Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «1000 դրամների» նախագիծը
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 17-ին, ձայների 102 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը:
Այսպես կոչված «1000 դրամների» նախագծին դեմ են քվեարկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ խմբակցությունից՝ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:
Հիշենենք, որ այս նախագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր աշխատող անձ յուրաքանչյուր ամիս պարտավորվում է 1000 դրամ փոխանցել այն հիմնադրամին, որը կոչված է փոխհատուցելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները: