Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

«Ես կպատկերացնեմ, օր եթե էս էժան տոմսը վերցնեմ, տեղ վայթե չհասնիմ». «Պոբեդայի» գներն ու գյումրեցիների մտավախությունները

Հոկտեմբերին հայտարարվեց, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շաբաթական 3 անգամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել, բյուջետային ավիափոխադրման տոմսի գինն էլ սկսած 10,000 դրամից։

Արդեն հայտնի է Գյումրիից թռիչքի օրը՝ դեկտեմբերի 15-ին առաջին թռիչքն է իրականացվելու։ Տոմսերի վաճառքն էլ սկսվել է նոյեմբերի 24-ից։ Շատերին է հետաքրքրում, թե «Պոբեդան», իրոք, էժա՞ն է, թե՞ միայն գովազդ։

Միայն որոշ վաճառքի կետերում կարելի է գտնել Գյումրի-Մոսկվա չվերթի տոմսեր։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում «Վարդպարոնյան» ավիաձեռնարկության մենեջեր Գայանե Մանուչարյանը նշեց. «Հարցնողները շատ են, պահանջարկը շատ մեծ է, որոշակի գներով տոմսերը սահմանափակ են։ Ամենաէժանը 8300 դրամով 10 կգ ուղեբեռով տոմսն է, բայց ամեն օր փոխվում է տոմսի արժեքը։ Բոինգը 180 ուղևորի համար է, չի կարող էդպիսի բարձրակարգ ինքնաթիռի տոմսերը բոլորը նույն 8,300 դրամով վաճառել։ Կան տարբեր գներ, որոշ քանակ 8,300, որոշը 10,000, 12,000 դրամ և աճում է, կախված ուղեբեռի չափից, ես տեսնում եմ մինչև 58,000 դրամանոց տոմս, որը հնարավորություն է տալիս մինչև 30 կգ ուղեբեռ տանել»։

Փաստորեն, ստացվում է, որ նույն չափի ուղեբեռով տոմսի արժեքն ստացվում է ավելի թանկ, քան Երևանից թռիչքը /Երևանում նույնն արժե 43,000 դրամ/։ Բայց ավիաձեռնարկության մենեջերը նշեց, որ ամեն ինչ կախված է պահանջարկից, եթե տեսնեն, որ գնորդներ չկան, կարող է էժանացնեն։ Հատկապես թանկ են դեկտեմբերի վերջի օրերի տոմսերը։ Ամեն օր տոմսերի տարբեր արժեքներ են բացվում համակարգում։

Գյումրեցիները գալիս, հետաքրքրվում են, բայց և կասկածանքով վերաբերվում, որ էժանը կլինի որակով․ «Ես իմացել եմ, եկել եմ տեսնիմ՝ ինչ արժե, ուղեբեռ տանիմ, թե թևերս թափ տալով երթամ, բայց քիչմ չեմ հավատա․․․ Ես կպատկերացնեմ, օր եթե էդ էժան տոմսը վերցնեմ, տեղ վայթե չհասնիմ»,- նշեց գյումրեցի մի կին, ում ամուսինն ու տղաները Ռուսաստանում են ու ցանկանում էր հասցնել ու «Պոբեդայի» տոմս ձեռք բերել, որ Նոր տարին դիմավորեն ընտանիքով։ Մեկն էլ կողքից հավելեց․ «Քա, ըդիկ խաբուսիկ բան է, հաստատ գիտեմ, օր 5 ժամ ուշացում կուտա։ Ես չեմ հավատա, Գյումրիից ինչքան թռել եմ, միշտ ուշացում է եղել»։

Սրան ի պատասխան՝ ավիադրամարկղի տնօրեն Անուշավան Շահպարոնյանը նշեց․ «Չի կարող չվերթի ուշացում լինել, որովհետև ինքն ունենալու է 35 րոպե ժամանակ, չի կարող սպասել, սպասարկման վճար չի տալիս «Շիրակ» օդանավակայանին։ Թռիչքը իրականացվելու է Բոինգ տեսակի ինքնաթիռով ու տեղերի միայն 50 տոկոսն է էժան գներով լինելու, մյուս տոմսերը արդեն այլ գնով են վաճառվելու, իսկ առաջին թռիչքի բոլոր Էժան տոմսերը արդեն վաճառվել են»։

Մի տարեց կնոջ էլ, երբ հարցրեցի՝ «Պոբեդայո՞վ» է ուզում գնալ Մոսկվա, ժպիտով պատասխանեց․ «Ինչով գուզե էղնի, «Պոբեդայով» կեղնի, «Քսանչորսով», թե «Մոսկվիչով»․ կարևորը լավ տեղ հասնիմ։