Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

ԱԺ պատգամավորները չեն խուսափի «երկնային աղետից»

«Ժողովուրդը» հաղորդում է, որ խորհրդարանի 10 ներկայացուցիչ վարձով է ապրում: Նրանց թվում են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը:

Խորհրդարանի ներկայացուցիչներին, բացի աշխատավարձից, տրվում է ևս 100 հազար դրամ՝ Երևանի որևէ հատվածում բնակարան վարձակալելու համար, սակայն վարձակալում են, թե ոչ, հայտնի չէ։

Նշենք, որ Սուքիաս Ավետիսյանը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ունի չորս տուն՝ Գյումրիում, Երևանում և Մոսկվայում։ Գյումրիում նա ունի 2 տուն, որոնցից մեկը գտնվում է «Անի» թաղամասում։ Սուքիաս Ավետիսյանն ունի երեք մարդատար ավտոմեքենա։

«Չար լեզուներն» ասում են, որ Ս․ Ավետիսյանը սովորություն ունի կիսատ-պռատ հայտարարագրելու իր ունեցվածքը, հին սովորույթ է ցույց չտալ ունեցվածքը, դե ամեն ինչ կարող է պատահել՝ ունեզրկվել, կիսել, ձեռքից տանել, անգամ այնքան աղքատ ձևանալ, որ ԱԺ-ն նրան ամիսը 100 հազար դրամ վճարի Երևանում բնակվելու համար, մեկ ամիս։

Տարբերության համար կարող ենք նկատել, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, և այդքան ստացողների թիվը զգալի է աշխատավարձ ստացողների ցանկում, իսկ իշխանասեր պատգամավորի համար, ով վերջին ընտրություններում սատարել է ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին, ԱԺ-ն շռայլորեն վարձատրում է բնակարանով։

Հայտնի է, որ պատգամավորները հակված չեն մասնակցելու ԱԺ նիստերին, իսկ Գյումրիից Երևան գալն այնքան դժվար է, և եթե հաշվի առնենք, որ նա Երևանում բնակարան ունի, ապա այս դեպքում գործում է «շնից մազ պոկելն էլ օգուտ է»։

Գուցե այդպես է Գալուստ Գրիգորիչը շնորհակալ լինում իշխանասեր և մշտապես իշխանանվեր Սուքիաս Ավետիսյանին։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանին, ապա կարող ենք մեկ պարզ եզրահանգում․ ԲՀԿ-ում աղքատներ չկան, կան հարուստներ և հարստացածներ։ Մախսուդյանի հայտարարագրած ունեցվածքը գերազանցում է 8 միլիոնը: «Չար լեզուներն» ասում են, որ նրա ունեցվածքը գրանցված է ազգականների և մտերիմների անունով, դարձյալ խեղճուկրակ երևալու համար։ Արդյունքը հիանալի է․ ԱԺ-ն նրան 100 հազար դրամ է տալիս բնակարան վարձակալելու համար, սակայն նա ԱԺ նիստերին հազվադեպ է մասնակցում, քննարկումներին՝ է′լ ավելի հազվադեպ։

Վահագն Մախսուդյանը հայտարարագրել է 3 շենք շինություն՝ 4413 7 քմ ընդհանուր մակերեսով Երևանում ու Գեղարքունիքի մարզում: Հայտարարագրել է նաև հողին ամրակցված գույք 120 քմ մակերեսով: Ունի 2 հողամաս՝ 3 75 հա տարածքով: Հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ «Տոյոտա Լենդ Քրուիզեր», «ԳԱԶ 31 10» «ԻԺ 27 05»։ Եկամուտը՝ 5 մլն 251 հազ 520 դրամ, 3 մլն 401 հազ 520 դրամը՝ պատգամավորի աշխատավարձն է, մնացածը՝ շահաբաժին և եկամուտ գույքի օտարումից ստացված։

Ինչպես տեսնում ենք, այս պատգամավորը ևս բնակարան ունի Երևանում՝ ըստ հայտարարագրի։

Կարելի է պատկերացնել, որ այս երկու հարուստ պատգամավորները կարողացել են ԱԺ-ին խաբել և «քցել» ամիսը 100 000 դրամ։

Ինչպես սիրում է գեներալ Սեյրան Սարոյանն ասել՝ «Աստված կպատժի», բայց մինչև պատիժը՝ նրանք կթեթևացնեն ԱԺ բյուջեն։

NEWSPRESS.am