Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Շարմազանովի կոչը Աշոտյանին և Ավագյանին. Ծուռվզությունը լավ բան չի, տղե′րք

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն, և ՀՀԿ-ն պետք է որոշակի վերաբերմունք որդեգրի. այդ ծանր բեռը դրված է Էդուարդ Շարմազանովի ուսերին: Խեղճ Շարմազանով, չէ՞ որ նա Ծառուկյանի «անկման» օրերին, կարծես թե շատ չխառնվեց ՀՀԿ խրախճանքին, սակայն այսօր Կարեն Ավագյանի ձայնը փորից դուրս չի գալիս, իսկ Արմեն Աշոտյանը պապանձվել է թե′ ի պաշտոնե, թե′ ուղղակի. Աշոտյանն ու Ավագյանն այլևս կրակ ու հուր չեն ժայթքում, անցավ:

Շարմազանովը մնացել է և ստիպված է պատասխանել ՀՀԿ դիրքորոշման, վերաբերմունքի հետ կապված հարցերին. Ասում են՝ Շարմազանովն այս օրերին Ազգային ժողովի մկների ծակուծուկը հազար թումանով է առնում, սակայն ստիպված է պատասխանել:

Եվ քանի որ ասելու ոչինչ չկա, ստիպված փիլիսոփայել է. «Ամեն ինչ փոփոխվում է, ամեն ինչ հոսում է»: Է՜, Շարմազանով, բա դու տե՞նց տղա էիր: Մի խելքը գլխին նախադասություն չեն կարողանում բերանից դուրս քաշել, ստիպված փիլիսոփայում է:

Նա անգամ չի անդրադարձել Ծառուկյանի վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշման փոփոխությանը, փորձել է տակից դուրս գալ. «Մենք երևույթներն ենք գնահատել, մենք անձին չենք պիտակավորել և այլն»:

Պարզ է, որ ՀՀԿ քաղաքականությունը փոխվել է, իսկ Շարմազանովը պատրաստ չէր փոփոխություններին, և հերթապահ նախադասություններն այս անգամ չեն փրկի:

Իսկ թե նախկինում ՀՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում ուներ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, Շարմազանովը պարզապես խորհուրդ տվեց հետ չնայել՝ ավելացնելով, որ «վիզներդ ծուռ կմնա»: Այսպես:

Շարմազանովի այս խոսքերի մեջ ենթատեքստ կա. այն զգուշացնում է Աշոտյանին և Ավագյանին՝ հետ չնայել, չհիշել այն բառապաշարը, որով գնահատում էին Ծառուկյանին, գուցե մի բան փոխվի, եթե խուլ ու կույր ես ձևանում. Այնպես որ՝ հետ մի′ նայեք, տղե′րք, ծուռվզությունը լավ բան չէ:

NEWSPRESS.am