Հայալեզու ներկայացումների շարք՝ Լոս-Անջելեսի «Ալեքս» թատրոնում (տեսանյութ)
Լոս-Անջելեսում «Հեքիաթն է կանչում» թատերախումբը Ծննդյան տոներին ընդառաջ «Ալեքս» թատրոնում նախաձեռնել է ներկայացումների շարք:
Թատերախումբը հանդիսատեսին հայոց լեզվով ներկայացնելու է երեխաների սիրելի հեքիաթները և պատումները: «Հեքիաթն է կանչում» թատերախումբը ղեկավարում են Գևորգ Ավետիսյանը և Մարիցա Տոնապետյանը:
Նշենք, որ և′ Գևորգ Ավետիսյանը, և′ Մարիցա Տոնապետյանը խաղացել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: