Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Պաշտպանության նախարարը ներկայացրեց «1000 դրամի» նախագիծը. ով ինչքան է վճարելու և ով ինչքան է օգնություն ստանալու

Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին», ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը, ըստ նախարարի, պայմանավորված է հետևյալ հանգամանքներով:

«ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամների կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունենրը ներկայումս կարգավորվում են զինծառայողների և նրանց ընտանքիների անդամների սոցիալական ապաահովության մասին 1998 թ. հոկտեմբերի 27-ին ընդունված օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական մի շարք ակտերով:

Վերը նշված իրավական ակտերի ներքո ստեղծված հատուցման համակարգն, այնունամենայնիվ, ոչ լիարժեք է, ինչն առավել ակնհայտ է դառնում, երբ մեր երկրի սահմաններում տեղի են ունենում ռազմական գործողությունների նոր զարգացումներ: Ներկայումս գործող փոխհատուցման համակարգը հիմնականում ֆինանսավորվում ՀՀ պետբյուջեի միջոցներից, և բացակայում է այնպիսի ինստիտուցիոնալ կառույցի առկայությունը, որը կհավաքագրի հասարակությունից նվիրաբերված միջոցները, կկառավարի դրանք և ստացված միջոցներից հատուցումներ կվճարի մարտական գործողությունների ժամանակ տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին:

Նախատեսվում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի և կհամախմբի ինչպես պետական, այնպես էլ հասարակության աջակցության տարբեր խողովակներից հավաքագրված միջոցները: Նախատեսվող համակարգի հենասյունն է լինելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հատուկ հիմնադրամը, որը կմիավորի թե′ պետությունից, թե′ հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը  և առաջացած միջոցների հաշվին զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը: Համակարգը կգործի որոշակի կարևոր սկզբունքների ներքո.

Մասնավորապես.

1. Հավաքագրվող վճարներն ու ապահովագրական հատուցումները պետք է լինեն պարզ և հասկաանալի յուրաքանչյուր քաղաքացու կամ նվիրատուի համար,

2. հավաքագրվող միջոցները պետք է կառավարվեն՝ ելնելով ակտիվների կառավարման մասնագիտական  հաշվարկներից, որպեսզի շահառուների՝ զինծառայողների և նրանց ընտանիքների ընտանիքի անդամների համար ապահովի առավելագույն եկամտաբերություն:

3. Համակարգի կառավարման հետ կապված վերադիր ծախսերը պետք է հասցվեն նվազագույնի, որպեսզի հավաքագրված միջոցների առավելագույնը հասնի շահառուներին:

4. Համակարգը պետք է լինի առավելագույնս թափանցիկ՝ թե′ հավաքագրման, թե′ կառավարման, թե′ վճարումների մասով, որպեսզի այն ձեռք բերի հեղինակություն և վստահություն հասարակության կողմից:

5. Համակարգը պետք է ունենա թե′ իրավական, թե′ տնտեսագիտական հնարավորություն՝ շուկաներից արժեթղթերի թողարկման միջոցով լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ հավաքագրելու համար:

Նախագծով նախատեսվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր զոհվել կամ հաշմանդամություն են ստացել ՀՀ պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն օրենքով սահմանված շահառուներին, շահառուներ հանդիսացող անձանց՝ ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող կամ անչափահասա տարիքում զինծառայողին խնամած անձինք:

Հատուցման գումարները կվճարվեն 2017 թ հունվարի 28-ից հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար հետևյալ չափաքանակով.

-մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռք բերման դեպքում միանվագ վճար՝ 10 մլն դրամ,

-երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում միանվագ վճար՝ 5 մլն դրամ

Այնուհետև ամենամսյա վճարներ՝

1- սպայական անձնակազմի դեպքում` ամսեկան 300 հազար դրամ (մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռք բերման դեպքում) և 200 հազար դրամ (երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում)

2-ենթասպայական անձնակազմի դեպքում՝ համապատասխանաբար, 250 և 150 հազար դրամ,

3- շարքային անձնակազմի համար, համապատասխանաբար 200 և 100 հազար դրամ:

Բոլոր դեպքերում, եթե զինծառայողն ունի 3 և ավելի 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ 18 տարեկան և դրանից դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են դարձել մինչև 18 տարին լրանալը, ապա վճարվող ամսական վճարին ավելացվում է ամսեկան 100 հազար դրամ:

Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից:

1. Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից 100 դրամի չափով վճարվող դրոշմանիշային վճարումից:

2. հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից,

3. հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից

4 վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման ներդրման արդյունքում ստացվող եկամուտներից»: