Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

«Նեոօսմանականություն». Էրդողանի soft/hard power-ը` Մերձավոր Արևելքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման Թուրքիայի ջանքերին։

«Մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի ահաբեկչության սպառնալիքը վերացվի թուրք-սիրիական սահմանի շրջանում։ Ոմանց դուր չի գալիս, երբ ես խոսում եմ Լոզանի համաձայնագրի մասին։ Դժբախտաբար, Լոզանի համաձայնագրից հետո Թուրքիայի տարածքը 3 միլիոն կիլոմետր քառակուսուց նվազել է մինչև 780.000 քառակուսի կիլոմետրի»,- նշել է Էրդողանը։

Թուրքիան Սիրիայի հյուսիսը «մաքրելով» քրդերից՝ փորձում է թույլ չտալ Մեծ Քրդստանի ստեղծում կամ քրդական առանցքի ձևավորում, որն իր մեջ կներառեր սիրիական, իրաքյան, թուրքական և հնարավորության դեպքում նաև իրանական Քրդստանները։ Բացի այդ, Թուրքիան արդեն իսկ ապահովել է իր ռազմական ներկայությունն Իրաքի հյուսիսում`ստեղծելով ռազմակայան ու ակտիվ համագործակցելով Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ։

Անկարան ցանկանում է իր հարավային ողջ սահմանի` Սիրիա, Իրաք, երկայնքով ստեղծել բուֆերային գոտի, որը թույլ չի տա քրդերին միավորվել մեկ միասնական պետության շրջանակներում, ինչպես նաև փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության նախկին ազդեցությունը` Արաբական թերակղզուց, Լևանտից, Իրաքից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա։

Հարավային Կովկասում Անկարան հենվում է փոքր եղբայր Ադրբեջանի վրա`ստեղծելով միասնական էներգետիկ-տրանսպորտային, ռազմա-քաղաքական միավորում, որին «կցվել» է կապող օղակի կարգավիճակով նաև Վրաստանը։ Այդ երկրում մեծանում է թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը`մահմեդական Աջարիայից, Ջավախքում` թուրքական տարրի ներդրմամբ, ինչպես նաև Բաքվի ֆինանսավորման ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում` Ջավախքն ու Քվեմո-Քարթլին սահմանակցում են ՀՀ-ին։

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա Անկարան ու մասնավորապես Էրդողանն ու թիմակիցները պանիսլամիզմի, նեոօսմանականության ուղենիշի ներքո դաշինքներ են ստեղծում Ծոցի արաբական միապետությունների հետ` Սաուդյան Արաբիա, Քաթար (այդ երկրում առկա է արդեն թուրքական ռազմաբազա), ինչպես նաև Իսրայելի հետ սկսել է վերականգնել հարաբերությունները` Իրանի, շիական ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելու ու նախկին Օսմանյան կայսրության շրջանակներում տնտեսական, ռազմա-քաղաքական, կրոնական`սուննիական ուղղություն, օգնությամբ soft power-ի շրջանակներում մեծացնելով Անկարայի ազդեցությունը։

Այն երկրներում, որտեղ առկա են թյուրքական տարրը` թուրքմենները Սիրիայում ու Իրաքում, նրանց պաշտպանելու պատրվակով Անկարան միջամտելու է հարևան երկրների գործերին ու փորձելու է ապահովել այդ տարրի անվտանգությունը։

Անկարան գործելու է այն ուղենիշների ներքո, որոնցով ժամանակին առաջնորդվել են թե′ Աբդուլ-Համիդը` պանիսլամիզմ, թե′ երիտթուրքերը` պանթուրքիզմ, պանթուրանիզմ։ Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների մասով օգտագործվելու է պանթյուրքիզմի ուղենիշը` լեզվի, մշակույթի, կրոնի, ծագման դրոշի ներքո, իսկ Մերձավոր Արևելքի սուննի երկրների հետ հարաբերություններ կառուցելիս`պանիսլամիզմը, նեոօսմանականությունը, ինչպես նաև Իրանի աճող ազդեցության նկատմամբ Ծոցի միապետությունների «վախի» գործոնն օգտագործելով։

Չմոռանանք, որ Ծոցի երկրներում, ինչպես նաև Թուրքիայում տեղակայված են ԱՄՆ-ի ռազմաբազաներ, Իսրայելը Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցն է, ու Վաշինգտոնին մինչ այժմ բավարարում էր Անկարայի վերոնշյալ քաղաքականությունը, սակայն այն սահմաններում ու չափով, որոնք բխում էին ու չէին հակասում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերը։

Սակայն Իրանի հետ միջուկային գործարքից հետո, ինչից շատ դժգոհ էին Սաուդյան Արաբիան, Ծոցի այլ միապետություններն ու Իսրայելը, Թուրքիան կարող է շարունակել սերտացնել իր կապերը այդ երկրների հետ՝ առանց ԱՄՆ-ի վրա հետհայացք գցելու. չմոռանանք, որ ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, որից սպասելիքները շատ աղոտ են ու անկանխատեսելի Էր Ռիադի, Թել-Ավիվի ու Անկարայի համար։

Արտյոմ Բալասանով