Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Մաքսային տեսուչը ոչ սթափ վիճակում բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. ՀՔԾ-ն հիմնավորել է

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանը բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության ծառայող Վարդան Ռուբենյանի նկատմամբ:

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Վարդան Ռուբենյանը եւ Հրաչյա Ասատրյանը, իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, ՀՀ Կոտայքի մարզի Արամուս-Աբովյան ավտոճանապարհով երթեւեկելու ժամանակ կանգնեցրել են Ա. Մնացականյանին փաստացի պատկանող, սակայն վերջինիս կնոջ անվամբ հաշվառված եւ նրա կողմից վարվող «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան:

Վ. Ռուբենյանը վարորդական վկայականը ստուգելու նպատակով այն տրամադրելու օրինական պահանջ է ներկայացրել վարորդ Ա. Ղուկասյանին, ով փնտրելուց հետո հայտնել է, որ վարորդական վկայականն իր մոտ չէ: Տեսուչ Հ. Ասատրյանը պարզաբանել է, որ վարչական վարույթն ապահովելու նպատակով ավտոմեքենան պետք է բերման ենթարկվի հատուկ տարածք:

Ավտոմեքենայի ուղեւոր, ոչ սթափ վիճակում գտնվող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայող Ա. Մնացականյանը, ոստիկանության աշխատակցի՝ մեքենան հատուկ տարածք տեղափոխելու օրինական պահանջը ցավագին ընդունելով, վիճաբանության մեջ մտել Հ. Ասատրյանի հետ:

Վիճաբանության պատճառը պարզելու նպատակով իրենց է մոտեցել ոստիկան Վարդան Ռուբենյանը, ում հետ եւս Ա. Մնացականյանը վիճաբանության է բռնվել, որի ընթացքում մաքսային ծառայողը բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակից Վ. Ռուբենյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: