Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Տնտեսություն

Ադրբեջանը փորձում է «էներգետիկ լծակներ» ստանալ ՀՀ-ի դեմ

Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը պատրաստ է քննարկել վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի գնման հարցը, եթե պաշտոնապես հայտարարվի վաճառքի մասին: Այդ մասին հայտնել է աղբյուրը SOCAR Georgia-ում։«Նավթի և գազի կորպորացիան» Հյուսիս-Հարավ գազամուղի օպերատորն է, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով առաքվում է Հայաստան:

«Դեռ կոնկրետ ոչ մի բան ասել հնարավոր չէ: Եթե բաժնետոմսերի վաճառքի մասին պաշտոնապես հայտարարվի, կդիտարկենք այդ հարցը, բայց դեռ ոչ մի բան չկա»,- ասել է աղբյուրը:

Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարությունը քննարկում է ֆոնդային բորսայում «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25 տոկոսի առաջնային տեղաբաշխման հարցը: «Եթե լինի համապատասխան շուկայական կոնյուկտուրա, մենք կընդունենք այդ որոշումը, սակայն ցանկանում ենք ավելի լավ պահի սպասել: Պետք է ասել, որ 2015-ին լավ պահ դրա համար չեղավ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Ռուսական գազը Վրաստանի տարածքով առաքվում է Հայաստան, և եթե Բաքուն ձեռք բերի այդ գազամուղը` թեկուզ բաժնետոմսերի մի մասը, ապա ՀՀ-ԼՂՀ հետ պատերազմական վիճակում գտնվող երկիրը կարող է ազդել ՀՀ-ի՝ որպես պետության, ու նրա տնտեսության նորմալ գործունեության վրա։ Նման գործարքը կարող է Բաքվին` ՀՀ-ին վրա ազդելու, այսպես ասած, ճնշման «էներգետիկ լծակ» տրամադրել, ինչը չի կարելի թույլ տալ։

Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության աստիճանը Վրաստանում ու այդ երկրի իշխող էլիտայի վրա՝ չի բացառվում, որ Բաքուն կարող է, ելնելով զուտ քաղաքական տրամաբանությունից՝ մեծ գումարներ առաջարկել ու գնել այդ գազամուղի բաժնետոմսերը։ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, որը ՀՀ-ն շրջանցող ու Հարավային Կովկասում գործընթացներից մեկուսացնող նախագիծ է, ֆինանսավորվել է Բաքվի կողմից. Ադրբեջանը Վրաստանին կես միլիարդից ավել վարկ է տրամադրել`այդ տրանսպորտային նախագիծը կյանքի կոչելու համար։

Բացի այդ, Իրան-Ադրբեջան երկաթգծի կյանքի կոչման ու Իրան-ՀՀ երկաթգծի վրա «խաչ» քաշելու նպատակով Բաքուն Իրանին պատրաստ է կես միլիարդ դոլարի վարկ տրամադրել։ Վերոնշյալ տեղեկատվությունը` երկաթուղիների մասով, վառ օրինակ է Բաքվի՝ ՀՀ-ն տարածաշրջանում շրջափակելու ու Երևանի վրա ազդեցության լծակներ ձեռք բերելու առումով։

Երևանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, որոնք կարող են արտահայտվել առաջինը` Վրաստանի իշխանությունների հետ բանակցություններ սկսելու մեջ` այդ գազամուղը Ադրբեջանին չվաճառելու համար՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական առկա հարաբերությունները։

Երկրորդ` Թբիլիսիի կողմից առաջին պայմանը`վաճառքը արգելակելուց հրաժարվելու դեպքում՝ մասնակցել աճուրդին ու գնել գազամուղի բաժնետոմսերը. բյուջեում համապատասխան գումարների բացակայությունը չպետք է կրկին բերվի որպես պատճառաբանություն. գումարներ կան՝ թե′ տեղի օլիգարխիայի, թե′ Սփյուռքի ազգությամբ հայ միլիարդատերերի մոտ։

Ինչ վերաբերում է իրական սպառնալիքներին, որոնք ուղղված են ՀՀ ազգային անվտանգությանը, ապա Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է պայթեցնել ՀՀ մտնող այդ գազամուղը, ինչպես նաև երկաթգիծն ու Քվեմո-Քարթլիում բնակվող ադրբեջանցիների միջոցով կտրել ՀՀ արտաքին աշխարհի հետ կապող կարևոր ենթակառուցվածքները։ Վրաստանի իշխանությունները կարող են մի քանի օրով «աչք փակել» այդպիսի գործողություններին` մի քանի միլիոն կամ միլիարդ դոլարի ներդրումների կամ գազի ու նավթի գները Թբիլիսիի համար նվազեցնելու խոստման պարագայում։

Արտյոմ Բալասանով

NEWSPRESS.am