Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Պոլսո Պատրիարքի ընտրություններում իր նախընտրելի թեկնածուն ունի

Թուրքիայի հայերի համար պատմականորեն այնպես է ձևավորվել, որ համայնքը չունի այլ կազմակերպական, կառավարման մարմին, որը կարող է հայության շահերը ներկայացնել պետական տարբեր ատյաններում։ Այս առաքելությունը դրված է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության և պատրիարքի վրա։

Հիշեցնենք, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 8 տարի հիվանդության պատճառով անգործունակ է։ Հովվապետական գործերն հանձնել էր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։ Հոկտեմբերի 26-ին գումարված եկեղեցական համաժողովի ժամանակ, սակայն, «Պատրիարքական ուխտի» լուծարվեց։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից NEWSPRESS.am-ի թղթակիցը փորձեց պարզել որոշ մանրամասներ Պոլսո պատրիարքի ընտրությունների կարգի մասին ու թե ինչո՞ւ մինչ այժմ չէր արտոնվում ու նշանակվում նոր ընտրություն։

Միքայել սրբազանի կարծիքով՝ նոր պատրիարքի ընտրություն անցկացնել այս անգամ կարտոնվի․ «Կրոնական ժողովը, ի վերջո, իմաստություն է ունեցել գահը թափուր հռչակելու և պատրիարքին հանգստյան կոչել։ Եթե գահը թափուր է հռչակվում՝ թուրքական իշխանությունը պետք է արտոնի, որ նոր ընտրություն անցկացվի։ Արտոնություն տվողը կենտրոնական իշխանությունն էլ չէ, Ստամբուլի կուսակալությունն է։ Կարծում եմ, որ այս անգամ կարտոնի, որովհետև գահը թափուր է հռչակվել»։

Նոր ընտրություններով ընտրվելու է «Ազգընտիր պատրիարք», ով կլինի Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքը։ Ընտրական կարգի համաձայն՝ պատրիարքը պետք է ծնված լինի Պոլիսում. «Թեկնածուները գոնե իրենց մանկությունն ու պատանեկությունը Թուրքիայում անցկացրած մարդիկ են և Թուրքիան ներսից գիտեն, մնացածը կարողությունների հարց է։ Դրա համար գոյություն ունի ընտրող մարմինը, կրոնական ու ազգային խառը ժողովը, որն իր ցանկությամբ կընտրի իր համար նախընտրելի մեկին։ Իրենք պիտի ընտրեն, իրենք էլ վայելեն»,- հավելեց թեմի առաջնորդը, իսկ ընտրողները հայ առաքելական եկեղեցու հոգևորականներն ու զավակներն են։

Բայց կան կուտակված բազմաբնույթ խնդիրներ, որոնք պետք է փորձի լուծել նորընտիր պատրիարքը։ «Ստամբուլահայ կրոնական, եկեղեցական և ազգային կյանքը աշխուժացնելու անհրաժեշտություն կա, այսօր ստամբուլահայ համայնքը մի իրավիճակի առջև է, որ հայախոսությունը պակասում է, խառն ամուսնություններն արդեն զգալի թիվ են կազմում, սա լուրջ մարտահրավեր է: Գոյություն ունի եկեղեցիների և ազգապատկան կալվածքների պաշտպանության և պահպանության հարց, իսկ Ստամբուլից դուրս գոյություն ունի եղած պատմամշակութային ժառանգությունն ինչ-որ կերպով փրկելու և կորսված հայերին գտնելու ու փրկելու հարց, թուրք իշխանությունների հետ լեզու գտնելու հարց։ Մի խոսքով՝ հարցերը շատ-շատ են»։

Պոլսո պատրիարքի ընտրություններում շրջանառվում է երեք թեկնածուի անուն` Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան:

Շիրակի թեմի առաջնորդը բոլոր թեկնածուներին ծանոթ է, բայց իր նախապատվությունն ունի․ «Սեպուհ սրբազանն իմ մանկության, պատանեկության և հասունության բարեկամն է, ընկերն է, բնականաբար, եղած թեկնածուների մեջ, որոնց անունները հնչում են, որևէ մեկին դեմ չեմ, բայց իմ համակրանքը Սեպուհ սրբազանի կողմն է»։