Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Հասարակություն

Շահեն Խաչատրյան. Բժշկությունն այսօր 99 տոկոսով բիզնես է

Առողջապահության ոլորտում մեր խնդիրները լուծելու ճանապարհներն ավելի հեշտ կարող ենք գտնել, եթե ուշադիր լինենք մի քանի հիմնարար կետերի նկատմամբ: Այդ մասին՝ «ՔանԿոր» ԲԿ տնօրեն, Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի սրտաբանական ասոցիացիաների անդամ, Հայաստանի միջամտային սրտաբանության և միջամտային ճառագայթաբանության ասոցիացիայի նախագահ Շահեն Խաչատրյանի հետ զրույցում:

-Ինչպե՞ս եք գնահատում առողջապահական համակարգը Հայաստանում:

-Այն ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեր պետությունը թույլ է տալիս, որ լինի: Այդ հարցը նույնիսկ վաղ է տալ: Նման հարց կարելի է տալ այն ժամանակ, երբ կայացած կլինեն պետական բոլոր օղակները՝ բոլոր հնարավորություններով, ֆինանսական միջոցներով, դրանից հետո նոր կարելի է հարցնել՝ պետությունը ձեզ ամեն ինչ տալիս է, ինչո՞ւ է վատ առողջապահության վիճակը: Ավելին՝ վերջին տարիներին նկատում եմ մեր բնագավառում մասնագիտական հնարավորությունների ու ծավալների անկում: Իսկ դա ուղղակիորեն կապված է մարդկանց վճարունակության հետ: Վճարելու այն վայրենի ձևը, որ գոյություն ունի Հայաստանում, բժիշկներին դարձրել է հաշվապահներ, խանութի վաճառողներ: Իսկ երբ բիզնեսն ու առողջապահական հարցերը խաչաձևվում են մեկ մարդու՝ բժշկի մեջ, ապա դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Բժիշկը, անգամ եթե շատ լավ է բուժել, կարող է դառնալ հիվանդի թշնամին, որովհետև նա Հայաստանի քաղաքացի է և աշխատանք չունի, բայց հիվանդ է ու պետք է բուժվի, իսկ ու՞մ հաշվին, բժշկի հաշվին: Բայց ես ոչ թե իմ՝ բժշկի ծառայություններից եմ հրաժարվում, այլ չեմ կարող նրան բուժել, որովհետև նյութական ծախսերը բավական մեծ են: Հիվանդին էլ դա չես կարող բացատրել: Նա իր տարբերակն ունի՝ «Ես եկել եմ հիվանդանոց, պետք է բուժվեմ»:

-Ի՞նչն է պատճառը, որ նման իրավիճակ է ստեղծվել:

-Այսօրվա մարդը շատ ավելի լավ է տեղեկացված: Նա լավ գիտե, որ պետության կողմից երաշխավորված ծառայությունները պոլիկլինիկական մակարդակում շատ դեպքերում չեն կարող բավարարել իրեն: Պետությունը հայտարարում է. «Ես քո սահմանադրական իրավունքները պահպանում եմ, անվճար պոլիկլինիկաներ ու հիվանդանոցային բուժում եմ ապահովում քեզ համար, սակայն այսինչ բուժումները ես չեմ կարող ֆինանսավորել, որովհետև դրանք թանկ են»: Այդ պարագայում որևէ հիվանդ չի կարող սիրել բժշկին: Անընդհատ շոշափվում է այն հարցը, թե բժիշկի հեղինակությունը Հայաստանում ընկած է, չեն վստահում նրան: Իսկ որտեղի՞ց է այդ մտայնությունը: Մարդիկ պահանջում են բուժում, սպասարկում և ամբողջն անվճար: Ոչ ոք չի մտածում, թե դրան համապատասխան բյուջե հիվանդանոցը չունի, ասում են՝ բժիշկը չբուժեց, որովհետև վատն էր:

Երկրորդ՝ ամենամեծ խնդիրը. վերջին տարիներին ակնառու կերպով առողջապահության ոլորտ է մտնում մոնոպոլիան, մոնոպոլ բիզնեսով ստեղծված կապիտալը: Նրանք տեր են դառնում և հեռուստատեսությանը իրենց գովազդներով, և բյուջետային ներդրումներին, և բժիշկներին՝ նրանց մի քիչ ավելի փող տալով, թեև դա էլ էժան ու լավ աշխատուժ է իրենց համար: Եվ ստացվում է, որ ավանդույթներ, տասնյակ տարիների փորձ, ունակություններ ունեցող կլինիկաները մահանում են, ստեղծվում են նորերը, որոնք չգիտես, թե ինչ որակ կապահովեն: Միգուցե ավելի լավ որակ կապահովեն հետագայում, բայց այսօր դրանք կայացման ու թիմային աշխատանքի ավանդույթ չունեցող հիվանդանոցներ են:

Ես բացարձակ հայտարարում եմ` այսօր բժշկությունը 99 տոկոսով բիզնես է, 1 տոկոսով է բժշկություն: Այսօր շատ դեպքերում բժշկական գործողություններ կատարվում են այնքան, ինչքան թույլ է տալիս հիվանդի գրպանը, ոչ թե այնքան, որքան անհրաժեշտ է:

– Եվ ի՞նչ տարբերակ կա այդ երևեւյթի դեմն առնելու:

-Բյուջեն պետք է մեծանա: Թեև ես մեղադրել չեմ կարող առողջապահության նախարարությանը, որովհետև տալիս է այնքան, որքան ունի: Բայց ֆինանսական միջոցների կարիքը շատ-շատ մեծ է, տասնյակ անգամ ավելի մեծ, քան տրամադրում են:

– Կարո՞ղ է գումարը լինել ավելի շատ, բայց բաշխումը մնա այնպիսին, ինչպիսին կա:

-Անշուշտ: Անընդհատ դա ենք ասում՝ գումարը հիվանդին թողեք: Չէ՞ որ մենք խոսում ենք մրցակցության, որակի բարձրացման մասին: Որակը ո՞նց կարող է բարձրանալ, երբ հիվանդանոցը ոչ մի ծախս չի կատարում, բայց «բյուջեին բարեկամ է»: Եվ որակ ապահովի թե չէ, միևնույն է, հիվանդը այնտեղ է գնալու:

Մենք պետք է համակերպվենք այն գաղափարի հետ, որ Հայաստանը առողջապահական ծրագրերի ֆինանսավորման համար չունի այն հնարավորությունները, ինչ ունեն, օրինակ, Ֆրանսիան, Անգլիան և այլն: Այդ պարագայում առողջապահության բյուջեի տրամադրումը պետք է լինի հիվանդին, ոչ թե հիվանդանոցներին: Դա առաջին՝ կարմիր գծով եմ ասում: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ եթե պետությունը իրեն գումար է հատկացրել, ապա ինքը կարող է գնալ իր նախընտրած կլինիկան, և պետությունը պետք է վճարի հենց այդ կլին իկային, և ոչ թե ուղարկի այն հիվանդանոցը , որին բյուջե է տրամադրել: Դա մեկ: Երկրորդ խնդիրը՝ դարձյալ բյուջեի հաշվարկման հետ կապված. երբ որոշվում է, թե բնակչության որ խմբերին ու տվյալ պաթոլոգիայի համար որքան գումար հատկացնեն, ապա շատ կարևոր է, որ այդ որոշման մեջ բուժող բժիշկները 50 տոկոս ձայնի իրավունք ունենան, այսինքն՝ մասնագիտական հանձնախմբի ձայնը հավասարազոր լինի ադմինիստրատիվ ձայնին:

-Որևէ ներգրավվածություն չկա՞:

-Ոչ: Այդ հարցը որոշվում է նախարարությունում՝ չինովնիկների մակարդակով: Իհարկե հայտարարում են, թե իրենք հիվանդանոցներից ստանում են վիճակագրություն, խորհրդակցում են տարբեր երկրների բժիշկների հետ: Չգիտեմ՝ տարբեր երկրների բժիշկների հետ ինչու պիտի խորհրդակցեն, թեև ես իրավունք չունեմ չհավատալու այդ խորհրդակցությանը, բայց Հայաստանի Հանրապետությունում աշխատող բժիշկը պետք է մասնակից դառնա այդ գործընթացին ու որոշմանը:

-Ի՞նչ անել, որ Հայաստանում բժիշկն իրեն գործոն զգա, պաշտպանված զգա:

-Բացառվում է մեր պարագայում: Բժիշկը այսօր մեծապատիվ մուրացկան է: Նա հարգանքի է արժանանում, երբ կարողանում է իր սուղ միջոցներով հիվանդին բուժել, և ոտնատակ են տալիս նրան, երբ կամենան: Բժիշկը պաշտպանված չէ: Ով ինչ ցանկանա բժշկի մասին կարող է խոսել: Եթե այդ բժիշկը իրոք հանցագործ է, ինչու՞ է բժշկությամբ զբաղվում: Կարող ե՞ք ինձ բացատրել: Օրենք է պետք, բժշկի պաշտպանության օրենք:

-Ձեր անձի վերաբերյալ հակասական կարծիքներ ու մեկնաբանություններ կան: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:

-Նախ ես անկախ մարդ եմ, անկախ բժիշկ, ես հիմնադիրն եմ Հայաստանում այն մասնագիտության, որը ներկայացնում եմ: Ես այդ դպրոցի ստեղծողն եմ Հայաստանում: Այն հիվանդները, որոնց ես բուժել եմ, իսկ նրանք մոտավորապես 25-30 հազար կլինեն, բոլորն էլ ինձ շատ են սիրում: Իսկ նրանք, ովքեր լրատվամիջոցներով իմ անվան հետ են խաղում, ոչ թե մասնագիտական՝ բժշկական, այլ զուտ ֆինանսական խնդիրներ ունեն ինձ հետ: Ես պարզապես իմ աշխատանքի դիմաց չվճարած գումարն եմ դատարանով շահել: Երկրորդ. ես երբեք իմ կեցվածքով որևիցե մեկին չտրվեցի, ոչ մեկի համար չաշխատեցի, ես աշխատեցի բժշկության համար: Գտեք մի մարդ, ով Շահեն Նորայրիչին հստակ մեղադրանք կներկայացնի և դա կապացուցի: Ես ամբողջ Հայաստանից ներողություն կխնդրեմ և կթողնեմ Հայաստանից կհեռանամ: Մեկ մարդ:

-Ասացիք, որ բժիշկը վերածվել է բիզնեսմենի, իսկ դրսում նա միայն բուժում է և կապ չունի ֆինանսական հարցերի հետ: Ո՞նց անել, որ այդ օղակը ճիշտ աշխատի նաև մեզ մոտ:

-Ես շեշտեցի, որ գործում է վճարման վայրենի ձևը: Բոլոր երկրներում էլ հիվանդն է վճարում, բայց վճարում է ապահովագրության, հիմնարկի հետ պայմանագիր կնքելու ճանապարհով: Պետք է օրենք լինի, որ ՀՀ-ում յուրաքանչյուր մարդ, երբ անցնում է աշխատանքի, պիտի պարտադիր բժշկական ապահովագրություն ունենա: Եթե ստեղծվի ապահովագրության համակարգը, ապա դա մարդկանց կապահովի որոշակի ֆինանսական միջոցներով: Իսկ մնացածն էլ պետությունը, ինչքան որ հիմա կարողանում է, թող ապահովի: Այդպես երկու անգամ ավելի լավ կլինի բժշկության վիճակը:

-Այդ դեպքում հիվանդներն ավելի պաշտպանվա՞ծ կլինեն:

-Ե՛վ հիվանդները, և՛ բժիշկները: Այդ դեպքում ես չեմ դառնա վաճառող, որովհետև նրա համար մեկ ուրիշը վճարում է ըստ պայմանագրի: Ես հիվանդի հետ խնդիր չեմ ունենա: Ես կդառնամ բժիշկ:

Ասեմ, որ իմ այս հարցազրույցը բողոք չի, սա ցավ է: Դրանք տարբեր բաներ են: Ես ոչ մեկից չեմ բողոքում: Ես ցավ եմ ապրում: Ամբողջ կյանքներս դրեցինք մեր երկրի համար: Չեմ ուզում հեռանալ երկրից, չեմ ուզում գաղթական դառնալ, ոնց որ ազգիս կեսն է դարձել: Ես պայքարում եմ իմ գենային այն նախատրամադրվածության դեմ, որն ինձ ստիպում է երկիրը լքել: Պայքարում եմ դրա դեմ: