ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները
Մամուլ

«168 ժամ». Պուտինը վաճառեց ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքը

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցելու հանձնարարական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և որը կստորագրվի առաջիկայում «բանակցվելուց» հետո, իմա՝ ռուսական տարբերակով, դժգոհություն է առաջացրել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, փորձագետների շրջանում։ Դրան դեմ արտահայտվողները նշում են, որ դա Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնող հերթական համաձայնագիրն է դառնալու, որ պատերազմական իրավիճակում միացյալ զորամիավորման հրամանատարությունն անցնելու է Ռուսաստանին։

Բերվում են բազմաթիվ այլ փաստարկներ, որոնք բոլորը նույնի մասին են՝ Հայաստանը Ռուսաստանին է հանձնում ինքնիշխանության փշրանքներից հերթականը։ Մյուս կողմից՝ սակայն, այս և նման համաձայնագրերը հայ-ռուսական հարաբերությունների օբյեկտիվ արտացոլումն են։ Համաձայնագրերը կամ այլ փաստաթուղթն ընդամենը ֆորմալացնում են այն, ինչը կազմում է հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը։

Իսկ բովանդակությունն այդ, լայն իմաստով, հանգում է նրան, որ Հայաստանում գործնականում ամեն ինչն ու ամենայնն է միացյալ՝ Ռուսաստանի հետ, բնականաբար։ Կա՞ արդյոք Հայաստանում պետական ու հանրային կառավարման որևէ ինստիտուտ, որևէ գերատեսչություն կամ որևէ այլ միավոր, որտեղ Ռուսաստանը չունի կամ ցանկության ու անհրաժեշտության դեպքում չի ունենա «վերահսկիչ փաթեթ»։ Պատասխանը միանշանակ բացասական է։

Հայաստանի քաղաքական համակարգում ներկայացված ուժերի մեծ մասն ու պետական կառավարման համակարգը՝ գործնականում ամբողջությամբ, ռուսական են։ Պարզապես դա ամենօրյա ռեժիմում չի զգացվում, սակայն ցանկացած պահի, երբ պահանջի Ռուսաստանի շահը, Հայաստանի ցանկացած կառույց՝ սկսած ԱԱԾ-ից մինչև Արտակարգ իրավիճակների նախարարություն ու Ոստիկանություն, հնազանդորեն կկատարի այն, ինչ պետք է Ռուսաստանին։ Պետական կառավարման համակարգում ռուսականության առաջատարը, իհարկե, Արտգործնախարարությունն է, որը Հայաստանի շահով առաջնորդվում է միայն այն դեպքում, երբ դա չի հակասում Ռուսաստանի շահին։ Իսկ քանի որ այդպիսի դեպքերը եզակի են, Արտգործնախարարությունը գործնականում վերածվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնաճյուղի կամ հայ-ռուսական դիվանագիտական «միացյալ զորամիավորման»։

Նույն իրավիճակը Զինված ուժերում է՝ կրկին այնպիսի բացառություններով, որոնք ընդամենը հաստատում են ռուսականության օրինաչափությունը։ Ավելին՝ բանակի ռուսականությունը ոչ միայն չի թաքցվում, այլ անգամ ներկայացվում է՝ որպես առավելություն։ Հայաստանը, մեծ հաշվով, վերածվել է Ռուսաստանի հետ համատեղ միավորման, որին ինքնասփոփանքով անվանում ենք պետություն։ Դա տեղի է ունեցել տարիների ընթացքում, հետևողականորեն, նշույլ առ նշույլ Հայաստանի ինքնիշխանության հանձնման կամ բռնազավթման միջոցով։

Տեղի է ունեցել դա, որովհետև Հայաստանի բոլոր իշխանությունների համար Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևոր է եղել ու է իշխանության «հրամանատարության» պահպանումը, ինչի դիմաց նրանք զիջել են անգամ ազգային անվտանգության համար կենսական կառույցներում «հրամանատարությունն» ամենատարբեր պայմանագրերով ու համաձայնագրերով։

Առջևում ընտրություններ են, և կրկին ակտուալ է տեղապահության հրամանատարության հարցը, հրամանատարությունը հերթական անգամ Պուտինից գնելու խնդիրը, ինչի դիմաց վճարվում է ինքնիշխանության հերթական կտորով։ Այս անգամ՝ բանակային մի կորպուսի տեսքով։ Հասարակության համար՝ մի ամբողջ կորպուսի, իշխանության համար՝ ընդամենը մի կորպուսի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում