Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն ասել է՝ որ դեպքում կբացվի հայ-թուրքական սահմանը

Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ Երևանի և Անկարայի փոխադարձ ցանկության դեպքում՝ առանց որևէ նախապայմանի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես միշտ ասում եմ, գուցե դա արդեն ոչ պոպուլյար օրինակ է, որ յուրաքանչյուր հարսանիք կամ ընտանիքի կազմում պահանջում է երկուսի համաձայնությունը: Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով որոշված է. սա այդ դեպքը չէ: Այս պլանում մեզանից ոչինչ կախված չէ»,- «Ռուսաստանն այսօր» ՄԻԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է պետության ղեկավարը:

Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն իր հերթին վաղուց է պատրաստ քայլեր ձեռնարկելու, որպեսզի հարաբերություններ հաստատվեն:

«Մինչև 2009 թվականը մեր որոշ ընկերներ նույնիսկ ասում էին, որ մենք բարդույթավորվում ենք Ցեղասպանության պատճառով, որ մենք պարզապես չենք ուզում թուրքերի հետ որևէ հարաբերություն ունենալ, քանի դեռ նրանք չեն ճանաչել Ցեղասպանությունը: Դուք հասկանում եք իմ՝ այնժամանակվա դրությունը, երբ ես եղա գրեթե ամբողջ աշխարհում, հանդիպեցի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Իսկ Փարիզում, Նյու-Յորքում, Լոս-Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ այդ երկրների հազարավոր հայ քաղաքացիներ դուրս եկան՝ պահանջելով չստորագրել արձանագրությունները: Ես աշխատեցի, ես հորդորեցի, ես խնդրեցի»,- ասել է Սարգսյանը:

«Արդյունքը՝ ստորագրեցինք: Նրանք իրենց պարտականությունները չեն կատարում: Ի՞նչ անել հետո: Ընդառաջել ու ասել. «Այո, եկեք անվտանգության գոտին տանք Ադրբեջանին», իսկ Թուրքիան կբացի սահմանը: Իսկ հետո՞: Երեք ամսից, 1 տարուց, 1,5 տարուց ինչ-որ խնդիր կլինի, նորից կփակի: Դա մեզանից կախված չէ»,- ասել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ դեռ 2008 թվականին Հայաստանը Թուրքիային առաջարկեց հրապարակայնացնել բանակցային գործընթացը, և արդեն 2009 թվականին կողմերը գնացին երկու արձանագրության ստորագրման:

«Եվ Ցյուրիխում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների արտգործնախարարների մասնակցությամբ ստորագրվեցին այդ երկու արձանագրությունները: Բայց, ցավոք սրտի, որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ թուրքերը պատրաստ չեն վավերացնելու այդ արձանագրությունները, և փաստորեն, պատրաստ չեն Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել»,- ասել է նա:

«Նրանք սկսեցին նախապայմաններ առաջ քաշել՝ Հայաստանը թող Լեռնային Ղարաբաղին համոզի Ադրբեջանին հանձնել թեկուզ մեկ «օկուպացված շրջան», ինչպես իրենք են անվանում: Այսինքն՝ անվտանգության գոտու մի մաս: Եվ այդ ժամանակ թուրքերը պատրաստ կլինեն հարաբերություններ հաստատել, բացել սահմանը: Քանի որ մենք պայմանավորվել էինք, և այդ արձանագրություններում շատ հստակ նշված էր, որ հարաբերությունների հաստատումը պետք է լինի առանց որևէ նախապայմանի, մեր պատասխանն այսպիսին էր. «Ներեցեք, բայց այդ մասին պետք էր ասել մինչ ստորագրումը, այսինքն՝ բանակցային գործընթացի ժամանակ»: Դրանից հետո մեր և Թուրքիայի միջև որևէ հարաբերություն չկա: Պարզապես, եթե որևէ միջազգային ֆորումում մենք հանդիպում են, բարևում ենք միմյանց և վերջ»,- ասել է Սարգսյանը:

 

Նա հայտարարել է, որ ինքն ուզում է Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը. «Ուզում եմ, որ թուրք երիտասարդությունը հասկանա, որ ինքը մեղավոր չէ այն բանում, որ Օսմանյան Թուրքիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը: Որովհետև իրականում ինչո՞վ է մեղավոր այսօրվա թուրք երիտասարդը: Հասկանո՞ւմ եք»,- ասել է նա: