Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մշակույթ

Հովիկ Աբրահամյանի խոստացած նվերը՝ Կարեն Կարապետյանի ուսերին

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից մեկ շաբաթ առաջ Գյումրիի դրամատիկական թատրոնը նշեց հիմնադրման 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառմանը մասնակցում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով իր ելույթի ժամանակ նշեց, որ Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին պակասում է Վարդան Աճեմյանի արձանը ու պատրաստակամություն հայտնեց հովանավորել, որ դրամատիկականի մուտքի մոտ կանգնեցվի թատերարվեստում մեծ վաստակ ունեցող բեմադրիչի արձանը՝ նշելով նաև. «Այո, կանեմ, այո»։

Գյումրին «Այո» չասաց Սահմանադրական բարեփոխումներին, բայց Գյումրիի քաղաքապետարանը անցավ գործի։

Կազմվեց հանձնաժողով ու հայտարարվեց մրցույթ, որին կարող էին մասնակցել հանրապետության բոլոր քանդակագործները։ Վարդան Աճեմյանի կերպարը, սակայն, քանդակել ցանկացան ընդամենը 8 քանդակագործ։ Մարտ ամսին կայացած առաջին մրցույթին հանձնաժողովը հավանություն չտվեց ոչ մի էսքիզի։

Հայտարարվեց ևս երկու մրցույթ, բայց քանդակների Էսքիզների թիվը չավելացավ, միայն որոշակի շտկումներ կատարվեցին։

Սա մշակույթի նախարարության ներկայացուցիչը բացատրում է ոչ թե քանդակագործների քմահաճության հետևանք, այլ այն դժվարությամբ, որ կա տվյալ տարածքում։

Նշենք, որ Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց արդեն կան Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի արձանները, ու շատ արվեստագետների կարծիքով՝ ևս մեկ արձանը կարող է տարածքը վերածել պանթեոնի։ Հենց այս պատճառով հստակ տեղ այդպես էլ հնարավոր չէ գտնել:

«Աճեմյանը նստա՞ծ է լինելու է, թե՞ կանգնած, թատրոնի ներսո՞ւմ է դրվելու արձանը, թե՞ դրսում, լինելու է կիսանդրի՞, թե՞ մոդեռն ոճի, կարծիքները տարբեր են, իսկ առաջարկված էսքիզները՝ ոչ լիարժեք՝ խնդիրը լուծելու համար։ Քաղաքաշինական տեսակետից շատ բարդ է, ամեն էսկիզ իր դրական ու բացասական կողմերը»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Այվազյանը։

Հանձնաժողովի նիստերին մասնակցում էր նաև ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի թոռը՝ Վարդան Աճեմյանը, ով նույնպես առաջարկված էսկիզների մեջ չէր տեսնում ռեժիսոր, դերասան ու մարդ Աճեմյանին։

Անցկացված երրորդ մրցույթին էսքիզների թիվը պակասել էր, հանձնաժողովի անդամները որոշեցին ընտրել «չարյաց փոքրագույն», այսինքն՝ ընտրել ոչ թե լավագույնը, այլ առաջարկած տարբերակներից քիչ թե շատ հավանած տարբերակը։ 7 կողմ, 2 դեմ ձայնով ընտրվեց էսկքիզը, բայց մի պայմանով, որ նորից կատարվեն որոշ շտկումներ։

Մրցույթի հանձնաժողովի անդամ, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի գնահատմամբ՝ այս կերպարում Աճեմյանը կարծես հենված լինի հայոց արվեստի վրա, զգեստի մասը նման է թատրոնի վարագույրի, կուլիսների: Այն դիրքով է նստած, որ ցանկացած պահի պատրաստ է կանգնելու: Չի նստել հանգստանալու համար, մտածելու համար է նստել:

Այս էսքիզը որոշվեց ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն՝ վերջնական հավանության արժանացնելու։ Քանդակագործը Հարություն Կարապետյանն է։

Ի դեպ, մրցույթի բոլոր մասնակից քանդակագործների անունները հրապարակված չէին, այլ կոդավորված։ Քաղաքապետարանում այնքան լավ էին կոդավորել, որ վերջում կոդավորված ծրարներն անհետացել էին ու միայն երկար փնտրտուքից հետո պարզ դարձավ, թե ում հեղինակած արձանն է տեղադրվելու դրամատիկականի դիմաց։ Եթե, իհարկե, Կարեն Կարապետյանը կատարի նախկին վարչապետի խոստումներն ու ֆինանսավորի բոլոր ծախսերը։

NEWSPRESS.am