Սա խայտառակություն է, նման կառավարության հետ աշխատելն անիմաստ է. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)
Հայաստանի կառավարությունը սարսափելի պասիվ է, ինչպես և միշտ եղել է «Նաիրիտ»-ի հարցում: Այս մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ տեսակամրջի ժամանակ ասաց Եվրոպական միությունների խորհրդի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
«Սա խայտառակություն է, նման կառավարության հետ աշխատելը պարզապես անիմաստ է… կառավարությունը շահագրգռված է ո՛չ թե Նաիրիտի վերագործարկման, այլ ոչնչացման գործում…»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:
Նրա համոզմամբ՝ տեղի է ունենում ակնհայտ խաբեություն. կառավարությունը ցանկանում է ձգձգել տենդերի անցկացման գործընթացը մինչև ընտրություններ, որից հետո կհայտարարվի Նաիրիտի հետ կապված այլ «ճանապարհների» մասին:
Գործարանի համակարգող խմբի անդամ Արագեղեցիկ Կարեյանն էլ նկատում է, որ նախարարները դրածո խամաճկներ են, որոնց գործից անտեղյակ լինելու հետևանքով Նաիրիտի վախճանը մոտենում է:
Մանրամասները՝ տեսանյութում