Մխիթարյանը կարող է Շվայնշտայգերի ճակատագիրն ունենալ. Mirror-ի անդրադարձը
Հենրիխ Մխիթարյանը կարող է նույն ճակատագիրն ունենալ, ինչ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը. հեռանալ թիմից, քանի որ խաղաժամանակ չի ստանում: Այդ մասին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին նվիրված հոդվածում գրում է բրիտանական Mirror պարբերականը:
Պարբերականը ներկայացրել է Մխիթարյանի վիճակագրությունը կարմիր «սատանաների կազմում». հայ կիսապաշտպանը միայն մեկ անգամ է մեկնարկային կազմում եղել և երկու ամսում խաղացել է ընդամենը 29 րոպե: