Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Կուսակցական դառնալու հերթը հասավ բժիշկների՞ն. երիտասարդ բժիշկները Գյումրիում արտագնա նիստ են անցկացրել

Երեկ «Գյումրի» բժշկական կենտրոն էին այցելել երիտասարդ բժիշկները, ովքեր նոյեմբերի 19-ին Ծաղկաձորում հիմնադիր համագումար էին անցկացրել ու մոտ 1200 երիտասարդ բժիշկներով որոշել ստեղծել «Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդ», գործադիր մարմին, հաստատել իրենց նպատակներն ու ծրագրերը։

Բժիշկների նոր սերունդը որոշել է զբաղվել բժիշկների շահերի պաշտպանությամբ:

Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց. «Բժիշկների անպաշտպանվածությունն է մեզ միավորել, մենք պիտի սատարենք բժշկին իրավական առումով: Էսօր ոստիկանը, փրկարարը, մեկ այլ ծառայող ունեն իրենց վերաբերող օրենսդրություն, բժիշկը չունի իր մասին օրենք, բացի բժշկական օգնության, սպասարկման մասին օրենքից։ Մենք գտնում ենք, որ բուժաշխատողի մասին օրենսդրության ստեղծման մասին պիտի մտածենք, որով նաև ապահովված լինի բժշկի իրավական, սոցիալական և այլ պաշտպանվածությունը։ Մենք գիտենք բազում դեպքեր, երբ ծեծել են բժշկին, վատ վերաբերվել»։

Բայց միայն բժշկի պաշտպանվածությունը չէ որ կարևորում են երիտասարդ բժիշկները. նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բժշկական որակին։ Հիվանդը ևս պետք է պաշտպանված լինի։

«Մենք ընդունում ենք, որ լինում են բժշկական սխալներ, բայց չկան ստանդարտներ, որով հիվանդը կկարողանա ապացուցել, որ սխալ է թույլ տրվել։ Կարծում եմ, որ պետք է ստեղծվի անկախ բժշկական հանձնաժողով, որը կսահմանի բուժման ստանդարտներ, ու ցանկացած սխալի համար բժիշկը պատասխանատվություն կկրի։ Որակ ապահովելու համար, սակայն, կարևոր են վերապատրաստումները։ Այսօր մարզերում երիտասարդ բժիշկներն ավելի քիչ են ստանում, քան Երևանում։ Դա կապված է և՛ հիվանդների հոսքի, և՛ հիվանդանոցների կողմից մատուցվող որակյալ ծառայությունների, և՛ շենքային պայմանների հետ։ Ու բժիշկը չի կարող հոգալ վերապատրաստման ծախսերը։ Մենք գտնում ենք, որ պետությունը պետք է երիտասարդ բժիշկների մասնագիտական վերապատրաստման գործընթացի պատասխանատվությունը վերցնի իր վրա»,- ասաց Նարեկ Վանեսյանը։

«Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդին» կարող են աջակցել բոլոր կազմակերպությունները: Առայժմ միայն աջակցում է «Ռեսո» ընկերությունը, բայց աջակցողը չպետք է թելադրի։ Իսկ այն հարցին՝ հնարավո՞ր է, որ 1200 երիտասարդ անդամներով անդամակցեն որևէ կուսակցության, որ իրենց ծրագրերն իրագործվեն, խորհրդի նախագահը պատասխանեց. «Անգամ հասարակական գործունեությունը մեծ ծանրաբեռնվածություն է բժշկի համար, մենք Հիպոկրատի երդում ենք տալիս, որ կրոնական, ռասսայական, տարբերությունների դեպքում, անգամ եթե թշնամի են, պետք է բուժենք, բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ որոշներն իրենց հաջողությունները տեսնում են քաղաքակական խողովակներով: Դա անձնական որոշում է, մենք ոչինչ չենք կարող ասել կամ խորհուրդ տալ։ Բայց, կարծում եմ, որ երիտասարդի համար կարևորը մասնագիտական գիտելիքներ ստանալն է»։

Խոսքը եզրափակելով նա նաև նշեց, որ քաղաքականությունն ու բժիշկները որոշակիորեն անհամադրելի են. «Բուժող բժիշկների մասին է խոսքը»։

Նշենք, որ Երիտասարդ բժիշկների նորաստեղծ ազգային խորհուրդը պատվավոր անդամի կոչում է շնորհել «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանին, քանի որ նա առաջին օրվանից եղել է այդ գաղափարի կողքին, ավելին՝ կարողացել է Գյումրի բժշկական կենտրոնը համալրել երիտասարդ կադրերով։ Այստեղ տարբեր բաժանմունքներում աշխատում է 40 երիտասարդ։