Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ծրագրվում է մեզանից խլել և Ադրբեջանին հանձնել Արցախը, ինչի դիմաց Ադրբեջանը խոստանում է նորից գրկախառնվել Ռուսաստանի հետ. Ժիրայր Սէֆիլյանի կոչը

Պատրաստվենք Ազգ-բանակ դառնալու և տեր կանգնելու մեր Հայրենիքին: Այդս մասին այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ժողովրդին ուղղված կոչով դիմել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Կոչում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ժողովուրդ

Սարդարապատից մեկ դար անց մենք կրկին հայտնվել ենք սարդարապատային վիճակում:

Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հետեւողականորեն քայլեր են ձեռնարկում ռուս-թուրքական օղակը հերթական անգամ մեր կոկորդին սեղմելու համար:

Նրանք ծրագրում են մեզանից խլել եւ Ադրբեջանին հանձնել Արցախը, ինչի դիմաց Ադրբեջանը խոստանում է նորից գրկախառնվել Ռուսաստանի հետ, ինչը պետք է ապահովի ռուս-թուրքական դաշինքի գերակայությունը տարածաշրջանում:

Բնականաբար՝ այս ծրագիրը նաեւ նախատեսում է ինքնիշխան Հայաստանի լիակատար գաղութացում, քանի որ ինքնիշխան Հայաստանը ոսկոր է նրանց կոկորդում:

Մինչ այս ծրագիրը քայլ առ քայլ իրականացվում է եւ դրա նպատակով Ադրբեջանը շարունակում է զինվել ու պատրաստվել պատերազմի, Հայաստանի դավաճանական ղեկավարությունը շարունակում է ճնշել ժողովրդի դիմադրական ոգին, զինաթափել եւ կեղեքել նրան: Ցեղասպանության վտանգի առջեւ կանգնած հայ մարդն իր երկրում զրկված է զենք ունենալու եւ ինքնապաշտպանության դիմելու իրավունքից: Անգամ այսօրվա օրհասական վիճակում սահմանամերձ մարզերի բնակիչներից շարունակում են առգրավել զենքը եւ նրանց պատասխանատվության ենթարկել դրա համար:

Ասվածի վերջին ապացույցը Ադրբեջանի աննախադեպ մասշտաբի զորավարժությունների ընթացքում եւ այդ պետության ղեկավարի ռազմատենչ հայտարարությունների ու կոնկրետ սպառնալիքների պայմաններում «Սասնա Ծուռ» Սեդրակ Նազարյանի՝ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում գտնվող հայրական տանը զենք եւ զինամթերք հայտնաբերելու պատրվակով կատարված վայրենաբարո խուզարկությունն էր, որը կազմակերպվել եւ իրականացվել էր այդ եւ շրջակա գյուղերի բնակիչների շրջանում վախ եւ հուսահատություն սերմանելու միտում ունեցող հոգեբանական գրոհի մեթոդներով:

Մենք սպասելու ժամանակ չունենք եւ չենք կարող հույսեր կապել մի ղեկավարության հետ, որը դավաճանաբար զինաթափում է ժողովրդին, նախատեսում է պայմանավորված պատերազմի միջոցով հանձնել ազատագրված տարածքները, իսկ զոհվող զինվորների թաղման ծախսերն ապահովագրել կեղեքված ժողովրդի վերջին հազար դրամը խլելու հաշվին:

Մենք պետք է պատրաստվենք պատերազմի եւ ինքնապաշտպանության՝ նաեւ գիտակցելով, որ ազգովին պատերազմին պատրաստ լինելը պատերազմը կանխելու միակ միջոցն է: Եվ այդ նպատակով ժողովուրդը պետք է պահանջի, որ վարչախումբը զինաթափելու փոխարեն զինի իրեն: Հակառակ պարագայում նա վերջնականորեն պետք է համարվի թշնամուն օժանդակող եւ դառնա ապստամբության ու դատաստանի թիրախ:

Ազգ-բանակի հիմքը զինված եւ պատրաստված ժողովուրդն է:

Պատրաստվենք Ազգ-բանակ դառնալու եւ տեր կանգնելու մեր Հայրենիքին:

Համոզված ենք, որ դեռ Ադրբեջանին ծնկի բերելու եւ Կուր-Արաքսյան հանրապետություն ստեղծելու ներուժ ունենք եւ կյանքի ենք կոչելու այդ ծրագիրը:

Անձամբ ես պատրաստ եմ գլխավորել «Սասնա Ծռերին» եւ այլ նվիրյալներին ու նրանց հետ միասին ստանձնել այս գործընթացի պատասխանատվությունը: