Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Հորս արև՝ այս անգամ չենք գողանա

Այս օրերին սահմանային իրավիճակից տեղեկանալուց հետո, երկրորդ տեղում 1000-ական դրամների հավաքագրման հարցն է:

Յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը. Ֆեյսբուքում, տանը, աշխատավայրում, քննարկումների ժամանակ: Դրա իրավունքն ունեն, քանի որ ընտանիք չկա, որ ծառայած, ծառայող կամ էլ ապագա զինվոր չունենա:

Քննարկումների մասնակիցները դեմ չեն 1000-ական դրամ վճարելուն, քննարկումների մասնակիցները հիշեցնում են, որ բանակի վրա զգալի գումարներ են ծախսվում և հատկապես վերջին տարիների բացահայտումները ցույց տվեցին, որ ոլորտում ամեն ինչ չէ, որ մաքուր է, և ի վերջո, բանակում զինծառայող ունեցող ընտանիքը յուրաքանչյուր ամիս գումար է հատկացնում իր զինվորի համար:

Քննարկումներին այսօր միացել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Կարող ենք նշել, որ այն պաշտոնյաները, ովքեր ըստ իրենց, լինելով առողջ մտքով և մարմնով, կարող են որևէ կառույց ղեկավարել, սակայն դարձյալ, լինելով մտքով և մարմնով առողջ՝ չեն ծառայել բանակում, նրանց խոսքն արժանահավատ հնչել հաստատ չի կարող, անգամ եթե դա «շանտղության» մասին չէ:

Շարմազանովը մոտավորապես ասում է՝ հորս արև՝ չենք գողանա այս անգամ:

Էդ. Շարմազանովն իրեն բնորոշ ոճով արդարացնում էր 1000-ական դրամների հավաքագրումը՝ հիշելով անգամ ապրիլյան օրերը, թե ինչպես էր ժողովուրդը կոպեկ-կոպեկ հավաքում բանակի համար:

Իհարկե, դա այդպես է, սակայն այն դեպքում, երբ տարբեր բարեգործական ձեռնարկներից, անհատներից տարբեր խողովակներով զգալի գումարներ են մտնում ՊՆ, այդքանից հետո ինչո՞ւ հիշեցին ժողովրդին. արդեն կասկածելի է:

Շարմազանովը միայն մոռացավ խոսել այն մասին, որ քննարկվում է նաև բանակից գումարներ կորզած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս հարցը նա շրջանցեց:

Իհարկե, կասկածից վեր է, որ բանակի համար յուրաքանչյուրս կանենք հնարավորը, սակայն դա շահարկել և այս ձևով, երևի թե, պետք չէր: Բոլորն էլ պատրաստ են գումար տալ երկրի անվտանգության, զինծառայողների համար, սակայն միևնույն ժամանակ հիշում են բանակում չծառայածների անառարկայական խոսքերը, «բիրդան» աղա դարձածներին, բյուջեից տարբեր պատճառաբանություններով գումար կորզողներին, հանցանք գործած, սակայն պատասխանատվության չենթարկվածներին, բանակի բյուջե անտոմս ներսուդուրս անողներին:

Եվ այսքանից հետո Շարմազանովը երդվում է, որ այս անգամ չենք գողանա:

Հայկական բանակը պահելու և սատարելու պատրաստակամություն միշտ էլ կա, քանի որ հայ ընտանիքներն իրենց լավագույնն են տալիս բանակին՝ որդիներին, 1000 դրամը հաստատ կտան: Ուղղակի նվաստացուցիչ է՝ ունևորներն աղքատության մեջ ապրող ժողովրդից տանեն ևս 1000 դրամ, քանի որ իրենք արդեն այդ 1000 դրամները երկրից հանել են, իսկ ինչ էլ, որ ունեն՝ յոլա գնալու համար է:

NEWSPRESS.am