Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Հայաստանում 10 բնակչից 3-ը աղքատ է. ԱՎԾ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում ամփոփ ներկայացված է Հայաստանի սոցիալական վիճակը և կենսամակարդակը: Զեկույցում ներկայացված է Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականը և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունները 2008-2015 թթ. ժամանակահատվածում:

Աղքատության մակարդակը գնահատելու համար զեկույցում որպես բարեկեցության ցուցանիշ օգտագործվել են սպառմանն ուղղված ծախսերը, որոնք ավելի ճշգրիտ տեղեկություն են տալիս բարեկեցության մասին քան եկամուտները, քանզի եկամուտների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում բարեկեցության զրոյական մակարդակ:

Աղքատության մակարդակը գնահատվել է ՀԲ մեթոդաբանությամբ Աղքատության գնահատման ազգային սպառողական վարքագծի չափորոշիչների կիրառմամբ:

Աղքատության գիծը կառուցվել է Առողջապահության համաշխարհային և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունների կողմից հրապարակված՝ նվազագույն պարենային պահանջի կիրառմամբ (օրական 2.232 կալորիա՝ մեկ շնչի հաշվով) և ներառում է ոչ պարենային բաղադրիչ, որն արտացոլում է Հայաստանի տնային տնտեսությունների 2 սպառողական վարքագիծը:

Աղքատության գիծն ամեն տարի վերանայվում է՝ գնաճի պատկերն արտացոլելու նպատակով: Աղքատության գծերը և դրանց վերանայումները 2008-2015 թթ. ժամանակահատվածում, մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար (դրամ)

2015թ.-ին աղքատությունը, ըստ սպառման, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար եղել է, համապատասխանաբար, 41 698 դրամ (կամ 87.2 ԱՄՆ դոլար), 34 234 դրամ (կամ 71.6 ԱՄՆ դոլար) և 24109 դրամ (կամ 50.4 ԱՄՆ դոլար):

Հիմնական եզրահանգումներ. աղքատությունը և անհավասարությունը Զեկույցում նկարագրված է Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը, որն ազդել է նաև արտադրության, եկամուտների և սպառման վրա: Համաձայն Ազգային հաշիվների համակարգ 2008 (ԱՀՀ 2008)1 միջազգային ստանդարտի՝ 2013թ. Հայաստանի տնտեսությունը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 3.3%-ով, 2014 թ.՝ 3.6%-ով, և 2015 թ.՝ 3.0 %-ով:

Ինչպես ցույց են տալիս 2015թ. ՏՏԿԱՀ տվյալները, 2008-2015թթ. ողջ բնակչության միջին ամսական անվանական սպառումը 11.1%-ով աճել է: 2015-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 41 698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել:

2014 թ. համեմատ, երբ աղքատության մակարդակը 30.0% էր, արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,2 տոկոսային կետով: 2015 թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 900 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)`մոտ 310 հազար, ներառյալ 60 հազար ծայրահեղ աղքատները:

Աղքատության խորությունը հաշվարկվում է աղքատ բնակչության հաշվով և ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն` թե որքանով է աղքատների միջին եկամուտը (մեր դեպքում՝ սպառումը) ցածր աղքատության գծից: 2015թ. աղքատության խորությունը գնահատվել է 4.7%` 2008 թ. 5.1%-ի համեմատ (նվազումը` 0.4 տոկոսային կետ): Աղքատության խորության գնահատականը նաև ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով կուտակելու աղքատության գծի 4.7%-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին աղքատներին, ապա աղքատությունը Հայաստանում տեսականորեն կվերանար (ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է նրանց):

Նշենք, որ աղքատության սրությունն արտացոլում է աղքատների միջև եղած սպառման անհավասարությունը: