Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

«Այո′, թասիբի խնդիր է, որ մինչև 2018թ. Գյումրիում չլինեն դոմիկներ, բայց ոչ թե մենք ենք պարտավոր, այլ ասեք՝ դուք ի՞նչ եք արել. վարչապետ

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարական գրեթե ողջ կազմը։ 1988թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, վարչապետն այցելեց Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն, որտեղ հանդիպում էր նախատեսված ուսանողների, ապա համայնքի ղեկավարների ու ֆերմերների հետ։

Նախ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ելույթը ունեցավ։ Վարչապետին ներկայացրեց մարզի հիմնախնդիրները․ «Շիրակի մարզը աղքատության ցուցանիշով ամենաաղքատ մարզն է: Մեզ մոտ աղքատ է բնակչության 45 տոկոսից ավելին: 40 միլիարդ դրամ կազմել է մարզի ձեռնարկությունների ընդհանուր արտադրանքը, որը հանրապետության արտադրանքի 3 տոկոսն է»։

Հովսեփ Սիմոնյանին լսելուց հետո վարչապետը հանձնարարականներ տվեց նախարարներին, ապա սկսվեց հարց ու պատասխանը։ Հարցերը բազմազան էին, բայց Կարեն Կարապետյանին հետաքրքրում էր ոչ թե հարցը, այլ առաջարկը․ «Անցե′ք խոսքի վերջին մասին, խնդիրները չեմ ուզում լսել, ինձ հետաքրքրում է՝ դուք ի՞նչ եք արել, ասեք ի՞նչ եք առաջարկում, բիզնես պլան գրեք, ներկայացրեք»։

Շիրակի մարզում խնդիրներն ու առաջարկները բազմազան էին, ոռոգման ջրի, սպանդանոցների, երկրագիտական թանգարանին շենքի տրամադրելու մասին, այն, որ գյուղեր չեն գալիս ներդրումներ անելու, իսկ Երևանն էլ դարձել է մեգապոլիս,- «նման աննորմալ օրգանիզմի, ռախիտի նման, երբ պետության գլուխը մեծ է, մարմինը՝ փոքր, որը դառնում է ռազմավարական լուրջ խնդիր»,- խոսեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Վարչապետը բոլոր այս հարցերին ու ելույթներին պատասխանում էր մոտավորապես այսպես․ «Դուք պետք է գրավեք ներդրողներին, դուք պետք է գտնենք ֆինանսներ», երբեմն էլ կատակով ու գյումրեցի բարբառով էր խոսում։

Հարց-առաջարկ հնչեց նաև Գյումրիի անօթևանության խնդրի վերաբերյալ․ «Մեր թասիբի խնդիրն է, որ մինչև 2018 թվականը Գյումրիում տնակներ չլինեն, դա ոչ միայն գյումրեցու, նաև Ձեր/նկատի ուներ վարչապետին/ խնդիրն է, նույնիսկ Աֆրիկայում ապրող հայի թասիբի խնդիրն է»,- խոսեց գյումրեցի Կարեն Պետրոսյանը:

Դրան ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Այո, թասիբի խնդիր է, որ մինչև 2018 թվականը Գյումրիում չլինեն դոմիկներ, բայց ոչ թե մենք պարտավոր ենք, այլ ասեք՝ դուք ինչ եք արել, մենք ինչ կարող ենք անել, մենք պարտավոր չենք»։

2017 թվականին Գյումրիում 60 ընտանիքի կտրամադրվի բնակարանի գնման վկայագիր: Սրան զուգահեռ 2017 թվականին ոչ մի պետական ծրագիր չի իրականացվի գյուղական բնակավայրերի անօթևանների համար: