Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Կառավարական գազահեղձուկ

Ասում են, որ վերջին շրջանում ՀՀԿ-ի մեջ վախ է մտել ու տեղավորվել: Չէ, մինչ այդ էլ կար վախը, սակայն խորացել է, ասենք՝ ինչու:

Էս Կարեն Կարապետյանը վարչապետության հենց առաջին օրերից սկսեց գազիֆիկացնել կառավարությունը, ՀՀԿ-ի վախերի համար հիմքեր ստեղծվեցին. ՀՀԿ-ում արդեն խոր համոզված են, որ եթե հանկարծ ՀՀԿ-ն չհաղթի ընտրություններում, ապա գազիֆիկացումը կշարունակվի:

Մեկը լիներ՝ Կարեն Կարապետյանին հարցներ՝ պարո′ն Կարապետյան, որ այդքան շատ գազ ունեք, ինչո՞ւ էինք թաքցնում, է տայիք ժողովրդին՝ էժանանար, հա′մ հիմա ՀՀԿ-ն կլաուստրոֆոբիա չէր ունենա, հա′մ էլ արտագաղթը կկանխվեր:

Թե չէ այս ձմռան կեսին, վախը սրտում վախեցած ՀՀԿ-ականների հետ երկիրը ո՞նց է անելու: Հաստատ գիտեն, որ հայտնվելու են Հովիկ Աբրահամյանի՝ տարած, մեկ-մեկ հետ բերածի, Գագիկ Խաչատրյանի՝ կասկածելիորեն հեռացածի, Գագիկ Բեգլարյանի՝ երբեք չհեռացածի կամ Տիգրան Սարգսյանի՝ անդառնալիորեն հեռացածի կարգավիճակում:

Լավ, հիմա ի՞նչ է ապասվում Հայաստանին՝ ինտենսիվ գազիֆիկացման պայմաններում:

Կարող ենք ասել՝ նույնը, ինչ մինչև այդ ժողովուրդն էր զգում գազից: Մարդիկ բողոքում էին, որ մաքուր գազ չեն ստանում, գազի հաշվիչները խաբում են, գազն էժան առնում, թանկ վաճառում են ժողովրդին, ունևորների խավը գազի համար չի վճարում, զգուշանում էին գազի մարդուց, իսկ շրջանային գազի ղեկավարը տարածաշրջանային կալվածատիրոջ մտերիմն էր, քիթն էլ՝ անհարկի ցից-ցից:

Կարճ ասած՝ այն ամենը, ինչ զգում էր ժողովուրդը, զգալու է նաև ՀՀԿ-ն: Եվ դա է Կարեն Կարապետյանի հեղաշրջումը. բոլորը զգան միևնույնը, թե չէ՝ այսպես գազից միայն ժողովուրդն էր վախենում, քանի որ գումարած այս ամենին՝ նաև պայթում և թունավորում է մարդկանց. այժմ նաև ՀՀԿ-ն է վախենում, որ գազը կպայթի:

Ի դեպ, այս ամենը զուրկ չէ իմաստից: Երևանում ՀՀԿ գրասենյակից ոչ հեռու կառուցվել է անհիշելի ժամանակներից գազի բաշխիչ կայան, և ՀՀԿ գրասենյակի կողքով անցնելիս միշտ գազի հոտ էր գալիս: Այժմ հասկանալի է, թե ինչու. նախ գազի կայանն է կառուցվել, հետո ստեղծվել ՀՀԿ-ն:

Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանը պահանջի անդրանիկության իրավունքը:

NEWSPRESS.am