Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Հանրապետականը կողոպիտիչների ակումբ է. Աշոտ Մանուչարյան

Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ին անդամագրվելով՝ իր վարկանիշն ընկել է։

Թե ինչն է առիթ տվել վարչապետին նման հայտարարություն անել, դժվար չէ կռահել. հասարակության մեջ իշխող կուսակցության նկատմամբ հակակրանք կա, դա մի կողմից, մյուս կողմից էլ՝ կուսակցական շրջանակում գործել, նշանակում է՝ ունենալ սահմանափակ հնարավորություններ:

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ նկատեց, որ իշխող շրջանակները հավաքվել են մի տեղ, որը կոչվում է Հանրապետական կուսակցություն:

Նրա դիտարկմամբ՝ դա կառավարման մշակույթի սովորական բաղկացուցիչ մասերից է: Աշոտ Մանուչարյանը հույս ունի, որ վարչապետը փորձում է այս ճանապարհով հասնել երկրի տիրող իրավիճակի դրական փոփոխությանը, բայց դա, ըստ նրա, քիչ հավանական է թվում:

«Այդպես է՝ հասնել բարձր պաշտոնի և այդտեղից ինչ-որ բան իրականացնել… հնարավոր է՝ լինեն դրական փոփոխություններ ու հասնի նրան, որ կողոպուտը վերանա, բայց կարևորագույն մի բան կա, դա վերևից էլ սահմանափակում ունի ու երկրի կառավարման փիլիսոփայությունը դրանով չի փոխվում… Կարեն Կարապետյանի կողմից արված փոփոխությունները պետք է լինեն բոլոր դեպքերում սահմանափակ, եթե իհարկե լինեն…»,- իր խոսքում նկատեց Աշոտ Մանուչարյանը:

Նա չի բացառում նաև, որ նախկին պաշտոնյաները, այդ թվում նաև՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հնարավորություն կունենան վերադառնալու: Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ Հանրապետականում հավաքվել են այն մարդիկ, ովքեր կողոպուտով են զբաղվել և հիմա կիսատ գործ ունեն շարունակելու:

«Նախկին վարչապետը, այն մեկը, մյուսը… բոլորը, ովքեր կողոպուտով զբաղվել են, ասել են՝ «Տղերք, մենք մեր պարտականությունները վատ ենք կատարել, հիմա մենք նորից պետք է ընտրվենք…», քանի որ Հանրապետականը կողոպտիչների ակումբ է: Հիմա, եթե մի ուրիշ շրջանակ էլ գտնում է, որ Հանրապետականը պետք է խելքի բերվի, ապա այդ շրջանակը պետք է ասի՝ ո՛չ: Դա ինտրիգի մասն է. թե ինչ կլինի, կտեսնենք»,-ասաց Մանուչարյանը և հավելեց, որ ամեն դեպքում քիչ է հավատում, թե դրական փոփոխություն կլինի:

Նա հիշեցնում է, թե ինչպես հանրապետականներն անցկացրին Սահմանադրությունը:

«Խանդավառ ապուշի դեմքով ընդունեցին Սահմանադրություն, թեև զգուշացնում էին, որ դրա մեջ դրված է երեխաներին ընտանիքից խլելու կետ… մի երկուսն էլ ասացին, թե՝ հա, ծնողները դեմ կլինեն, չեն տա, բայց ո՞վ է նայում ծնողներին… էդ մարդիկ հոգեկան խանգարման մեջ գտնվող մարդիկ են՝ փողը տեսել են, խելքները կորցրել, էդ մարդիկ, պարզ է, որ կուզեն մի բան լինի, միայն թե փող աշխատեն…»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա որակմամբ՝ եթե Հանրապետական են, ապա դա կարող է ընդունվել որպես անմեղսունակության թուղթ…