Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումը դուրս չի բերի բանակցային գործընթացը խոր փակուղուց

Ղարաբաղյան հակամարտությունում նկատելի է լճացման շրջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր իտալացի գործընկեր Պաոլո Ջենտիլիոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք հույսեր ունեինք, որ կարելի է հասնել առաջընթացի և մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Լավատեսություն էր ներշնչում նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:
Հայկական կողմն արգելակում է հակամարտության կարգավորման գործընթացը: Համբուրգում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Բաքուն դրան տվել է իր համաձայնությունը։ Կցանկանայինք՝ լիներ դրական ոգով, սակայն չի ստացվում»,- ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանը կրկին ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացի բացակայությունը պայմանավորում է հայկական կողմի դիրքորոշմամբ, սակայն ապրիլյան պատերազմից հետո հենց Բաքուն է ռազմական ուժի կիրառմամբ փոխել հետպատերազմական ստատուս-քվոն ու շարունակում է զինվել ու պատրաստվել պատերազմի նոր փուլին։ Այս օրերին էլ ադրբեջանական զինված ուժերն անցկացնում են աննախադեպ մեծ զորավարժություններ։ Չմոռանանք, որ երկու շաբաթ շարունակ Բաքուն շարունակում է խախտել հրադադարի ռեժիմն ու անգամ դիվերսիոն ներթափանցման փորձ կատարել առաջնագծում։

Ադրբեջանը հստակ սահմանել է իր կարմիր գիծը`Ալիևն Արցախին, այն է՝ ԼՂԻՄ սահմաններով, պատրաստ է տրամադրել միայն ինքնավար կարգավիճակ։ Ստեփանակերտն ու Երևանը չեն համաձայնվի, իսկ դա նշանակում է, որ բանակցային գործընթացը մտնում է խորը փակուղի, ինչպես դա առկա էր մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը։ Այդ ստատուս-քվոն ու փակուղային իրավիճակը Բաքուն փոխեց կամ ապասառեցրեց քառօրյա պատերազմով՝ նրանք շարունակում են սպառնալ զենքի ուժով լուծել ղարաբաղյան գործընթացն ու չպետք է բացառել նոր` կարճաժամկետ կամ երկարաժամկետ ռազմական բախման հավանականությունը։

Դրա համար կան նախադրյալներ՝ Ադրբեջանը չի զիջում ու հստակ դրել է իր նախապայմանները, Երևանն ու Ստեփանակերտը չեն կարող ապրիլյան քառօրյայից հետո խոսել ու գնալ տարածքային զիջումների՝ հասարակական ընդվզման ու իշխանափոխության մտավախությունից ելնելով, իսկ Բաքուն էլ, տեսնելով ՀՀ-ի տնտեսական ծանր վիճակը, ահագնացող արտագաղթն ու աղքատիկ բյուջեն՝ կարող է գնալ նոր սադրանքների ու ՀՀ-ԼՂՀ տնտեսապես հյուծելու համար գնել նոր, միլիարդավոր դոլարների զենքեր՝ Պակիստանից ու Իսրայելից։ Չմոռանանք, որ շուտով Բաքու է ժամանելու նաև Ռոգոզինը, ինչը նշանակում է, որ Ալիևը կփորձի կրկին զենք գնել նաև Մոսկվայից`ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների նոր ալիք բարձրացնելու համար`չհաշված ռազմական պահանջները։

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Սթավը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան կնպաստի երկու երկրի հարաբերությունների զարգացմանը։ Ըստ դեսպանի՝ Նեթանյահուն Բաքու կայցելի մինչև այս տարվա վերջ, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշել։

Սթավը նշել է, որ Ադրբեջանի ու Իսրայելի միջև առկա է մեծ ներուժ տնտեսական կապերի աշխուժացման համար`գյուղատնտեսություն, դեղագործության, մասնավոր հատվածների միջև բիզնես կապերի զարգացման առումներով։
Նա հավելել է, որ Իսրայելը քննարկում է ադրբեջանական ԹԱՆԱՓ գազամուղով իսրայելական գազը Թուրքիայի տարածքով ԵՄ արտահանելու հնարավորությունը։

Ադրբեջանա-իսրայելական համագործակցության ևս մեկ վտանգավոր ոլորտը ՀՀ-ԼՂՀ-ի համար կարող է առնչվել իսրայելցի զինվորական մասնագետների կողմից ադրբեջանական բանակը թրեյնինգների, ուսումնական ծրագրերի ներդրմամբ, տեխնոլոգիաների փոխանակման և այլն, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման հետ։

Չմոռանանք, որ Իսրայելի հատուկ ջոկատայինները (Duvdevan) համարվում են աշխարհում լավագույններից մեկը, ու Բաքուն կարող է իր նավթադոլարներով վարձել մասնագետներ`զորացրված կամ Իսրայելի կառավարության, ԳՇ-ի համաձայնությամբ գործող զինվորականների միջոցով ադրբեջանական հատուկ ջոկատայիններին մարզելու համար`պատրաստել լեռնային տեղանքում՝ Արցախ, դիվերսիոն գործողություններ կատարել ու մարտեր վարել բնակավայրերում. Իսրայելն այդպիսի հարուստ փորձ ունի` Գազայի հատված, Հարավային Լիբանան և այլն։

Բացի այդ, Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրատնտեսական կապերը առաջիկա հինգ տարվա ընթացքում կես միլարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։

Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։ Դրա հետ մեկտեղ, Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռանա Թանվեր Հուսեյնը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկություն է հայտնել Պակիստանից ներկրել պաշտպանական արտադրանք, ռազմական տեխնոլոգիաներ ու տեխնիկա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պակիստանն ու Ադրբեջանը ցանկանում են ստեղծել համատեղ ռազմական ձեռնարկություններ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ Բաքուն ցանկանում է գնել Իսլամաբադից գերճշգրիտ զենքեր:

Պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են որակական նոր մակարդակի վրա՝ համատեղ զորավարժություններ, ձեռնարկություններ, Բաքվի կողմից պակիստանյան զենքերի ու զինատեսակների գնում. դա արվում է տնտեսական, առևտրային, էներգետիկ կապերը զարգացնելուն զուգընթաց:

Պակիստանը միջուկային տերություն հանդիսանալով՝ բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում, ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանն էներգետիկ-տրանսպորտային միջանցքի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմատեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:

Հիշեցնենք, որ պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմաօդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը հայտարարել էր, որ Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով:

Արտյոմ Բալասանով