Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Լուսինե Բեկիրսկա-Թամազյան. Պրոֆեսիոնալիզմը` գենետիկ հատկանիշ

Հայերի մեջ մասնագիտությունը սերնդեսերունդ փոխանցելը հին ավանդույթ է եղել: Այսօր մասնագիտությունների բազմազանությունը ընտրության լայն հնարավորություններ է տալիս երիտասարդներին, նրանք ավելի ազատ են մասնագիտության ընտրության հարցում: Բայց շատ դեպքերում հաղթում է ավանդույթի ուժը, զավակներն իրենց իսկ նախաձեռնությամբ շարունակում են ծնողների նախանշած ուղին` հրաշալի պատկերացնելով մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Այդ բարդությունն ու պատասխանատվությունը չվհատեցրեց նաև նշանավոր վիրաբույժ Համլետ Թամազյանի դստերը` Լուսինե Բեկիրսկա-Թամազյանին. նրան գրավեց մարդկանց նոր կյանք պարգևելու հնարավորությունը:

«Ավագյան» բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը հիշում է՝ ծնողները դեմ էին, որ իրենց զավակները ընտրեն բժշկի մասնագիտությունը: Հայրը՝ հայտնի վիրաբույժ Համլետ Թամազյանը, մայրը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Անժելա Թամազյանը, ցանկանում էին իրենց երեխաներին հեռու պահել բժշկի ծանր ու պատասխանատու աշխատանքից, հիվանդության ու ցավի աշխարհից: «Բայց ես այդ հարցում «լավ» զավակ դուրս չեկա, դիմեցի բժշկական համալսարան: Եղբայրս՝ Արթուր Թամազյանը, հետևեց ծնողներիս խորհրդին, ընտրեց իրավաբանի մասնագիտությունը: Բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նա նույնպես ներգրավվեց առողջապահության ոլորտում՝ սկսելով ղեկավարել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը՝ շարունակելով հայրիկի գործը»: Բուհական ընդունելության քննություններին պատրաստվելու ընթացքում թե՛ հայրը, թե՛ մայրը դստերն իրենց հետ տանում էին վիրահատարան, վիրաբուժությունն ավելի ռեալ պատկերացնելու և բարդ ու դժվար աշխատանքից դստերը հիասթափեցնելու համար. «Հիշում եմ՝ հայրիկը վիրահատարանում արյուն-քրտինքի մեջ պայքարում էր հիվանդի կյանքի համար, հետևում էի նրա վիրտուոզ մատների շարժումներին (նրա մասին ասում էին, որ աստծո կողմից ընտրված վիրաբույժ է, իսկ նրա վիրաբուժական միջամտությունները անվանում էին վիրտուոզ)…Հիշում եմ երեք ու կես ժամ տևած վիրահատությունից հետո աշխատասենյակ գնալիս նրա կոր ուսերը և հողաթափերի արյունը. նա հաղթել էր մահվան պայքարի մեջ ու փրկել ևս մի կյանքը՝ իր կյանքից ժամեր խլելով: Ճիշտ է՝ այդ վիրահատությունը իմ ներսում ամեն ինչ խառնեց, բայց նաև ինձ ներշնչեց այն միտքը, որ հաղթեց կյանքը վիրաբույժի շնորհիվ: Ես հաստատ որոշեցի մասնագիտանալ բժշկության մեջ: Բժշկությունից հիասթափեցնելու փորձ արեց նաև մայրս: Իր կաբինետում նա այդ օրը ընդունեց տարբեր կանանց, անգամ թեթև գինեկելոգիական վիրահատական միջամտություն կատարեց: Ու այդ ամբողջ ընթացքում քաղցր ու բարի խոսքեր էր շռայլում իր պացիենտներին: Երբ օրվա վերջում ինձ նորից սկսեց համոզել, թե տեսար՝ ինչ դժվար է բժշկի աշխատանքը, երբեմն ոչ այնքան հաճելի, ես պատասխանեցի. «Ես միայն տեսա, որ այն «ջաները», որ մեզ չես ասում տանը, շռայլում ես այստեղ քո հիվանդներին»:

Արդեն ամուսնացած և երեք երեխաների մայր Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը բժշկական համալսարանի վերջին կուրսում որոշեց լսել ծնողների խորհուրդը և մասնագիտանալ ակնաբուժության մեջ, ուր համատեղվում են վիրաբուժությունը և կոնսերվատիվ բուժումը. «15 տարի առաջ գտա մարդկանց երջանկություն պարգևելու այս հնարավորությունը: Եթե սիրում ես մասնագիտությունդ, ամեն րոպե ուրախանում ես քո հիվանդների համար, ուրախանում ես, որ կարողացել ես օգնել նրանց, որ քո միջամտությամբ նրանք իրենց շրջապատում սկսել են տեսնել նոր գույներ ու կարևոր մանրուքներ: Մեր պացիենտների տարիքային ստորին շեմը 18-ն է: Այսինքն հիմնականում գործ ունենք երիտասարդների հետ, ովքեր ունեն կարճատեսություն կամ հեռատեսություն: Իհարկե նրանք կարող են ակնոց կամ օպտիկական ոսպնյակներ կրել, լինել նորաձև ու չբարդույթավորվել: Բայց միևնույնն է վիրահատությունից հետո կյանքն առանց ակնոցի ավելի վառ ու գունեղ է դառնում: Դա հենց իրենք պացիենտներն են խոստովանում: Եվ ամենամեծ գնահատականը մեր աշխատաքի այն է լինում, երբ վիրահատությունից ընդամենը 3 օր անց աշխատասենյակի դուռը բացում է գոհ ու երջանիկ ժպիտով նախկին պացիենտդ: Այդ տեսարանն իրոք երջանկություն է պարգևում»,- իր աշխատանքի հրապուրիչ կողմերն է ներկայացնում Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:

«Ավագյան» բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բաժանմունքներում Լուսինե Բեկիրսկա Թամազյանը իրականացնում է, -1-ից մինչև -15 ասիճան կարճատեսության, + 1- + 6 հեռատեսության, մինչև 5 աստիճանի աստիգմատիզմի լազերային վիրահատություններ, անգամ վիրահատվում են նախկինում չվիրահատվող և անբուժելի համարվող խառը տեսակի աստիգմատիզմը և, որ ամենակարևորն է, կերատոկոնուս հիվանդությունը, որը տարածված է հինազգերի՝ առավելապես հայերի և հրեաների մեջ, և ընդամենը մի քանի տարի առաջ դրա լուծումը համարվում էր փոխպատվաստումը:

Այսօր Հայաստանում ակնաբուժությունը գտնվում է զարգացման բավական բարձր մակարդակում: Անգամ եթե այս կամ այն խնդրով մեր հայրենակիցները դիմում են արտասահմանյան բժշկական կենտրոններ, այնտեղ զարմանում են, որովհետև գիտեն հայ մասնագետների բարձր մասնագիտական ցուցանիշների և մեր երկրի ակնաբուժական կենտրոնների տեխնիկական լիարժեք հագեցվածության մասին: Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը հպարտությամբ է նշում, որ իրենք առաջիններից էին, ովքեր 15 տարի առաջ՝ 2001 թ Հայաստանում սկսեցին իրականացնել առաջին լազերային վիրահատությունները, և որ ամենակարևորն է ներդրեցին քրոսլինքինգ տեխնոլոգիան՝ կերատոկոնուս հիվանդության վիրահատության համար: Ի դեպ Ռուսաստանից հետո Հայաստանը նախկին ԽՄ տարածքում եղավ երկրորդ երկիրը, որը մեծ հաջողությամբ սկսեց կիրառել այն: Հայաստանում կերատոկոնուսի լայն տարածվածությունը և հայ մասնագետների բարձր որակավորումը թույլ տվեցին այս ոլորտում հասնել մեծ հաջողությունների: Ընդամենը 8 տարի առաջ՝ 2009 թ., աչքի այս հիվանդությունը հայտնաբերելու դեպքում բուժման միակ ձևը հիվանդության զարգացման 4-րդ աստիճանից հետո կատարվող փոխպատվաստումն էր: Այնինչ այսօր քրոսլինքինգ միջամտության շնորհիվ հնարավոր է կանխել հիվանդության զարգացումը և 80 տոկոս դեպքերում վերականգնել տեսողությունը: «Շնորհակալություն գյուտի հեղինակ ծագումով հրեա շվեյցարիացի Թեոդոր Զեյլերին: Նրա շնորհիվ այս տարիների ընթացքում կարողացանք կանխարգելել կերատոկոնուսի զարգացման հարյուրավոր դեպքեր»,- ասում է Լուսինե Բեկիրսկա Թամազյանը:

Նա իր գործունեության մեջ առանձնացնում է նաև Էքսիմեր-լազերով կատարվող վիրահատությունները: Էքսիմեր լազերային վիրահատություններն ունեն 3 հիմնական առավելություն. դրանք կանխատեսելի են, ապահով և հաշվարկելի: Այն թույլ է տալիս նախքան վիրահատությունը հիվանդին ասել, թե տեսողությունը քանի տոկոսով կվերականգնվի: Էքսիմեր լազերային վիրահատություններն ունենում են հետվիրահատական 1-2 օրյա շրջան, որի ընթացքում արագ վերականգնվում է տեսողությունը, և հիվանդը վերադառնում է իր սովորական առօրյային: «Առաջին մեկ շաբաթվա ընթացքում մեր գլխավոր ցուցումը պացիենտին լինում այն, որ շատ գիրք կարդա,- ասում է Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:- Ճիշտ է՝ կարծրատիպ կա, թե վիրահատությունից հետո աչքերը չպետք է ծանրաբեռնել, չի կարելի կարդալ, և այն ուսանողներն, ովքեր տեսողական խնդիր ունեն, սպասում են քննաշրջանի ավարտին, որ վիրահատության դիմեն: Այնինչ, հակառակը, ընթերցանությունը յուրահատուկ տեսողական «մարզանք» է, որը պարտադիր կիրառվում է վիրահատությունից հետո»: Այստեղ իրականացվում են լազերային վիրահատության բոլոր 3 տեսակները՝ ֆոտոռեֆրակցիոն կերատեկտոմիա` PRK, լեյսիկ (LASIK) մեթոդ` լազերային կերատոմիլոզ ինցիտու, և ֆեմտովայրկյանային լազեր, որը համարվում է վերջին նորագույն տեխնոլոգիաներից մեկը: Եվ աչքի հիվանդության այս կամ այն կոնկրետ դեպքի ու բարդության համար ընտրվում է ամենաարդյունավետ տարբերակը:

«Հպարտանում ենք, որ այս 15 տարիների ընթացքում կուտակել ենք նման նշանակալի փորձ, մեր երկրում ներդրել ակնաբուժությունում առկա բոլոր նորարարական մոտեցումները: Իհարկե ակնաբուժության մեջ առկա բոլոր այս ձեռքբերումների համար պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, «Ավագյան» և «Մալայան» բժշկական կենտրոնների ղեկավարությանը, ովքեր ներդրեցին այս տեխնոլոգիաները Հայաստանում, ովքեր վերապատրաստեցին իրենց բժիշկներին ու ապահովեցին զարգացման ներկայիս բարձր մակարդակը: Նաև ունենք գործընկերներ Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, ում հետ անընդհատ համագործակցում ենք կիսվում արժեքավոր փորձով ու դիտարկումներով: Այս ամենը համապատասխան նպաստավոր դաշտ է ստեղծում ոլորտի զարգացման համար, մենք՝ ակնաբույժներս, փորձում ենք քայլել ժամանակակից զարգացումներին զուգահեռ, Հայաստան բերել ակնաբուժական նոր ու արդյունավետ մեթոդներ, որոնք կօգնեն տեսողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին տեսնել կյանքի իրական գույներն ու հմայքը»: