Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Քաղաքականություն

Արտակ Շաբոյանից շ-ն է մնալու

Օրեր առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 110 միլիոն դրամով տուգանել էր «Երևան գարեջուր» ընկերությանը: ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ անցած տարվանից ընկերությունը յուրաքանչյուր մեկ լիտրի համար թանկացրել է իր արտադրանքը 30 դրամով, և այն դեպքում, երբ ծախսերը չեն թանկացել, երբեմն հակառակը՝ էժանացել են հումքի որոշ տեսակներ: ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել ընկերությանը, քանի որ ունենալով գերիշխող դիրք՝ այն չարաշահել է գերիշխող դիրքը:

Հանրությունը կարծես թե թեթև տարավ «Երևան գարեջուր» ընկերության տուգանքը, գուցե գարեջրի սիրահարներն էին զգացել 30 դրամ թանկացումը կամ էլ չէին զգացել՝ գարեջրից հետո:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն անկախ մարմին է, եթե Հայաստանում նման հասկացություն գոյություն ունի. ահա այդպիսին է:

Կարծ ասած՝ այսօր 110 մլն դրամի տուգանքի հարցը «սրեց» վարչապետը՝ կառավարության նիստում. նա Ա. Շաբոյանին հորդորեց հանձնաժողովի ջանքերն ուղղել առաջնային սպառում ունեցող ապրանքների շուկա, որտեղ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են:

Ի դեպ, հիշենք, թե ինչ ունի Արտակ Շաբոյանը, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի. ՏՄՊՊՀ նախագահը 2015 թվականին 69 միլիոն դրամով բնակարան է ձեռք բերել։

Դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 13 միլիոն դրամ, իսկ տարվա ավարտին՝ դարձել 23 միլիոն դրամ։ Նա 2015 թվականին եկամուտ Է ստացել ոչ միայն աշխատավարձից, այլ նաև 40 միլիոն դրամ փոխառությունից և 40,6 միլիոն դրամ օտարած անշարժ գույքից. ՏՄՊՊՀ նախագահը բազմաբնակարան շենքում ունի 4 բնակարան. մեկ շենքում 4 բնակարան:

Կինը՝ Քրիստինե Եղիազարյանն էլ նախորդ տարի 71 հազար 20 ԱՄՆ դոլար փոխառություն է տվել, որը հարկային տարվա վերջում կազմել է 84 հազար 306 դոլար։ Նրա միջոցները նախորդ տարվա սկզբի դրությամբ կազմել են 16 միլիոն դրամ և 53 հազար դոլար, որոնք տարվա վերջում դարձել են 16 միլիոն դրամ և 39 հազար դոլար։ Տրված փոխառությունների դիմաց գոյացել է նրա միակ եկամուտը, որը կազմել Է 2 հազար 700 դոլար:

Ի դեպ, Շաբոյանների բնակարաններից մեկը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում, որտեղ բնակարան պետք է ստանային երիտասարդ լրագրողները, բժիշկները, մանկավարժները կամ մարզիկները. Շաբոյանն այս կատեգորիաներից ոչ մեկին չի համապատասխանում:

Կարճ ասած՝ աղքատ չեն: Սակայն ինչպե՞ս է հարստացել Շաբոյանների ընտանիքը, երբ ապրում է աշխատավարձով. սա այլ հարց է:

Վերադառնանք վարչապետի դիտարկմանը՝ առաջին սպառման ապրանքների գներից հանրության դժգոհություններին «մատների արանքով» նայելուն:

Օրինակ բերենք բանանը, թեև առաջին անհրաժեշտության ապրանք չէ, սակայն տարիներ շարունակ ներկրման մենաշնորհ ուներ «Քեթրին» ընկերությունը, որը պատկանում է տխրահռչակ Միհրան Պողոսյանին. այս տարիներին ՏՄՊՊՀ-ն այդպես էլ ոչինչ չարեց այս մենաշնորհի դեմ. բանանը վաճառվում էր Քեթրինի Միհրանին սրտին հաճո գնով:

Կաթնամթերքի, հացամթերքի, շաքարավազի, բենզինի սպառման շուկաներում գերիշխող դիրք ունեցողներ կան, անգամ՝ մենաշնորհ, դարձյալ ՏՄՊՊՀ-ն ոչինչ չի արել, կամ էլ մշտապես շեշտում էր, որ հետևում է գերիշխող դիրք ունեցողների վարքագծին. նրանք կանոնավոր գերիշխում էին և չէին շեղվում՝ ըստ ՏՄՊՊՀ դիտարկման:

Այս կառույցը պետք է կանոնակարգեր մենաշնորհների խնդիրը, զսպեր չարաշահումները, սակայն արդյունքում երկրի տնտեսական կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել. Շաբոյանները հարստացել են:

Մամուլում վերջին շրջանում շրջանառվում է, որ նա լքելու է պաշտոնը, չի բացառվում. օգտագործեցին, այժմ էլ դեն են նետելու. գոնե փող ու տուն ունի, դրսում չի մնա:

NEWSPRESS.am