Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Զարուհի Փոստանջյանը տվեց Սերժ Սարգսյանի անունը. Գալուստ Սահակյանը հակադարձեց՝ մարդկանց վարկաբեկում ես

Զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով ստեղծվելիք հիմնադրամը պետք է համալրվի նախագահական ինստիտուտին տրամադրվող գումարների կրճատումից, ոչ թե ժողովրդից հավաքած գումարներից:  Այդ մասին Ազգային ժողովի նիստում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացած այն նախագծին, որով առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողությունների, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

«Օրակարգը քննարկելիս նորից ներկայացվել է մի օրինագիծ, համաձայն որի՝ այս ապօրինի իշխանությունը մտնելու է մեր գրպանները և մեզանից օտարելու է 1000 դրամ: Կարծես թե 1000 դրամը մեծ փող չէ, բայց երբ 35 տոկոս բնակաչությունը գտնվում է աղքատության մեջ, ապա այս 1000 դրամն իրոք գումար է յուրաքանչյուր ընտանիքի համար: Եթե մենք խոսում ենք արդարությունից, եթե մենք խոսում ենք, որ մենք անհրաժեշտություն ունենք պատշաճ կերպով հոգալ մեր զինծառայողների խնդիրները, ապա ոչ թե պետք է նորից 1000 դրամ հավաքագրենք, այլ այս գումարը կա մեր պետական բյուջեում և այն առաջին հերթին պետք է կրճատվի նախագահական ինստիտուտին տրամադրելու գումարներից: Այդ գումարների միջոցով մենք պետք է այդ հիմնադրամը համալրենք»,- նշեց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Ազգային ժողովում բազմաթիվ մարդիկ են հավաքված, ովքեր միլիոնավոր, միլիարդավոր հարստություն ունեն և հետևաբար այդ հիմնադրամում առաջին հերթին պետք է նրանք գումարներ մուտք անեն:

«Պարո′ն Սահակյան, Ձեզ անուններ ասեմ՝ Սերժ Սարգսյանն իր ողջ ընտանքիվ, առաջին հերթին նրանցից պետք է այդ գումարները գանձել հիմնադրամի համար, հետո նոր հասարակությունից գումարներ գանձել»,- դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ասաց պատգամավորը:

«Ի միջի այլոց, տիկին Փոստանջյան, ես որ թվարկելու լինեմ, որովհետև որևէ փաստ Ձեր ասածներում չեք ասում, առաջինը Ձեր անունը կտայի, հետո իմ անունը կտայի, հետո կողքինիդ անունը, հետո դրանք փաստարկներ չեն: Դրանք ընդամենը… փորձում ես մարդկանց վարկաբեկել, մարդկանց խնդիրները մի կողմ դնել, դա չի սազում խորհրդարանին»,- պատասխանեց Ազգային ժողովի նախագահը: