Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Յուրաքանչյուր հայ պիտի ամաչի մեր պետության և պետականության խղճուկ դրությունից. «Սասնա Ծուռ» Գագիկ Եղիազարյանի նամակը

«Սասնա Ծուռ» Գագիկ Եղիազարյանը նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

«Ողջույն բոլոր ընկերներիս, բարեկամներիս, իմ սիրելի Հայ Ժողովրդին։

Փոքրիկ անդրադարձ կատարեմ մեր՝ «Սասնա Ծռեր» խմբի գործողություններին, այսինքն՝ զինված ապստամբությանը, կամ, ինչպես «պաշտոնական» մարմինները որակեցին, ՊՊԾ գնդի գրավմանը։

Առաջին հերթին կխոսեմ բուն գործողության իմաստից․ դա զինված ապստամբություն էր՝ բառի իսկական իմաստով, այսինքն՝ այն, որ մեր հայրենիքում ամեն օր մենք՝ ՀՀ քաղաքացիներս ենթարկվում ենք հազարավոր ապօրինությունների, ամեն քայլափոխի մեր իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են․որ ՀՀ քաղաքացին զրկված է իր ճակատագրի, ապագայի նկատմամբ վստահությունից, հույսից, որ որևէ մասնակցություն չի ունենում պետության կառավարման և մնացած գործընթացներին, ո՛չ նորություն ասած կլինեմ, ո՛չ էլ դա փոքրամասնության կարծիքն է․․․

Հայը ցեղասպանության է ենթարկվում իր սեփական հայրենիքում՝ բառի ամենաիսկական իմաստով․․․ Մի խումբ անձանց կողմից երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդը չի կարող բնականոն զարգացում ապրել, հետագա գոյությունը շարունակել, հոգալ առօրյա հոգսերը․․․ Իրավապահ մարմինները որպես այդպիսիք չեն գործում, դատարանները արդարադատության կրողները չեն և այլն․․․․

Հայ ժողովուրդը բազում անգամներ դուրս է եկել փողոց՝ խաղաղ ցույցի՝ այդ անձանցից պահանջելով հեռանալ, զիջել տեղը արժանավորներին, իսկ այդ մարդիկ դիմել են բռնության, ուժի, ծեծ ու ջարդի, հալածանքների, սպանությունների․․․

Այս պարագայում ամբողջ ժողովուրդն արդարացիորեն դադարել է հավատալ խաղաղ միջոցներին, դադարել է հույսը դնել կուսակցությունների վրա և այս ամենի հիմաավորման կարիքն այսօր չկա։ Այն մարդիկ, ովքեր դատապարտում են զինված ապստամբությունը, կա՛մ հենց այդ քրեաօլիգարխիկ իշխանությունների շահերն են սպասարկում (չեմ ցանկանում անուն առ անուն թվարկել, քանի որ երկար ժամանակ կպանջվի), ստոր դավաճաններ են, կա՛մ պարզապես այնքան են կտրված իրականությունից, այնքան են նրանց զգայարանները բթացել, որ, կարելի է ասել, տառապում են մտավոր թուլությամբ։

Այո՛, ես չեմ վախենում իմ «խիստ» բնորոշումներից ու գնահատականներից, որովհետև ինչպես նախորդ դարասկզբին կշեռքի նժարին դրված էր իմ ժողովրդի՝ Հայ ժողովրդի լինելիության հարցը՝ այն տարբերությամբ, որ ժամանակակից աշխարհում, երբ իրադարձությոննւերը զարգանում են խելակորույս արագությամբ, և՛ հապաղումն է կործանարար, և՛ փոքր մասշտաբի դիմադրությունները։ Անհրաժե՛շտ է, հրատա՛պ է, որ դուրս գանք պայքարի և, եթե կրկին բռնությունների դիմեն, ոչ թե հիասթափված գնանք տուն,այլ գնաք ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ, հարևան-բարեկամների հետևից և վերադառնաք ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՝մի քանի անգամ ավելի մեծ թվով և համապատասխան միջոցներով (միջոցների ընտրության մեջ յուրաքանչյուրն ինքն է ՊԱՐՏԱՎՈՐ և ԻՐԱՎԱՍՈՒ ընտրություն կատարել)։

Ուզում եմ միայն հիշեցնել, որ նախորդ դարասկզբին այն վայրերում, որտեղ ժողովուրդը հլու չհամակերպվեց, այլ ինքնակազմակերպվեց և ըմբոստացավ, ապա որոշ չափով փրկվեց։ Վստահաբար կարող ենք ասել, եթե երևույթը համազգային բնույթ կրեր, ապա արդյունքը առնվազն շատ ավելի լավը կլիներ։

Այսօրը այն ժամանակներից տարբերվում է նաև նրանով, որ թշնամին նաև ներքին է և ավելի վտանգավոր, բայց շատ ավելի թույլ, իսկ մենք, ինքնակազմակերպվելու և համախմբվելու դեպքում, շատ ավելի ուժեղ։

Հայ ժողովուրդն ապացուցեց իր կամքը, վճռականությունը, միասնականությունը և անվեհերությունը Արցախյան ազատամարտի օրերին։ Այսօր ժամանակն է այդ ամենը ցուցաբերել Հայաստանում, ժամանակն է, որ Հայաստանն ազատագրենք ներքին աղբից ու տականքից և երկիրը վերադառնա իր իսկական տիրոջը՝ համայն հայ ժողովրդին․․․ Այս գործընթացին իր անմիջական մասնակցությունը պիտի բերի ո՛չ միայն յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, այլև ամբողջ հայությունը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքում՝ արևելքից մինչև արևմուտք։ Դա ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է։ Պարտք՝ մեր նախնիների, մեր զոհված և նահատակված հայորդիների առջև, պարտք ինքներս մեր առջև, մեր գալիք սերունդների առջև․․․

Մեր պապերն ու հայրերը, մեր ընկերներն ու եղբայրները, ովքեր իրենց կյանքն ու ապագան զոհաբերեցին, մեզ ավանդեցին արարել և բարգավաճել Հայոց Տունը և ոչ թե մեր հայրենիքում և նրա սահմաններց դուրս գլուխ խոնարհել, ձեռք մեկնել մուրալու և ո՛չ՝ օգնելու․․․

Գաղտնիք բացահայտած չեմ լինի՝ ասելով, որ այն անձը կամ անձինք, ովքեր հայտարարեցին, որ իրենք թույլ չեն տա «իրենց» երկիրը Սիրիա կամ Լիբանան կամ էլ Ուկրաինա դարձնել, հենց այդ անձինք են մեր երկրին վերաբերվում որպես Ռուանդայի կամ Զանզիբարի, իսկ մեզ՝ քաղաքացիներիս, որպես ստրուկների, որպես խղճուկ գոյություն քարշ տվողների․․․

Ես նաև համարձակություն կունենամ հայտարարելու, որ այս հանցավոր իշխանություններից ազատվելը, համակարգային փոփոխություններ իրականացնելը, օրինավոր և օրինակելի երկիր կառուցելն ազգային, նույնիսկ համազգային արժանապատվության և ինքնասիրության հարց է։ Յուրաքանչյուր ոք՝ անկախ իր սոցիալ-քաղաքական դրությունից, իր աշխարհայացքից և նախասիրություններից, եթե հոգով իրեն ՀԱՅ է համարում, եթե իրեն համարում է մեր ՄՇԱԿՈՒՅԹԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ կրողը, պիտի ամաչի մեր պետության և պետականության խղճուկ դրությունից, պիտի նրա սիրտը ցավի յուրաքանչյուր իր ազգակցի տառապանքների և թշվառության համար, պետք է այս օրհասական և վճռորոշ ժամանակահատվաշում իր մեջ ուժ և կանք գտնի իր անձնականն ու նյութականը մի կողմ դնելու, համազգային գաղափարախոսությամբ համախմբվելու․․․ և արդյունքը երկար չի սպասեցնի․․․

ԱՐԴ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՀԱՅ և ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՄԱՉԵԼ ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՏՔԻ՛, ԴԵՊԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆ․․․․․

Ընդմիշտ ձեր «Սասնա Ծուռ» ԳԱԳԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ»: