Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Հայաստանը՝ Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ասուլիսը՝ «Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց» և «ՀՀ բնակչության պաշտպանության համակարգը 25 տարեկան է» թեմաներով:

Ասուլիսի սկզբում Ն. Գրիգորյանն անդրադարձավ Սպիտակի երկրաշարժի դասերին և այսօր առկա մեծ ձեռքբերումներին: Նրա խոսքով՝ Սպիտակի երկրաշարժի դասերն ուսանելի էին ոչ միայն մեզ համար այլև՝ ամբողջ աշխարհի: Զարգացած երկրները և միջազգային կառույցները սկսեցին մշակել տարբեր մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Հայաստանում 1991 թ. ստեղծվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, այնուհետև՝ ԱԻ վարչությունը: Այսօր Հայաստանում գործում է ԱԻ նախարարություն: Ն. Գրիգորյանի խոսքով՝ սա մի համակարգ է, որն իր մեջ ներառում է կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և հետևանքների վերացման բոլոր ծառայությունները:

-Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց տվեց, որ նմանատիպ երկրաշարժերը, տարատեսակ բնական և տեխնածին աղետներ կարող են պատուհասել նաև այսօր: Սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը խորհրդային տարիներին սխալ էին գնահատված: Հաշվարկված էր, որ Հայաստանում առավելագույնը կարող էր լինել մինչև 7 բալ երկրաշարժ: Փորձը ցույց տվեց, որ կարող է լինել 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Շատ-շատ այսօրինակ խնդիրներ Հայաստանում արդեն լուծված են մեր նախարարության աշխատանքների շնորհիվ: Այսօր ունենք 911 ծառայություն, ունենք Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և կենտրոններ բոլոր մարզերում: Լուրջ ձեռքբերումներ ունենք սեյսմիկ, հիդրոմետ ծառայությունների բնագավառում, մեծ աշխատանք է կատարված հակակարկտային ծառայության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Հիդրոմետ ծառայության կանխատեսումները հասցվել են 98 տոկոս ճշտության, որը նաև տեխնիկական հագեցման արդյունք է: Պետք է նշել, որ այսօր մեր երկրում ստեղծված է բնակչության պաշտպանության համակարգ, և այս ամենը Սպիտակի երկրաշաժի դասերի հիմքի վրա եղավ: Այսօր ունենք ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլան: Յուրաքանչյուր ոք գիտի իր անելիքները, իր ներգրավվածության աստիճանը և իր գործառույթները: Հստակ պլանների շնորհիվ իրենց տեղն ու դերը գիտեն նաև միջազգային կազմակերպությունները՝ յուրաքանչյուրն իր ոլորտում և գործունեության դաշտում: Մեծ աշխատանք է տարվել սեյսմիկ ոլորտում տեխնիկական զինվածության բարձրացման ուղղությամբ: Գառնիի դիտակայանում տեղադրված է աշխարհում եզակի թեքաչափ, հողաչափ և հողի շարժումն արձանագրող սարք, որը եզակի է իր խորությամբ և երկարությամբ, – ասաց Ն. Գրիգորյանը:

ՓԾ տնօրենի տեղակալն ընդգծեց, որ ի տարբերություն խորհրդային տարիների, այսօր Հայաստանն ունի համաշխարհային չափանիշներով բարձր դիրքեր զբաղեցնող փրկարար ծառայություն՝ համալրված շուրջ 3000 կրթված, վերապատրաստված, կատարելագործված, գրագետ գործող և տեխնիկապես զինված հրշեջ-փրկարար:

2015 թ. սեպտեմբերին ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական թիմը, հետևողական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ, Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության փորձագիտական ու տեխնիկական և Լեհաստանի ՆԳՆ հրշեջ ծառայության մասնագիտական օժանդակությամբ, պատվով հաղթահարելով ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36-ժամանոց չափազանց բարդ և պատվաբեր արտաքին որակավորման քննություն-վարժանքը, ստացավ միջազգային որակավորման վկայական` դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ:

– ԱԻՆ-ն այսօր ունի փրկարարական ստորաբաժանումներ, որոնք աշխարհում ճանաչված են, որոնք INSARAG միջազգային կազմակերպության անդամ են: Այդ կառույցին անդամակցում են աշխարհի 33 հզոր երկրներ, և 34-րդը Հայաստանն է: Դրանք այն փրկարարներն են, ովքեր զինված են տեխնիկայի վերջին խոսքով, – նշեց Ն.Գրիգորյանը:

Որպես մեծ ձեռքբերում՝ Ն. Գրիգորյանը նշեց ԱԻ նախարարության բարձր համագործակցությունն աշխարհի գրեթե բոլոր երկրների և կազմակերպությունների հետ: Այս համագործակցության շրջանակը ձգվում է ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, Բրազիլիայից մինչև Հարավային Կորեա:

ԱԻ նախարարությունը մեծ աշխատանք է տանում հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ՝ ուսումնասիրելով և ներդնելով միջազգային փորձը: Մասնավորապես ուսումնասիրվել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ՌԴ-ի, Չիլիի փորձերը: Մեր կարևորագույն գործընկեր երկրներից են Շվեյցարիան, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, ՌԴ-ը և այլ զարգացած պետություններ:

– Մենք ողջ աշխարհից վերցրել ենք լավագույնը և ցանկանում ենք ներդնել Հայաստանում: Տարածաշրջանում առաջինը ստեղծելով Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ՝ կարողացանք համակարգել ոլորտի բոլոր խնդիրները և կյանքի կոչել մեր ռազմավարությունը: Միջազգային համագործակցության շրջանակներում մենք առաջնորդվում ենք երեք կարևոր ծրագրերի համաձայն՝ Սենդայի գործողությունների ծրագիրը, Փարիզի՝ Կլիմայի փոփոխության և փոփոխականության ծրագիրը և Կայուն զարգացման ծրագիրը, – ասաց Ն. Գրիգորյանը:

Հանրային իրազեկման ոլորտում կատարվող քայլերի շարքում ԱԻՆ-ի ջանքերով 3 խոշոր համաժողով է կազմակերպվել, որոնց մասնակցել են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն կապված էր Սենդայի գործողությունների ծրագրի հետ:

– ԱԻՆ-ն իր աշխատանքներում մեծ տեղ է հատկացնում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներին՝ ճգնաժամային կառավարման, կապի ու հաղորդակցության, մշտադիտարկման, կանխատեսման, վտանգների գնահատման և ռիսկերի բացահայտման ու նվազեցման, ազդարարման, իրազեկման, ուսուցման և այլ ոլորտներում: Եվ պատահական չէ, որ ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում կայանալիք «Հանրային իրազեկումը՝ որպես ԱՌՆ-ի և կայուն զարգացման անկյունաքար» միջազգային 4-րդ համաժողովի խորագիրն էՙ «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագիրը, անվտանգության մշակույթը, նորարարությունն ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները», – հավելեց Ն. Գրիգորյանը:

ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերով տվել է հազարից ավելի շրջանավարտ, որոնց մեծ մասն աշխատում է ՀՀ ԱԻՆ համակարգում: Ակադեմիայում ճգնաժամային կառավարման ոլորտում վերապատրաստվում են մարզպետները, թաղապետերը, ուսուցիչները և տարբեր մասնագետներ: Ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայի տարածքում ստեղծված է ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բազմաֆունկցիոնալ վարժախաղարկային համալիր, որտեղ գործնական գիտելիքներ ու հմտություններ են ստանում ինչպես տարբեր ոլորտների արագ արձագանքման ծառայությունների մասնագետներ, այնպես էլ՝ ակադեմիայի ուսանողներ:

Ամփոփելով Աի նախարարության անցած ճանապարհը՝ ՓԾ տնօրենի տեղակալն առանձնացրեց այս տարիների կարևորագույն ձեռքբերումներից մեկը ևս. ԱԻ նախարարությունում աշխատում են երեք տասնյակից ավել սայլակավոր հաշմանդամներ, ովքեր մեծ ներգրավվածություն ունեն կյանքի տարբեր բնագավառներում և դարձել են ԱԻՆ թիմի լիարժեք անդամ:

Ասուլիսի ավարտին Ն. Գրիգորյանն ընդգծեց, որ ԱԻ նախարարությունը վստահ և հաստատուն քայլերով այսօր էլ շարունակում է առաջ գնալ: Նրա խոսքով՝ բնակչության շրջանում ԱԻ նախարարության կողմից ձեռք բերված բարձր վստահությունը՝ վստահություն է նաև պետության նկատմամբ:

– ՀՀ ԱԻՆ-ը նվաճել է իր հայրենակիցների վստահությունն ու հարգանքը: Բոլորն էլ վստահ են, որ 911 զանգահարելիս իրենց օգնության կհասնեն անշահախնդիր ու պրոֆեսիոնալ մարդիկ՝ ցուցաբերելով հոգեբանական, բարոյական և ֆիզիկական օգնություն: Մարդիկ զգում են, որ դժվար պահին իրենց կողքին կանգնող կա, որ կա ծառայություն, որի կոչումը մարդկանց օգնության ձեռք մեկնելն է,- հավելեց Ն. Գրիգորյանը: