Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վահան Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Վահան Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։