Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

ՀՀԿ-ն առաջ էր քաշել ծանր հրետանին

Ինչո՞ւ վստահության պակաս կա հանրության շրջանում կառավարության առաջարկած ծրագրերի հանդեպ: Պատասխանն առավել քան պարզ է, յուրաքանչյուր ծրագիր ունի իր ենթատեքստը, ասել կուզի՝ կառավարությունն առանց հետին մտքի ոչինչ չի անում. ազատ, անկախ, հայրենասեր, անշահախնդիր, ազնիվ կառավարություն երևի թե չի լինում: Յուրաքանչյուր դեպքում ամեն ոք իր շահն է հետապնդում՝ հակառակորդին շրջանցելուց՝ մինչև պարզ դրամասիրություն:

Օրերս Ազգային ժողովի բարձր ամբիոնից 1000-ական դրամների վերաբերյալ իր ծանրակշիռ խոսքն ասաց ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Նախ պատգամավորը խոսում էր գրեթե հանգիստ ու գրեթե հավասարակշիռ. նա կարդում էր: Իհարկե մեկ-երկու տեղ սայթաքեց, որից պարզ դարձավ, որ նա չի գրել պատգամավորական հայենասիրապաթոսախառն ելույթը, բայց դե ոչինչ. մեր Շուշոն ա:

Սկսենք առաջին տողից՝ 1000 դրամի շուրջ բարձրացրած աղմուկը Շուշան Պետրոսյանի համար անհասկանալի է: Ինչո՞ւ է անհասկանալի: Այսօր Հայաստանում աղքատների թիվը շուրջ 1 մլն մարդ է, թերսնված երեխաների տոկոսը բարձր է. աղքատների գրպան մտնելը անհասկանալի՞ է: Լավ, Շուշան Պետրոսյանի համար անհասկանալի է:

ՀՀԿ-ական պատգամավորուհու համար ապրիլից հետո 8 ամիսը փորձություն էր:

Նշենք, որ ՀՀ անկախությունից հետո շատ տարիներ փորձություն են եղել հայ ժողովրդի համար. շրջափակում, կիսաքաղց տարիներ, անլույս ու անգազ, հացի հերթեր, 100 դրամ աշխատավարձ, պատերազմ, Հոկտեմբերի 27, Մարտի 1, ԵՄ-ից ԵԱՏՄ. ցանկը կարելի է շարունակել:

Իսկ թե անապահովներն ինչո՞ւ են գրպանները միշտ «լայն բացած», գաղտնիքը հայտնի է պատգամավորուհու ճառը գրողին. այս պարագայում Շուշան Պետրոսյանն անմեղ է: Իսկ կարճաժամկետ-երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ այն, ինչ ճառում գրված էր, երևի հենց պատգամավորուհու համար էր հայտնություն:

Պարզվում է՝ զինվորների առջև պարտք ունենք, ուշադրությո′ւն, ժողովուրդը պարտք ունի, ոչ թե պետությունը:

Կարող ենք նշել, որ ժողովուրդը միշտ էլ աջակցել և օգնել է բանակին, պետք չէ այդ հանգամանքը անտեսել, իսկ ի՞նչ է արել պետությունը: Քանի որ կան հարցեր, որոնք բարդ են տեքստ գրողի համար, կարող ենք միայն ավելացնել, որ Շուշան Պետրոսյանի այս ելույթով 1000-ական դրամների պատմությունն ստացավ ևս մեկ հանգուցալուծում, այն է՝ նախկինում վիրավորված և զոհված զինվորների ընտանիքները ևս աջակցություն կստանան: Ուղղակի, չգիտես՝ ինչու, այս ամենն ասվեց Շուշան Պետրոսյանի անունից, երևի այլ հարմար թեկնածու, ինչքան էլ ման էին եկել, չէին գտել:

Կարճ ասած՝ Շուշոն իր գործն արեց, Շուշոն կարող է ամբիոնից իջնել: