Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

ԴԱՀԿ գնդապետը դիմել է ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանին

Արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես արդեն հայտնել եմ, ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հանցավոր անգործության, ինչպես նաև երկրի Նախագահին հրապարակավ ստելու պատճառով սույն թվականի նոյեմբերի 14-ին աշխատանքից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել։ Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ Հատուկ քնչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին։ Հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև։

14.11.2016թ. 09։05 սահմաններում Անձնակազմի կառավարման բաժնի պետ արդարադատության գնդապետ Լ. Սիմոնյանին անձամբ հանձնել եմ զեկուցագիրս աշխատանքից ազատվելու վերաբերյալ, վկայականս և անցագրային քարտս։ Ծառայողական մեքենան, 2 բանալիները և տեխանձնագիրը անձամբ հանձնել եմ Տնտեսական բաժնի պետ արդարադատության մայոր Ա.Սաֆարյանին։

Իմ կողմից կայացված որոշման վրա իր խորը ազդեցությունն է թողել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Հարությունյանի կողմից հրապարակավ Հանրապետության Նախագահին ակնհայտ սուտ զեկույցը առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այնինչ պարտապաններին իրազեկման համար «Զեթ թեքնոլոջի» ընկերության կողմից ամբողջովին անվճար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը ծառայության Կառավարման էլեկտրոնային համակարգին ինտեգրված և շտեմարանում առկա ռեալ տվյալներով հրապարակվել և հասանելի է դարձել համացանցում դեռևս 2015թ. դեկտեմբերից։ Ի դեպ, ավելացնեմ նաև, եթե համակարգը գտվեր թեստային ռեժիմում, այդ մասին պետք է անպայման կատարվեր համապատասխան նշում, թե յուրաքանչյուր հողորդագրության մեջ, թե ԴԱՀԿբոտին միանալիս։

Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաև Արդարադատության նախարարին, Հանրապետության Նախագահի, Վարչապետի և Արդարադատության նախարարի կողմից տրված հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես 20,000,000 դրամ և 3,000,000 դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այնինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում 10 օր և ոչ մի լումա։ Երբ Ա. Հարությունյանին հայտնեցի, որ բացառվում է, որ երբևէ իմ կողմից ստորագրվի ՍՄՍ-ով ծանուցման ծրագրային մեխանիզմի ընդունման-հանձման ակտը կամ հաշիվ-ապրանքագիրը, նա գտավ «մի հրաշալի» լուծում. թե տնտեսական բաժինը, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժիմը գրչի մեկ հարվածով ծառայության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ հայտնվեցին Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ արդարադատության գնդապետ Գ.Միրիջանյանի համակարգման ներքո։ Եվ բոլոր հաշիվ ապրանքագրերն ու ընդունման-հանձնման ակտերը այժմ ստորագրվում են պարոն Միրիջանյանի կողմից։

Առնվազն տարօրինակ է նաև Ա․Հարությունյանի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների տնօրինումը, մասնավորապես, աննախադեպ, ընդամենը 6 ամիսների համար 18,000,000 դրամ ինտերնետ ծառայությունների մատուցման տենդեռ հայտարարելու և պայմանագիր կնքելու փաստը։ Երբ ֆինանսների նախարարության կողմից պայմանագրի գրանցումը մերժվեց, ծառայությունների մատուցման արժեքը հրաշքով փոքրացավ։
12.11.2016թ. Ա. Հարությունյանի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեցի, որ չի կարելի անընդհատ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով չիրագործել Հանրապետության Նախագահի և Վարչապետի հրամանները։ Չի կարելի Տելեգրամի ԴԱՀԿբոտը ներկայացնել որպես հանձնարարականների կատարում, չի կարելի ստել, չի կարելի խաբել բոլորին։ Երկուշաբթի 14.11.2016թ. ներկայացրել եմ ազատմանս զեկուցագիրը, քանի որ չեմ կարող ծառայել ստախոսի ենթակայության տակ»։