Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Միջազգային

Ադրբեջանն ուժեղացնում է ավիացիան Պակիստանի օգնությամբ

Ռազմաօդային ուժերի փորձագետ, Պակիստանի օդուժի հարցերով մասնագետ Ալան Վարնեսը հայտարարել է, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Պակիստանի հետ JF-17 Thunder կործանիչների գնման շուրջ։
Բացի այդ, Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հետաքրքրված են նաև JF-17 Thunder MFİ-393 Super Mushshak օդաչուների պատրաստման տրենաժորի գնմամբ։

Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով:Այդ մասին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմաօդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը:

Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա:

Ըստ նրա՝ JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:

Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրա-տնտեսական կապերը մոտակա հինգ տարվա ընթացքում կես միլարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։ Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։ Դրա հետ մեկտեղ, Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռանա Թանվեր Հուսեյնը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկություն է հայտնել Պակիստանից ներկրել պաշտպանական արտադրանք, ռազմական տեխնոլոգիաներ ու տեխնիկա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պակիստանն ու Ադրբեջանը ցանկանում են ստեղծել համատեղ ռազմական ձեռնարկություններ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ Բաքուն ցանկանում է գնել Իսլամաբադից գերճշգրիտ զենքեր:

Պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են որակական նոր մակարդակի վրա՝ համատեղ զորավարժություններ, ձեռնարկություններ, Բաքվի կողմից պակիստանյան զենքերի ու զինատեսակների գնում՝ դա արվում է տնտեսական, առևտրային, էներգետիկ կապերը զարգացնելուն զուգընթաց:

Պակիստանը միջուկային տերություն հանդիսանալով բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:

Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ`սուննի մեկ այլ պետության, միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար` Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։

Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառնման շուկա`անգամ փոքր խմբաքանակի ապրանքների վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։

Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով`շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան-Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան-Պակիստան երկաթգծին։ Բացի այդ, Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով`Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։

Պակիստանն այս պահին արտադրում է Burraq անօդաչու թռչող սարքեր, Հաթֆ տեսակի հրթիռներ, Aircraft Manufacturing Factory գործարանում արտադրվում են JF-17 և այլ տեսակի կործանիչներ, Tank Manufacturing Factory տանկային գործարանն արտադրում է «Ալ-Հալիդ», «Ալ-Զառռար» տեսակի տանկեր, Heavy Artillery and Rocket Factory գործարանը արտադրում է տարբեր տեսակի արկեր և զինամթերք, Small Arms Ammunition Factory-ը` փամփուշտներ, Tank and Anti-Tank Ammunition Factory-ին` տանկային արկեր, ռադիոէլեկրտոնային համակարգեր և այլ արտադրանք։ Պակիստանն ունի զարգացած ռազմաարդյունաբերական համալիր, ու Ադրբեջանը կարող է փորձել օգտվել այդ արտադրանքից կամ համատեղ ձեռնարկություններ հիմնել։

Արտյոմ Բալասանով