Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Վարչապետի կադրային քաղաքականությունը՝ առասպել

Վարչապետի փոփոխությունը ենթադրում է արհեստավարժ կադրերի փոփոխություն տարբեր ոլորտներում, սակայն Կարեն Կարապետյանի առաջին նշանակումներից պարզ դարձավ, որ նոր վարչապետը գնում է նախկինների ճանապարհով. պաշտոնների է նշանակում իր մտերիմներին, որոնք թեև գրագետ էին, սակայն ոլորտային մասնագիտացում չունեին:

Ոչ մեկ անգամ է մամուլում հայտնվել, որ նորանշանակ ղեկավարները պաշտոնների են բերել իրենք էլ իրենց մտերիմներին՝ հեռու ոլորտային մասնագիտացումից. կադրային քաղաքականության մեջ Կարեն Կարապետյանն այդպես էլ չկարողացավ ճիշտ խոսք ասել, պարզապես դատարկեց նախկին վարչապետերի կիսատ թողած բաժակը:

Նշենք, որ նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետը Սննդի անվտանգության պետական ծառայության պետ նշանակեց «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի ղեկավար Իշխան Կարապետյանին, ով մինչև 2012 թվականը եղել է «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարի տեղակալը:

Նշանակվելուց հետո ՍԱՊԾ-ում սկսվեցին կադրային փոփոխությունները, և այսօր ՍԱՊԾ անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ արդեն նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը հանդիպել է լրագրողների հետ, որի ընթացքում շեշտել է, որ ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է, նորանշանակ պետը՝ Իշխան Կարապետյանը, որևէ առնչություն չունի ոլորտի հետ, իսկ նոր պետի նոր խորհրդականները ո′չ բժիշկներ են, ո′չ ֆիտոսանիտարներ, ո′չ էլ անասնաբույժներ, այլ մենեջերներ:

Գեորգի Ավետիսյանին պարզապես հայտնել են, որ Իշխան Կարապետյանը չի ցանկանում քեզ տեսնել այդ պաշտոնում՝ առանց հիմնավորման:

Սննդի անվտանգության խնդիրները կարող են լուծել միայն ոլորտի մասնագետները, քանի որ բանիմաց մասնագետները կարող են փոփոխություններ կատարել՝ դեպի դրականը, սակայն նման կադրային քաղաքականությամբ սննդի անվտանգության խնդիրներին լուծում չկա:

Վարչապետը ենթադրում է, որ «գազավիկներով» համալրելով գերատեսչությունները՝ Ամերիկա է հայտնաբերել, այնինչ վարչապետի նշանակած կադրերը գործում են այնպես, ինչպես բոլորը, իսկ այդպես վարչապետի կառավարությունը հեռու չի գնա, որակական փոփոխությունների մասին խոսք լինել չի կարող:

Կարեն Կարապետյանի կադրերը գազից փող քամել գիտեն, իսկ ի՞նչ գիտեն գազից փող քամողների կադրերը:

NEWSPRESS.am