Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Ինչպես Ատոմակայանից գողանալ միլիարդ և կույս մնալ

Երկու տարի առաջ աշխատանքից ազատվեց Ատոմակայանի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը և ինչպես հետագայում պարզվեց՝ առանձնապես խոշոր չափի՝ 783 մլն 586 հազար դրամի հափշտակության համար:

Օրերս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է ատոմակայանից 783 մլն դրամ հափշտակելու գործով դատավճիռը: Դատարանն ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 5 տարի 9 ամիս 7 օրվա ազատազրկման։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

Նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսեսյանն էլ դատապարտվել է 4 տարի 1 ամիս 7 օրվա ազատազրկման, նրա պատիժը նույնպես պայմանականորեն չի կիրառվել. դատարանը սահմանել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։

Ատոմակայանի վերանորոգման, նախապատրաստման կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ղազարյանը նույնպես մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարի 9 ամիս 7 օրվա ազատազրկման: Դատարանը որոշել է նրա պատիժն էլ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ Ատոմակայանի երեք աշխատակիցները կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնաս, որը հետագայում ամբողջությամբ հատուցվել է: Բոլոր մեղադրյալներն ստորագրությամբ ազատ են արձակվել:

Նշենք, որ Հայաստանում շատ են դեպքերը, երբ մի քանի հազար դրամի համար՝ պեչենի գողանալու, հաց գողանալու համար մարդիկ դատապարտվում են մի քանի տարվա ազատազրկման: Գուցե այստեղ սխալ կա, պետք չէ մանր գողանալ՝ բռնում են, պետք է խոշոր գողանալ, որ ազատ արձակեն՝ ստորագրությամբ:

Տեսնես ի՞նչ է մտածել դատավորը, որ Ատոմակայանից գրեթե մեկ մլրդ դրամ գողացողին, անգամ եթե նա վերականգնել է գումարը, չի դատապարտել: Ատոմակայանն այն եզակի կառույցներից է, որ մշտական ուշադրություն է պահանջում. այս կառույցի օգտակարության և վտանգավորության մասին ավելորդ է անգամ խոսելը: Եվ ահա նման ռազմավարական կառույցից գողություն են անում և չեն դատապարտվում:

Լավ, գումարը վերականգնել են, իսկ գողությո՞ւնը, չէ՞ որ կատարվել է: Այստեղից հետևություն՝ կա′մ մենակ չեն գողացել, կա′մ ինչ-որ մարդկանց գիտությամբ են գողացել, հակառակ դեպքում՝ նման գումար գողանալը չէր մարսվի:

Կարճ ասած` Հայաստանում, ինչպես մանր-մունր գողություններ են բռնվում, խոշորները՝ ոչ, այնպես էլ մանր գողերը բռնվում են, իսկ խոշորագույն գողերը՝ պաշտոնավարում:

NEWSPRESS.am