Խոշոր հրդեհ Հրազդան քաղաքում. այն մարելու համար շուրջ 19 ժամ է անհրաժեշտ եղել
Նոյեմբերի 16-ին` ժամը 21.41-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին «Սելխոզտեխնիկա»-ի պահեստում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ տեխնիկա հրդեհաշիջման աշխատանքներն արագացնելու համար:
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 17-ին, ժամը 00.23-ին, մարվել՝ 16.20-ին:
Շինության (մոտ 400 քմ) ներսում այրվել է մոտ 6000 հակ պահեստավորված անասնակեր և ջերմահարվել տանիքը (520 քմ)՝ ամբողջությամբ: