Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Լֆիկը հռհռում է

Կգա նոր վարչապետ, կփոխի երկիրը, և մարդիկ լուռ ու մունջ կգնան նրա հետևից: Եվ կասի նա զորեղ խոսքեր, մարդիկ ապշահար կլինեն նորամուծություններից և կգնան նրա հետևից, սակայն կլինեն խուլեր և անկյալներ, ովքեր չեն լսի վարչապետի խոսքը, անհաղորդ կմնան վարչապետական հորդորներին և վերերկրային սիրուն, կգնան խոտոր ճանապարհով: Այնժամ նրանց գլխին կթափվի երկնային եռացող կուպրե կաթսան. հետևանքների համար վարչապետը պատասխանատվություն չի կրում:

Կարճ ասած՝ եռացող կուպրը լցվելու է Սամվել Ալեքսանյանի գլխին, ով ականջալուր չի եղել վարչապետի հակամենաշնորհային հրապարակումներին և գնացել է էլ ավելի խոտոր ճանապարհով, քան մինչև այժմ:

Նախ բավական չէ, որ օդից կախված լուրերի համաձայն՝ հարգանքի արժանի Սամվել Ալեքսանյանը շաքարավազին սոդա է խառնում, որ բացի իրենից ոչ ոք չկարողանա շաքարից օղի թորել, այժմ էլ լինելով միակ ու անկրկնելի շաքար ներկրող՝ Հայաստանի «շաքարի ներկրման արքան» շաքարը թանկացրել է:

Ասում են, որ վարչապետն անհավասար մարտում կռվել և բարոյական հաղթանակ է տարել Միհրան Պողոսյանի նկատմամբ, կարողացել է բանանի այլընտրանքային ներկրող գտնել, սակայն, ինչպես երևում է, Լֆիկի «հախից դեռ չի կարողանում գալ» և մինչև այդ պատմական պահը, վարչապետն ապավինելու է երկնային կուպրե միջամտությանը:

Քանի որ ապրում ենք քիչ թե շատ քաղաքակիրթ պայմաններում և թրով-սրով-հրով հնարավոր չէ Լֆիկի հարցերը լուծել, ապա, ասում են՝ վարչապետը գիշերները կառավարությունում մտմտում է, թե ինչպես քաղաքավարի մենամարտի Լֆիկի հետ, ոչ միայն մենամարտի, այլև՝ հաղթի:

Լֆիկն առաջին մենամարտը շահել է, հերթական անգամ թանկացրել է շաքարավազը 350 դրամից հասցնելով 405 դրամի: Եվ քանի որ շաքարավազի ներկրման մենաշնորհը Լֆիկի միակ արժանիքն է, ապա քնել է, կողքից տիկին Շողերը բոթել է՝ «Լֆո, արի պեսոկը թանկացնենք, որ էդ Կարենն իմանա, թե ով ա էս երկրի իրական պեսոկ ներկրողը»: Ինքն էլ որպես հավատարիմ և սիրելի ամուսին՝ լսել է կնոջը:

Այժմ, եկանք այն եզրահանգման, որ վարչապետը ոչ միայն Լֆիկի դեմ է պայքարելու, այլև տիկին Շողերի, ով, ինչպես հայտնի է, պահում է Լֆիկի տունն ու երեխաներին, կերակրում, հագցնում, լվանում-թափում. կողքից էլ Լֆիկ է պահում:

Ինչպես կավարտվի այս անհավասար մենամարտը, որին նաև կին է խառնված, երևի թե կուպրե կարասը չի օգնի: Մի Լֆիկ, մի Շողեր, մի շաքարավազ, և մի հատ էլ Կարեն Կարապետյան: Դեռևս վարչապետի ո′չ մարգարեական հորդորները, ո′չ մենամարտն արդյունք չեն տալիս. մնում է տնտեսական քոթակը:

NEWSPRESS.am