Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Քաղաքականություն

Պարո′ն Ֆինանսների նախարար, ստիպված եմ Ձեզ կարգի հրավիրել․ Աշոտ Գրիգորյան

Այսօր Ազգային ժողովում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձել է «Նաիրիտի» ճակատագրին: Նա մասնավորապես ասել է, որ գործարանի վերաբերյալ առաջարկություն կա, սակայն կոնկրետ ծրագիր չկա։

Նշենք, որ EU-Asia Business Finance Center Holding-ը ներկայացրել է «Նաիրիտի» վերագործարկման ծրագիր, քննարկել է այն կառավարական տարբեր հարթակներում, սակայն երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչներն զգուշավոր են մոտենում «Նաիրիտի» վերագործարկմանը։

«Ֆինանսների նոր նախարարի հետ մենք դեռ չենք հանդիպել, սակայն Հոլդինգի պատվիրակությունը մեծ տպավորություն է ստացել նրա տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի հետ հանդիպումից։ Կառավարության մի շարք ներկայացուցիչներ մեզ վրա իսկապես թողել են արական և հուսադրող տպավորություն։ Ես պատրաստվում էի նաև ակտիվ հարաբերություններ սկսել Սլովակիայի՝ որպես ԵՄ նախագահող երկրի նախարար, փոխվարչապետ, իմ հիանալի ընկեր Պետեր Կաժիմիրի հետ, ում տարիներ առաջ ես հրավիրել եմ Երևան և կազմակերպել բարձր մակարդակի հանդիպումներ նաև այսօրվա Ֆինանսների նախարար պարոն Արամյանի հետ»,- NEWSPRESS.am-ին ասաց Եվրոպական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը և անդրադառնալով այսօր ԱԺ-ում Վարդան Արամյանի վերը նշված հայտարարությանը՝ ասաց, որ մտափոխվել է Հայաստանի համար նման կարևորագույն համագործակցությանն աջակցելու համար և մտադիր է այդ հանդիպումն իրականացնել, երբ երկիրը կունենա ավելի արհեստավարժ և ազնիվ Ֆինանսների նախարար։

Աշոտ Գրիգորյանը նաև նշեց, որ խոր հիասթափություն է ապրում կառարության հերթական ներկայացուցչից, որը երկրի նկատմամբ հայրենասիրություն, հոգատար վերաբերմունք և ապագայով խիստ հետաքրքրություն ցուցաբերելու փոխարեն զբաղվում է ցածրամակարդակ դեմագոգիայով։

«Մենք արդեն վարչապետին հասկացրինք, որ նախ պետք է բարի լինել իր նախորդների կողմից կազմակերպված աուդիտի արդյունքներն ուսումնասիրել, որի համար ժողովրդի գրպանից վճարվել է 400 000 դոլար և հետո միայն փորձել մասնագիտական կարծիք հայտնել «Նաիրիտի» շուրջ մեր ձեռքի տակ եղած առաջարկի արդիական կամ ոչ արդիական լինելու մասին, քանի որ մենք ստույգ աղբյուրներից պարզեցինք, որ այսօրվա պարոն վարչապետ Կարապետյանը ոչ միայն ծանոթ չի եղել մեր չափազանց արդիական և արհեստավարժ առաջարակին, ոչ միայն այն չի կարդացել, այլև չի իմացել, որ կառավարությունը նման առաջարկ ունի և այն ուղարկել է ԱԺ»,- ասաց Աշոտ Գրիգորյանը։

Նա նաև զարմանք հայտնեց վարչապետի անտեղյակության վերաբերյալ՝ նշելով, որ Եվրոպայում, ինչպես նաև Սլովակիայում, վարչապետն իր պաշտոնն ստանձնելուց կես տարի առաջ ամբողջովին ծանոթանում է երկրի տնտեսության ներկային և ապագային․ «Մենք համոզվեցինք, որ պարոն վարչապետն իր պաշտոնն ստացել է երևի այնքան կարճ ժամանակահատվածում, որ չի հասցրել ծանոթանալ «Նաիրիտի»՝ իրենց իսկ կողմից կազմակերպած անգլիական «Ջակոբս» ֆիրմայի աուդիտին։ Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ «Ջակոբսի» աուդիտը՝ լրացված հայ մասնագետների կողմից, անթերի է»։

EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահը հիշեցրեց, որ վարչապետի հայտարարությունից հետո նա ստացել իր սեփական կառավարության կազմած խտասկավառակը և ոչ միայն նա․ «Խտասկավառակը մենք ուղարկեցինք նաև էներգետիկայի նախարարին, ով սիրողական վերաբերմունք էր ցույց տվել հարցին և կրկնում էր իր նախորդի ասածները։ Ուղարկել ենք նաև Տնտեսության զարգացման և ներդրումների նախարարին ու ցայսօր սպասում ենք իրենց կարծիքներին»։

Աշոտ Գրիգորյանը շեշտեց, որ այսօր էլ ԱԺ-ում Վարդան Արամյանն է զբաղվել դեմագոգիայով և միտք է հնչեցրել, որ «Նաիրիտի» վերագործարկման առաջարկ անող գործարարները պետք է խտասկավառակն ուղարկեին ոչ միայն վարչապետին, այլև բոլոր նախարարներին։

«Կառավարության հարգարժան անդամնե′ր, պարոնայք նախարարնե′ր, ես EU-Asia Business Finance Center Holding-ի կողմից հայտարարում եմ՝ մեր ձեռքի տակ ունենք հիանալի ծրագիր-առաջարկություն «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ։ Մի′ ստիպեք մեզ, որ որպես զավեշտ՝ «Նաիրիտի» վերագործարկման ծրագիրը՝ խտասկավառակի տեսքով, ուղարկենք նաև Պաշտպանության նախարարին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, երևի թե Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարներին»,- ասաց Աշոտ Գրիգորյանը՝ առաջարկելով դիմել վարչապետին, և նա կարող է իր բոլոր նախարարներին ուղարկել «Նաիրիտի» վերագործարկման ծրագիրը և ստիպի կարծիքներ հայտնել։

Աշոտ Գրիգորյանը կարծում է, որ այսօրվա կառավարությունը մարդկանց, այդ թվում՝ նաիրիտցիներին, ուղղակի հուսախաբ է անում՝ ամեն կերպ ձգձգելով և խոչընդոտելով «Նաիրիտի» վերագործարկմանը։ Նա նաև վստահ է, որ կառավարության նման պահվածքը պարզապես ապազգային վերաբերմունք է երկրի համար նման կարևորություն ունեցող՝ «Նաիրիտի» վերագործարկման խնդրին։

EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահն ակնկալում է Ֆինանսների նախարարի պատասխանը։

«Ես՝ որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, դիմում եմ ողջ աշխարհի հայությանը, «Նաիրիտի» վերաթողարկման հարցում հետաքրքրված բոլոր հայրենակիցներիս՝ ուղղեք ձեր ցասումի խոսքը և պարսավանք այսօր վերին հրամանը կատարող կառավարության այն անդամների և նախարարների հասցեին, ովքեր հստակ դեմագոգիկ կեցվածք են ընդունել և թութակի պես կրկնում են վարչապետի անտեղյակության հետևանքով շուկա գցած հայտարարությունը, թե «Նաիրիտի» շուրջ արդիական ծրագիր չկա….: Վերջ տվեք զավեշտին, քանի դեռ ողջ արտերկրի հայությունը չի միացել հայաստանյան ցուցարարներին և միահամուռ պահանջել ձեզանից լուրջ ու արհեստավարժ արձագանք. խելքի′ եկեք, քանի ուշ չէ»,- ասաց Աշոտ Գրիգորյանը։