Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Արթուր Բաղդասարյանը կուսակիցներ է մուրում

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը քաղաքական դպրոց է բացել, անգամ դիմորդներ ունի, ռեկտոր էլ ունի՝ Գագիկ Ճաղարյանը:

Արթուր Բաղդասարյանն ի՞նչ է անելու քաղաքական դպրոցը, սովորեցնելու է մանևրել ընդդիմադիր դաշտում՝ մի ոտքով ընդդիմադիր, մյուս ոտքով՝ իշխանություն: Սովորեցնելու է, թե ինչպես խաբել մարդկանց ավանդների փոխհատուցմամբ կամ էլ սովորեցնելու է, թե ինչպես աշխատել ու ոչինչ չանել, հարստանալ՝ անբացատրելիորեն, ծառայել իշխանություններին անձնվիրաբար, չունենալ սկզբունքներ, վազել քաղաքական ասպարեզ՝ միայն թե ինչ-որ անորոշ պաշտոնի ակնկալիքով: Եթե այս ամենը որոշվել է սովորեցնել այն ուսանողներին, ովքեր դիմել են այս դպրոց՝ սովորելու ակնկալիքով, ապա շուտով երկիրս կլցվի արթուրիկբաղդասարյանիկյաններով:

Հիշեցնենք նաև, որ ժամանակ առաջ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայքնի հատվածում՝ Շահվարդ գետում, ձկների անկում էր գրանցվել, և ենթադրվում էր՝ մեղավորը «Հայասի» կոնյակի գործարանն է, որը պատկանում է Արթուր Բաղդասարյանին, որոշ ժամանակ անց թունավորումը կրկնվեց, մարդիկ հայտնվեցին հիվանդանոցում, դարձյալ ոչինչ:

Երբ Բնապահպանության նախարարության համապատասխան բաժինն ուսումնասիրություններ էր անցկացրել, չէր կարողացել այն ժամանակվա «իշխանական» համարվող Արթուր Բաղդասարյանի գործարանում «բնապահպանական մեղքեր» գտնել, սակայն այն, որ գործարանն իր թափոնները լցնում էր գետ, գյուղացիներն էին հաստատում:

Հակաբնապահպանական, մենատնտեսական կամ էլ ուղղակի չարչարկված էժանագին օղիներից, ժամկետանց մուրաբաներից, կասկածելի պահածոներից ու տոպրակներով խոստումներից անցնելով՝ կարելի է հավելել, որ նման կերպարը չի կարող ևս իր նման կերպարներ ստեղծել հասարակության մեջ՝ իր բոլոր հետևանքներով:

Հետաքրքիր է նաև այն երիտասարդության շերտը, որ որոշել է սովորել Արթուր Բաղդասարյանի քաղաքական դպրոցում, և այս դպրոցը դեպի իրենն է ձգում պոտենցիալ արթուրիկների կամ գուցե գնում է դեպի ինքնակամ դեգրադացում:

Գուցե Արթուր Բաղդասարյանը ոգեշնչվել է մեկ օրում ի հայտ եկած 7 հազար ՀՀԿ-ականներից և որոշել է գոնե այս ճանապարհով ընտրություններից առաջ վերածննդականներ մուրալ հասարակությունից:

NEWSPRESS.am