Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մշակույթ

Կինոօպերատոր Լևոն Աթոյանցն արժանացել է իտալական կինոփառատոնի մրցանակին

«Նարեկացի» արվեստի միությունում երկու օր շարունակ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին, անցկացվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «Նարեկացի» արվեստի միության լրատվության և PR բաժինը:

Բացման արարողության ժամանակ, բացի ֆիլմերի ցուցադրությունից, տեղի ունեցավ նաև «Սալենտո» կինոփառատոնի ամենամյա մրցանակի հանձնումը, որն իրականացրեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլին:

-Ուրախ եմ գտնվել «Նարեկացի» արվեստի միությունում և հատկապես ուրախ եմ, որ պատիվ ունեմ հանձնելու «Սալենտո» կինոփառատոնի մրցանակը լեգենդար, վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցին,- իր ելույթում նշեց պարոն Ջովաննի Ռիչուլլին:

Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ելույթ ունեցավ և իր շնորհակալական խոսքն ասաց Լևոն Աթոյանցը:

-Հաճելի է հենց «Նարեկացի» արվեստի միությունում ստանալ այս մրցանակը: Շնորհակալ եմ՝ իմ աշխատանքը գնահատելու համար. սա միայն իմ մրցանակը չէ , այլ նաև իմ վարպետների մրցանակն է…, – իր խոսքում նշեց նա:
Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնը առաջին անգամ մեկնարկվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից. այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն: Փառատոնի շրջանակներում հյուրընկալող երկրում ցուցադրվում և պրոպագանդվում են անկախ ռեժիսորների ֆիլմեր` դա համարելով մշակութային հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցը: Այդպիսով, նաև նպատակ է հետապնդվում ուշադրություն հրավիրել այն ֆիլմերի վրա, որոնց հեղինակները փնտրում են դրանք իրացնողներ (դիստրիբյուտոր):

Ցուցադրվեցին հինգ գեղարվեստական (խաղարկային) և մեկ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ուղեկցվեցին անգլերեն ենթագրերով:

Կինոփառատոնի հիմնադիր Լուիջի Կամպանիլեն նշեց.
-Հայաստանում «Սալենտո» կինոփառատոնն անցկացնում ենք 2015-ից. սա երկրորդ տարին է, և ինչպես անցյալ տարի, այս տարի ևս փառատոնն անցկացվում է «Նարեկացի» արվեստի միությունում: Հասցրել ենք ընկերանալ միության աշխատակազմի հետ, և ուրախ եմ մեր համագործակցության համար: Այս տարի ցուցադրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք ցուցադրվել են մի շարք երկրներում, ֆիլմեր, որոնք լավագույնն են և դրական արձագանքի են արժանացել: Փառատոնը կկրի շարունակական բնույթ: Մյուս տարի արդեն գուցե անցկացվի 3-4 օր, և կցուցադրվեն նաև հայկական ֆիլմեր:

Փակման արարողության ժամանակ «Սալենտոյի» կազմակերպիչները կինոդիտողների համար խաղարկության միջոցով հնարավորություն էին ընձեռնել՝ շահելու 5-օրյա հանգիստ չորսաստղանի հյուրանոցում 2 անձի համար, Իտալիայի Սալենտո շրջանում 2017թ. Սալենտոյի միջազգային կինոփառատոնի օրերին, որը տեղի կունենա սեպտեմբեր ամսին: Կինոփառատոնի փակման ֆիլմի ցուցադրությունից առաջ վիճակահանությամբ պարզ դարձավ խաղարկության հաղթողի անունը՝ Մարիաննա Շահբազյան, 35 տարեկան: Շփոթված, բայց երջանիկ հաղթողին Լուիջի Կամպանիլեն հանձնեց ուղեգիրը: