Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ
Մամուլ

«Ժամանակ». Դիմում գրելու Վիգեն Սարգսյանի որոշումը. ինչո՞ւ նա առաջ ընկավ վարչապետից

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ առաջիկայում դիմում է գրելու ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Այդ հանգամանքը հետաքրքրական է և՛ ներքաղաքական զարգացումների առումով, և՛ նաև այն հանգամանքի, որ Սեյրան Օհանյանը կարծես թե տարիներ շարունակ պաշտպանության անկուսակցական նախարար էր: Այժմ փաստորեն պաշտպանության նախարարը կդառնա կուսակցական:

Սա միգուցե մեծ և էական փոփոխություններ չի ենթադրում Վիգեն Սարգսյանի գործողություններում, սակայն ինքնին փաստը, որ պաշտպանական ոլորտը կուսակցականացվում է, արդեն իսկ խոսուն է և վկայում է իշխանության բյուրեղացման գործընթացի մասին:

Միևնույն ժամանակ առանցքայինն այստեղ, ըստ ամենայնի, գործընթացի հակառակ «պատճառահետևանքային» բնույթը կամ ուղղությունն է: Պաշտպանության նախարարի կուսակցականացումը, ըստ ամենայնի, պայմանավորված է Հանրապետական կուսակցության ներսում ուժերի հավասարակշռությունը փոխելու Սերժ Սարգսյանի ռազմավարությամբ, որի մասին նա հայտարարել է ՀՀԿ խորհրդի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացնելիս:

Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի իր գործառույթներից բխող լիազորություններով և կշռով, ինչպես նաև «ռազմաքաղաքական դիվանագիտության ակտիվության» հրամայականով, որի մասին էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՊՆ-ում նոր նախարարին ներկայացնելիս, լինելու է ՀՀԿ տրանսֆորմացիայում Սերժ Սարգսյանի «հարվածային ուժերից» մեկը:

Այստեղ, ի դեպ, ուշագրավ հանգամանք կարող է լինել այն, թե արդյոք Վիգեն Սարգսյանն ու նոր վարչապետ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի այդ ռազմավարության կոնտեքստում հանդես են գալու միևնո՞ւյն «փաթեթում», թե՞ այդ երկու գործոնները հակակշելու են միմյանց:

Դեռևս պարզ չէ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցության հարցը, այդ սպասումը կա արդեն մի քանի շաբաթ, սակայն որևէ կերպ չի հստակեցվել՝ Կարապետյանը իր տնտեսական կամ մենեջերական թիմով անդամագրվելո՞ւ է ՀՀԿ-ին նոյեմբերին սպասվելիք համագումարում, թե՞ ոչ: Հարցը տվյալ պարագայում այն է, որ Կարեն Կարապետյանը չի հստակեցրել իր քաղաքական խնդիրները, բայց առանց դրանց հստակեցման նա չի կարող զբաղվել որևէ տնտեսական խնդրով: Իսկ քանի դեռ նա չունի կամ չի հստակեցրել իր քաղաքական խնդիրները, նա հանդիսանալու է ընդամենը Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի տարր, որը ունի «պիտանելիության» հստակ ժամանակ:

Եվ այդ տեսանկյունից արդեն մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը, փորձելով տրանսֆորմացնել Հանրապետական կուսակցության ներկայիս մեծամասնության պատկերը, այդ գործընթացը միաժամանակ ձգտելու է իրականացնել հակակշիռների մեխանիզմի կիրառմամբ: Եվ այդ իմաստով նաև հատկանշական է, որ մինչ անորոշ է Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցը, պաշտպանության նախարարը նրանից առաջ է անցնում և հայտարարում դիմում գրելու որոշման մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում