Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ինչի՞ մենակ գեներալն է թալանել․ ՀՀԿ պատգամավորի խոստովանությունը

ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր ասել է, թե ինչի՞ մենակ գեներալն է թալանել։

Այսինքն՝ ՀՀԿ-ում հրաշալի տեղյակ են, որ մենակ գեներալները չեն թալանում, այլ՝ ով հասնում է։

Հետ գնանք 4 տարով․ «Ադբեջանական դիպուկահարի գնդակից զոհված հայորդիներից մեկի հայրն էսօր պատմում էր, թե պետության կողմից հատուցվող թաղման ծախսերի գումարը ստանալուց հետո, ինչպես է «ինչ որ մեկը» զանգել ու ասել, որ գումարը փաստաթղթերի հետ վերցնի գա իր նշած տեղը ու երբ սգի մեջ գտնվող հայրը ասել է «ի՞նչ խնդիր կա, ի վիճակի չեմ հիմա հասնել Երևան», խոսափողից այն կողմ լսել է «ձեր գործը մեր ձեռքի տակով կարող ա հլը էլի անցնի, բա չե՞ք ուզում գոնե մի զույգ կոշիկի փող թողնել» (մեջբերումը՝ Գոհար Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից)։

Այնպես որ` թալանը ոչ թե միայն գեներալներն են անում, այլ ում ձեռքը հասնում է։ Նախ կարող ենք ասել, որ խորհրդային շրջանում ցածր աշխատավարձերը մարդկանց մոտ սրեցին թալանի բնազդը, ինչը չկարողացավ անգամ անկախությունը կանխել, չէր էլ կարող, քանի որ անկախության շրջանում աշխատավարձերն ավելի վատ էին, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, միայն մի տարբերություն՝ մարդիկ ցանկանում էին լավ ապրել։ Հետո էլ 90-ականները երկրի կյանքում մնացին թալանի, կողոպուտի, պետական ունեցվածքի փոշիացման դասական և չգերազանցված օրինակ։

Հաստատվել է մի այնպիսի իրավիճակ, երբ ում ձեռքի տակ ինչ լինում է, տուն է տանում, ինչպես խորհրդային շրջանում․ ով որտեղ աշխատում էր, գողանում էր․ չգրված օրենք էր։

Մի անգամ մի ատամնաբուժարանի սեփականատեր դժգոհում էր՝ ասելով, որ աշխատում-աշխատում է, սակայն ունենալով սեփական ատամանաբուժարան՝ հազիվ ծայրը ծայրին է հասցնում։ Կարճ ասած՝ մնում է գողանալը, երկիրն իր վարած քաղաքականությամբ մարդկանց դրդում է հանցագործության, որն արդեն դարձել է երկրի մտածելակերպի մի մասը, և այստեղ բարոյականությունը, արդարությունը, ազնվությունը տեղ չունեն։

Այնպես չէ, որ աշխարհում այս բարիքներից շատ կան, իսկ Հայաստանում՝ քիչ․ պարզապես պետք է ղեկավարեն բարոյական բարձր արժեքներ ունեցողներ, ովքեր կարող են սերմանել իրենց մտքի արգասիքները, և քանի դեռ չկան նման մտածելակերպի մարդիկ, բոլորի համար միայն սեփական որկորն է ու գրպանը, կարող են անգամ հանուն 1000 դրամի սրբապղծություն անել․ չկա հանցանքի գիտակցումը՝ մինչև բռնվելը։

Երբ իշխանությունը խոսում է ազգային սրբությունների, արժեքների մասին՝ նստած ոսկեզօծ աթոռներին, որոնք գտնվում են շքեղաշուք դղյակներում, և որոնք պատված են հաստաբեստ պարիսպներով, որտեղ վազվզում են բրենդային հագուստներով թոռնիկները, ովքեր խաղում են եզակի ստեղծված խաղալիքներով, նման պայմաններում հնչած խոսքը պարսպից այն կողմ չի անցնում։

Կարճ ասած՝ երկրի իշխանությունները Համլետ Հարությունյանի շուրթերով ասում են՝ մենք էլ ենք գողանում՝ մեր չափով, դուք՝ ձեր չափով, այնպես որ՝ քիչ քննադատեք։

Այժմ Հայաստանում խաղի կանոններն այսպիսին են։ Ձուկը և′ պոչից, և′ գլխից հոտած է․ նոր ձուկ է անհրաժեշտ։

NEWSPRESS.am