NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«ՀԺ». Յուրի Խաչատուրովը ոչ տուն ունի, ոչ բիզնե՞ս

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը տարիներ շարունակ զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը: 2016 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ, երբ նա նշանակվեց նոր պաշտոնի, հայտարարագրում նշել է, որ անշարժ ու շարժական գույք չունի: Այսինքն՝ իր անունով գրանցված անշարժ գույք չի կարող լինել կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի գրանցամատյաններում:

Նա հայտարարագրել է միայն 20 հազար դոլար, 11 հազար եվրո և 7 միլիոն դրամ: Այս տարվա հունվարի մեկից մինչև ԱԱԽՔ նշանակվելը նա ՊՆ-ից ստացել է 8 միլիոն 671 հազար դրամ աշխատավարձ: Որպես այլ եկամուտ հայտարարագրում նա նշել է, որ ստացել է 2.7 միլիոն դրամ միանվագ վճար, իսկ թե ինչի համար է եղել այդ վճարը և ով է եղել վճարողը մնում է անհայտ:

Յուրի Խաչատուրովի կինը՝ Սվետլանա Խաչատուրովան, էլ նախորդ տարվա իր հայտարարագրում նշել է, որ 3.5 միլիոն դրամ, 7 հազար դոլար և 2 հազար եվրո գումար ունի: Սվետլանա Խաչատուրովայի 2014 թվականի հայտարարագրի անշարժ գույքին վերաբերվող հատվածը թերի է լրացված: «Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու հարկային տարում ձեռք բերած և օտարած անշարժ գույքը» սյունակում երկու անգամ գրաված է «պաշտպանված» բառը, որը հիմք է տալիս ենթադրելու, որ կամ վաճառել կամ գնել է անշարժ գույք, որը կարող է լինել բնակարան, առանձնատուն, ամառանոց, հող կամ հասարակական նշանակության շինություն: Իսկ անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման վերաբերյալ գործարքի բացակայության դեպքում հայտարարագրում, պարզապես գրում են «տվյալներ չկան» բառերը:

Բոլոր դեպքերում ստացվում է, որ Յուրի Խաչատուրովը փաստաթղթերով (այն առանց իր ստորագրության չի ներկայացվում հանձնաժողով) ո՛չ տուն ունի, ո՛չ էլ բիզնես:

Իսկ մամուլում ոչ միայն իր բիզնեսի՝ բիլիարդ ակումբի, այլ նաև շքեղ առանձնատան մասին հրապարակումներ կան, որոնց համաձայն` այն ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կոտայքի մարզում երկհարկանի շքեղ առանձնատուն ունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում