդեպ հայցն ամբողջությամբ, ներառյալ նաև 882 մլն մայր գումարը մերժվելուց հետո «Նաիրիտի» իրավական հարցերով խորհրդականը չի դիմել իրավական մարմիններին, ապացուցելու, որ այս գործարքում եղել է փողեր յուրացնելու միտում, այն դեպքում, եթե իրանական կողմից ոչ ոք նույնիսկ մայր գումարի համար չի բողոքարկել, ինչի իրավունքը, անշուշտ, ուներ։

«Նաիրիտին» ահռելի ֆինանսական միջոցների վնաս պատճառելու փորձի անմիջական մասակից, սակայն հանցավոր գործարքը բացահայտվելուց հետո միայն իրադրությունը շտկելու փորձեր կատարած անձը չի կարող լինել «Նաիրիտի» տնօրեն և որևէ կերպ նպաստել «Նաիրիտի» վերագործարկմանը։ Այժմ, երբ ասպարեզում է «EU-ASIA buisness finance centre» եվրոպական հոլդինգը , որը պատրաստ է ներդրումներ իրականացնել «Նաիրիտ գործարանում և ոտքի կանգնեցնել երբեմնի հսկային, տնօրեն են նշանակում փողերի լվացման փորձին նպաստած անձի, որով կա՛մ փորձում են խափանել հնարավոր գործարքը, կա՛մ ընդունել Եվրոպական հոլդինգի առաջարկներն ու գումարները փոշիացնել, ինչպես կատարվեց ժամանակին։

Հիշեցնենք, որ ժամանակին «Նաիրիտի» թալանի աղմկահարույց պատմություններում մասնակից էր այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ նրա օրոք ասպարեզում եղած հանցագործ կադրերին պատասխանատվության ենթարկելու փոխարեն այսօր նշանակում են ավելի բարձր պաշտոնի, ինչը թույլ է տալիս մտածել, որ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը կա՛մ շատ անտեղյակ է կատարվածից, կա՛մ միտումնավոր գնում է նույն ճանապարհով, ինչ Տիգրան Սարգսյանը։

Հաշվի առնելով անձի մասնակցությունը նման մութ գործարքներին, պարզ է դառնում, որ կոռուպցիոն պատմություններում հայտնված Ռաֆայել Սանդոյանի անձնական շահն ու Հայաստանի տնտեսության զարգացման երաշխիքը հանդիսացող «Նաիրիտի» շահերը չեն կարող համընկնել։ Հետևաբար, պահանջում ենք Կառավարությունից՝ ծանոթանալ Ռաֆայել Սանդոյանի կենսագրությանը «Նաիրիտում» անցկացրած տարիներին, և զերծ մնալ արտադրությունից հեռու գտնվող, «Նաիրիտի» վերագործարկման համար ոչ օգտակար, Վահան Մելքոնյանի կադրերի՝ տնօրենի պաշտոնում նշանակումից»։