Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին, կազմել է 479.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 513.86 դրամ (աճել է 0.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 597.59 դրամ (աճել է 0.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.40 դրամ (աճել է 0,07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 261.18 դրամ, ոսկի՝ 18,940.21 դրամ, պլատին՝ 14,437.83 դրամ։
Նոյեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։