Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը

Ս.թ. նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկով նիստի սկզբում օրակարգում ավելացել է ևս մեկ հարց, որը վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների կտրուկ ավելացմանը, և որը նույն օրը հավանության էր առաջացել ՀՀ կառավարության կողմից: Այդ մասին հայտնում են ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատուն:

ՀԽ անդամները դրական համարելով զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը` այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր են բարձրացրել ու մտահոգություններ հնչեցրել ծրագրի վերաբերյալ, և քանի որ հարցը նաև հասարակական լայն հնչեղություն է ստացել, որոշվել է Հանրային խորհրդում այդ հարցի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել առանձին քննարկում: Այնուհետև Հանրային խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ Հանրային խորհրդի և Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջև կնքված երկկողմ համաձայնագրի շրջանակներում ՀԽ պատվիրակության Չինաստան կատարած այցի մանրամասները:

Նշենք, որ ս.թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը չինական կողմի հրավերով Հանրային խորհրդի պատվիրակությունը (Վազգեն Մանուկյան, Հովիկ Մուսայելյան, Վազգեն Սաֆարյան) այցելել է ՉԺՀ, որտեղ մի շարք կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի (CPPCC), Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ղեկավարության, ինչպես նաև մի քանի պետական ռազմավարական կենտրոններում: Չինաստանի Տնտեսական և Սոցիալական Խորհուրդը Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի (CPPCC) կարևոր մաս է կազմում: Տնտեսական և Սոցիալական խորհրդի նախագահը` պարոն Դու Ցինլինը, Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի համաչինական կոմիտեի փոխնախագահն է: CPPCC-ը Չինաստանի կարևորագույն քաղաքական մարմիններից մեկն է, որի նախագահն ի պաշտոնե քաղբյուրոյի մշտական անդամներից մեկ է: Այժմ CPPCC նախագահը պարոն Յու Չժենշենն է` քաղբյուրոյի 7 մշտական անդամներից մեկը:

Այցի շրջանակներում ՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև վերջինիս հետ: Պարոն Յու Չժենշենի հետ հանդիպման հիմնական առանցքը եղել է «Մետաքսի ճանապարհ» ծրագիրը, որի մասնակիցն է նաև Հայաստանը: Յու Չժենշենը ՀԽ պատվիրակությանը ներկայացրել է ծրագրի հիմնական նպատակները, տնտեսական առավելությունները, որոնք ձեռք կբերեն մասնակից պետությունները՝ միաժամանակ ցանկություն հայտնելով, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցի այդ ծրագրերին: ՀԽ պատվիրակությունն իր հերթին կարևորել է ծրագրի մեջ հայկական կողմի մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի համար ոչ միայն տնտեսական ծրագիր է, այլ նաև անվտանգության և նոր գաղափարների իրականացման հնարավորություն:

ՀԽ պատվիրակության անդամներն առաջարկել են, որպեսզի «Մետաքսի Ճանապարհի» շրջանակներում կազմակերպվի այն ժողովուրդների կոնֆերանսը, որոնք պատմականորեն իրականացրել են այն` նշելով, որ միգուցե նպատակահարմար կլինի, որպեսզի այդ կոնֆերանսը կազմակերպի Հայաստանում: Խոսվել է նաև գինու, կոնյակի արտադրության, ինչպես նաև քիմիական արդյունաբերության մասին: ՀԽ մոտեցումը եղել է այն, որ «Մետաքսի ճանապարհ» ծրագիրն իրականացնելիս պետք է առաջնորդվել ոչ միայն այս պահի տնտեսական շահերով, այլև ներդրումներ կատարել ապագայի մեջ՝ հաշվի առնելով նաև քաղաքական և պատմամշակութային գաղափարական ընդհանրությունները: Անդրադառնալով տնտեսական հարցերին` հայկական կողմը նշել է, որ Հայաստանն այսօր ունի բավարար ներուժ` դառնալու Չինաստանի համար ինժեներական և գիտական մշակումների և արտադրության հարթակ, ինչպես եղել է Խորհրդային միության տարիներին:

ՀԽ պատվիրակության առաջարկություններն ու դիտարկումներն արժանացել են Յու Չժենշենի ուշադրությանը, և նա նշել է, որ կարևոր կլինի դրանք քննարկել նաև իր տեղակալների և օգնականների հետ: Յու Չժենշենի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի նախագահ պարոն Դու Ցինլինի հետ: Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է «Մետաքսի ճանապարհի» ծրագիրը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանի կոմերցիայի նախարարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, որոնցից առաջինը «Մետաքսի Ճանապարհի» հեղինակներից է: Քննարկվել են այդ ծրագրի իրականացման համար ներդրումների աղբյուրներն ու հեռանկարները: Հայկական կողմը ևս մեկ անգամ կարևորել է, որ անհրաժեշտ է պահպանել այն պատմական «ձողը» և այն երկրների միությունը, որոնք հնուց ի վեր մասնակից են եղել Մետաքսի ճանապարհի իրականացմանը` առանց, իհարկե, մյուս երկրների իրավունքները նվազեցնելու:

Հանդիպման ընթացքում երկկողմ գոհունակության է արժանացել առաջարկությունը՝ Չինաստանի Տնտեսական և Սոցիալական խորհրդի և ՀՀ Հանրային խորհրդի կողմից համատեղ ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր տարբեր ոլորտներում և արդյունքները կներկայացնի երկու երկրների ղեկավարություններին: Հայկական պատվիրակությունը չին գործընկերներին է ներկայացրել նաև մտահոգություններ` կապված Ղարաբաղյան հակամարտության, պանթուրքիզմի և տարածաշրջանային մարտահրավերների հետ:

Ամփոփելով Չինաստան այցի արդյունքները` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը փոքր խորհրդի նիստի ժամանակ համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի ընդհանուր շահերը շատ ավելի մեծ են, քան թվում են, և Չինաստանը կարող է դառնալ մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկը տնտեսության, անվտանգության, ազգային և այլ հարցերում:

Նա նշել է, որ չնայած Հայաստանի իշխանությունները մեծ ջանքեր են թափում մեր երկու երկրների հարաբերությունները խորացնելու համար, այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ համագործակցության անսպառ հնարավորությունները, անհրաժեշտ է այդ ջանքերը բազմապատկել: ՀԽ փոքր խորհրդի հաջորդ հարցը վերաբերել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործընթացներին:

ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով Հանրային խորհուրդը քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որն առնչվում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի հարստացման դրույթին և ՀՀ արդարադատության նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգի նախագծին: Խորհուրդն ընդհանուր առմամբ դրական է արտահայտվել երկու նախագծերի մասին: Սակայն որոշվել է դրանց մեխանիզմների և առանձին դրույթների վերաբերյալ առաջիկայում կազմակերպել քննարկում ՀԽ աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պետական ու հասարակական կառույցների հետ համագործակցելու նպատակով, և այդ քննարկմանը մասնակից դարձնել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներին: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է նոյեմբերի 2-3-ը ՀԽ պատվիրակության Մոսկվա կատարած այցին` մասնակցելու Ռուսաստանի և Եվրասիայի ժողովուրդների առաջին ֆորումին:

Պատվիրակության կազմում եղել են ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը և ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը: Հովհաննես Հովհաննիսյանի տեղեկացմամբ` ֆորումի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Ֆորումի նպատակն է եղել նաև նախապատրաստվել Ռուսաստանի և Եվրասիայի ժողովուրդների առաջին համագումարին, որը տեղի է ունենալու հաջորդ տարի:

ՀԽ նիստի ընթացքում քննարկվել և հավանություն է տրվել այդ համագումարի կազմակերպման աշխատանքներին հայկական կողմի մասնակցության հարցը: