Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարի բաց նամակը՝ վարչապետին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով հետ կանչել բոլոր ծառայողական ավտոմեքենաների նվազագույնը 70 տոկոսը, այդ թվում նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությանն ամրակցվածը:

«Բարև Երևան» խմբակցության ղեկավարի դիմումն ամբողջությամբ` ստորրև.

«Հարգելի պարոն վարչապետ,

Թույլ տվեք բաց նամակս սկսել` համաձայնություն հայտնելով վերջերս Ձեր հնչեցրած այն տեսակետի հետ, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, իսկ հազարավոր քաղաքացիների կարծիքով՝ կոմատոզ վիճակում: Այդ մասին են վկայում վերջին տարիներին հազարավոր ձեռնարկությունների փակվելն ու սնանկանալը, մեր հայրենակիցների չդադարող արտագաղթը: Այս ծանր տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ մեր երկրում համակարգային բնույթ ստացած կոռուպցիայի դեմ պայքարը օրախնդիր է դառնում թե՛ կառավարման արդյունավետության բարձրացման, թե՛ պետական կառավարման հանդեպ հանրային վստահության վերականգնման, և թե՛ պետական սուղ միջոցները վատնումից փրկելու ու ամենակենսական ուղղությունների վրա ծախսելու տեսանկյունից:

Ճակատագրի հեգնանքով, մինչ պետական միջոցների ավելի արդյունավետ օգտագործման կապակցությամբ ձևակերպվում էր առաջարկս, Ձեր կառավարությունը, հանձին պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի, հանդես եկավ աղմկահարույց նախագծով, որի նպատակը մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացումն է, կամ ինչպես ժողովրդի մեջ է այն անվանվել՝ «Ամսական 1000 դրամ բանակին» ծրագիրը:

Թե՛ վերջին ամիսներին ձեր կողմից հնչեցված բազում գնահատականներում ու նախաձեռնած քայլերում, թե՛ նաև այս վերջին օրենսդրական նախաձեռնության մեջ կարմիր թելի նման անցնում է «տնտեսությունը ծանր վիճակում է» թեզը, մինչդեռ ստացվում է, որ իր մեծամասնության մեջ աղքատացած ժողովուրդը պետք է հավելյալ բեռ ստանձնի երկրի անվտանգության ապահովման գործում:

Քաջատեղյակ եք, որ այս օրերին հանրության տարբեր շրջանակներ մատնացույց են արել բազում այլընտրանքային աղբյուրներ, որոնց հաշվին կարող են լուծվել նաև հիշատակված խնդիրները, որոնց կարևորությունը ոչ մեկ կասկածի տակ չի դնում: Այդ նույն լույսի ներքո ու կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում ձեզ եմ դիմում միանգամայն այլ առաջարկով, որը, կարծում եմ, նպատակամետ կլինի:

Եվ այսպես. առաջարկում եմ հետ կանչել բոլոր ծառայողական ավտոմեքենաների նվազագույնը 70 տոկոսը, այդ թվում նաև մեզ՝ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությանն ամրակցվածը: Ըստ բազում հաշվարկների ու անժխտելի փաստերի՝ մեկ ծառայողական մեքենային հարկատուի գրպանից ամսական տրամադրվում է (թվերը մոտավոր են) 150.000 դրամի վառելիք, 150.000 դրամ վարորդին աշխատավարձ, ևս 150.000 դրամ՝ սպասարկման ծախսերի համար, ուստի ակնհայտ է մեկ ծառայողական ավտոմեքենայի համար ծախսվող գումարի չափը: Սա այն դեպքում, երբ բազմաթիվ զարգացած պետություններում կան մի քանի տասնյակ ծառայողական մեքենաներ:

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցում հետապնդող ու հարյուր հազարավոր դրամների խնայողություն ենթադրող այս առաջարկը հիմնավորում եմ հետևյալով. նախ՝ սրանով կվերանան բոլոր անարդյունավետ ծախսերը՝ սկսած թանկարժեք մեքենաների ձեռքբերումից, հատկացվող վառելիքից, մեքենայի սպասարկումից, ապահովագրումից մինչև անվադողեր ու այլ ծախսեր, որոնք պետական բյուջեից հայտնվում են տարբեր չինովնիկների կողմից ստեղծված ՍՊԸ-ներում, ՊՈԱԿ-ներում, ԾԻԳ-երում ու այլ կոռուպցիոն սխեմաներում:

Սրա կողքին շարքային քաղաքացին այսօր դժվարությամբ է առաջնային պահանջմունքները բավարարում, չնայած՝ համաձայն Սահմանադրությամբ ամրագրված հոդվածի՝ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի տեր ժողովուրդը հայտնվում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական կոմայի մեջ, իսկ նրա ծառաները, ի դեմս պետական չինովնիկների, ապրում են ճոխ պայմաններում:

Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի տնտեսության վիճակը այլ է, մինչդեռ պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց ներկայացրած եկամուտների հայտարարագրերում նրանց ունեցվածքն ու շահույթները անշեղորեն աճում են: Եվ ինչպե՞ս կարելի է նորմալ համարել այն, որ այսպիսի անարդյունավետ ծախսերի, կոռուպցիոն ռիսկեր պարունակող սխեմաների պայմաններում դեռ մի բան էլ ակնկալում ենք, որ քաղաքացին հերթական զոհաբերությունը պետք է կատարի հանուն մեր սահմանները պահպանող զինվորի: Մինչդեռ, ինքներդ էլ քաջ գիտեք, որ տակավին ճոխություններով ապրող պետծառայողների ու պետական գործիչների կողքին մեր շարքային քաղաքացիները և նրանց զավակները բանակում իրենց պարտքը կատարելիս զրկված են անգամ տարրական արժանապատիվ պայմաններից: Ըստ որում, երբ դեռևս հոդաբաշխ բացատրություն չի ստացել հարցերից ամենագլխավորը՝ ինչո՞ւ են բանակում ծառայում միայն անապահով ընտանիքների երեխաները, իսկ նույն պաշտոնյաների ու մեծահարուստների զավակները՝ խուսափում…

Ցանկության և շահագրգռվածության դեպքում այս ու այլ շատ հարցեր, այդ թվում՝ ստեղծված ծանր վիճակից ելք գտնելու ճանապարհներն առաջարկում ենք քննարկել մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ»: