Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Մամ ջան, դու հիմա լացում ես, բայց դրանք ուրախության արցունքներ են. «Սասնա ծուռ» Հովհաննեսի նամակը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը բաց նամակ է հղել մորը և «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին:

Օրերս Հովհաննեսի մայրիկի ծննդյան օրն էր. նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Ծնուդդ շնորհավոր ՄԱՄ ջան…

ցավդ տանեմ կներես չեմ ասում, շատ եմ ասել, էսօր ասում եմ Շնորհակալություն, քանզի քիչ եմ ասել։ Քո 61 ամյակիդ ծնկաչոք պիտի ասեմ Շնորհակալություն, ոնց որ կներես ասեցի, վերջին մեր բաժանման օրը….

Շնորհակալ եմ, որ ունեմ քեզ, իմ բարի, իմ սուրբ մամա, որ հորս մահից հետո դարձար ինձ հայր, հետո նոր մայր։ Այսօր ինձ համար կրկնակի տոն է։ Հպարտ մարդ եմ ինձ զգում, քանզի այսօր իմ երկու հերոսների ծննդյան օրն է` մորս ու Նժդեհյան տեսակ` Պավլիկ հոպարիս։

Շնորհավոր ձեր ծնունդները իմ հերոներ։ Մամ ջան, բազմաթիվ մաղթանքներ եմ ստանում, բոլորովին ինձ անծանոթ մարդկանցից, բոլորը միաբերան ինձ ասում են, որ հպարտ են ինձանով ու իբրև թե ես հերոս եմ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիդ ջերմ խոսքերի համար, բայց ես դեռ չեմ արել այդ կոչմանն համարժեք ոչինչ` բացի նրանից, որ ընդամենը կարողացել եմ կանգնել իրական հերոսների կողքին, բայց հերոսի կողքին կանգնելը թեկուզ և ընկնելու գնով` էդ հերոսություն չէ՛, այլ հերոսը Մայրս է, որ չնայած կյանքի դառնություններին ու դժվարություններին` եղար ինձ համար ամեն ինչ։

Շնորհակալ եմ ծեծիդ համար, որ ստացել եմ Չ տառիս համար, չեմ կարում, չգիտեմ, չի լինի, չեմ ուզում…

Շնորհակալ եմ, որ ասում էիր` հույսդ մենակ միշտ քո վրա դիր, տղե՛ս, չկա ուժերից վեր բան։

Մամ ջան, Պավլիկ հոպարս էլ է ինձ սովորեցրել մի բան, որ չի կարելի մարտական ընկերոջն ասել երեք բան` կներես, խնդրում եմ, շնորհակալ եմ։

Հոպար ջան, էս տարի խոստացա, որ պիտի նշեինք մեր տանը… Աստծուց խնդրում եմ առողջություն քեզ ու մորս։ Դու ինձ խոստացել ես, որ կպարես հարսանիքիս, քավոր ջան։

Մամ, ուզում եմ, որ իմ սերն ու խոստումները ուժ տան քեզ, ոնց որ ինձ ուժ են տալիս քո սերն ու աղոթքները։ Մամ ջան, խնդրում եմ, որ հետևես առողջությանդ։

Կհանդիպենք շուտով Նոր Իրական անկախ Հայաստանում։

Իմ անգին մամա, գիտեմ հիմա դու լացում ես, բայց դրանք իմ երազած` ուրախության արցունքներդ են, միշտ խնդրել եմ Աստծուն, որ քո աչքերից թափվեն միայն երջանկության արցունքներ, դու էլ ինձ ասում էիր, որ կտեսնես դրանք, երբ որ գրկես իմ որդուն, իսկ դու կգրկես իմ որդուն, երբ սահմանում էլ չեն զոհվի որդիներ… ու նրանց մոր աչքերից էլ չեն հոսի արցունքներ։

Մենք ընտրել ենք կա՛մ ՄԱՀ կա՛մ ԱԶԱՏՈւԹՅՈւՆ: Վախկոտ դավաճանները մեզ զրկեցին թե՛ մեկից, թե՛ մյուսից, ինչով ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց դավաճան լինելու փաստը և ոչ միայն հայությանը, այլ ամբողջ սփյուռքին, ցույց տվեցին իրենց իրական ռուս-թուրքական կեղտոտ դեմքերը։

Մամ ջան, հոպար ջան, շնորհակալ եմ Աստծուցս, որ ունեմ ձեզ…

ՀՀ.ԱՆ.ՔԿՀ.ԴՀ

07.11.2016

Հարությունյան Հովհաննես»: