Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Հարցեր Պաշտպանության նախարարին՝ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ հավաքելու առաջարկի վերաբերյալ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում.

«Ես որոշ հարցեր ունեմ Պաշտպանության նախարարի՝ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ հավաքելու առաջարկի շուրջ: Հնարավոր է՝ ես սխալ տերմիններ օգտագործեմ, խնդրում եմ ներողամիտ լինել, զինվորական տերմինների հետ ծանոթությունս մակերեսային է:

Առաջարկի հիմքում ընկած է զինծառայողների կրած վնասների դիմաց փոխհատուցումներ վճարելու գաղափարը: Արդյո՞ք այս առաջարկը պայմանավորված է Հայաստանի՝ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվելով: Եվ արդյո՞ք զինծառայողների հնարավոր վնասների դիմաց նախատեսվող փոխհատուցումները պիտի ուղղվեն միայն պատերազմական կամ ճակատային կիսառազմական դեպքերի վնասներին: Եթե խոսքը զինվորական ծառայության ընթացքում կրած վնասների և մահվան մասին է, պե՞տք է տարբերակել պայմանագրային և պարտադիր զինծառայողներին: Պայմանագրային զինծառայողները վարձու աշխատողներ են: Պարտադիր զինծառայողները իրենց պարտքն են կատարում հայրենիքի առաջ: Ճգնաժամային իրավիճակներում /պատերազմ/ առաջանում է երրորդ խումբը՝ կամավորները: Որպեսզի հասարակության համար հասկանալի լինի, թե իրականում ում համար են հավաքվելու այս գումարները, պետք չկա՞ տարբերակել այդ խմբերը: Մյուս կողմից հրապարակված հասցեականություններում առկա են միայն սպաներ, ենթասպաներ և շարքայիններ բառերը: Բայց բանակում կան նաև քաղաքացիական աշխատողներ, հոգևորականներ, ովքեր նույնպես կարող են վնասներ կրել աշխատանքի ընթացքում: Եվ այսպես՝ հարցեր

– վարձու աշխատանք կատարող պայմանգրային զինծառայողները նույնպե՞ս պիտի 1000-ական դրամ տան իրենց աշխատավարձերից,

-վարձու աշխատանք կատարող և վնասված զինծառայողները պիտի փոխհատուցում ստանա՞ն,

– ճգնաժամային իրավիճակներում զինվորական պարտականություններ կատարող կամավորներները պիտի հաշվվե՞ն զինծառայողներ, և վնասներ կրելու դեպքում պիտի փոխհատուցում ստանա՞ն,

-Բանակում աշխատող/ծառայող հոգևորականները զինծառայողնե՞ր են, թե՞ վարձու աշխատողներ: Նրանք 1000-ական դրամ պիտի վճարե՞ն, և/կամ բանակում վնասվելու դեպքում փոխհատուցում պիտի ստանա՞ն,

-Բանակում սպասարկման վարձու աշխատանք կատարող քաղաքացիական աշխատողները բանակում մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում կարո՞ղ են ստանալ փոխհատուցում, օրինակ՝ բժիշկները, վարորդները /ապրիլյան պատերզմում ունեինք սպանված տարիքով վարորդ/, այլ,

-Տարբերություն կա՞ շտաբներում, Պաշտպանության նախարարությունում աշխատող զինծառայողների և ճակատային գծում գտնվող զինծառայողների դեպքերում,

-զինկոմիսարիատներում աշխատող զինծառայողները վնասվածք ստանալու դեպքում փոխհատուցում ստանալու՞ են,

-Եթե զինծառայողը բանակում վնասվածք է ստացել ոչ կանոնակրգային հարաբերությունների հետևանքով, նրան փոխհատուցում հասնու՞մ է /նրան բանակ են տարել և առնվազն «խաղաղության գծում» կամ «խաղաղության պահին» պետք է ապահովեն նրա ֆիզիկական անվտանգությունը/,

-բանակային ծառայության ընթացքում և ծառայության հետևանքով ձեռք բերված հիվանդությունների դեպքում փոխհատուցում պիտի նախատեսվի՞,

– զորավարժությունների ընթացքում վնասվածք ստացող զինծառայողները փոխհատուցում ստանալու՞ են:

Այլ հարցերը ողջունելի են»: